menu
person

Այգի պատուհանագոգում

 


 

   forwoman.am

 

Կանանց մեծամասնությունը սիրում է ծաղիկներ և դրանցով զարդարում բնակավայրը: Շատ հաճախ հարց է առաջանում. ի՞նչ բույսեր աճեցնել և ի՞նչ քանակությամբ:

Իհարկե, չարժե բնակարանը վերածել այգու: Եթե բնակարանը մեծ է, ապա այնտեղ կարելի է շատ բույսեր դնել՝ ծածկելով դատարկ անկյունները, իսկ փոքր բնակարանի դեպքում կամ ընդհանրապես չպետք է բույսեր աճեցնել կամ աճեցնել 1-2-ը: Չարժե տունը ծանրաբեռնել ծաղիկները դնելու համար նախատեսված տարբեր փայտե կամ մետաղե պատվանդաններով: Ավելի հետաքրքիր կլինի, եթե բոլոր ծաղիկները դասավորվեն ցածր սեղանի վրա: Իսկ եթե բնակարանն ունի լայն պատուհաններ խորը պատուհանագոգերով, կարելի է իսկական փոքրիկ այգի «կառուցել»:

Որոշ տանտերերի հատկապես կուրախացնի կակտուսների տեսականին: Ծաղիկների համար պլաստմասե ամանները ամենևին էլ վնասակար չեն, ուղղակի պետք է հիշել, որ դրանցում խոնավությունը երկար է պահպանվում, ուստի ավելի քիչ պետք է ջրել: Սենյակային բույսերի մեծ մասը տրոպիկական է, դրա համար էլ նրանք «բնավորությամբ քմահաճ» են: Նրանք շատ լույս են սիրում, խոնավ օդ և միալար ջերմաստիճան:

 Իսկ ձմռանը բնակարանի լույսը պակասում է, ջեռուցման հետ մեկտեղ սենյակի օդը չորանում է: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է ծաղիկները պատուհանին մոտ դնել: Ծաղիկներն իրենց լավ են զգում, եթե բնակարանի պատուհանները գտնվում են արևմտյան ու հարավային կողմում: Աշնանը և ձմռանը բույսերը կարիք չունեն հավելյալ սնուցման: Այդ ժամանակահատվածում պետք է նրանց քիչ ջրել, օրինակ 3 օրը մեկ անգամ, իսկ կակտուսը, ալոեն, հազարատերևուկը ավելի հազվադեպ, շաբաթական մեկ անգամ: Ամռանը խորհուրդ է տրվում ծաղիկները տեղափոխել պատշգամբ: 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol21/62b6bea2e780-1-.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (24.05.13) | Հեղինակ: forwoman.am W
Դիտումներ: 5270 | Տեգեր: ինտերիեր | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика