menu
person

Արժե կրկին հիշել ՍՈԴԱՅԻ բազմաթիվ հրաշագործ հատկությունները՝ կենցաղում օգտագործելու համար

 


 

   

Բազմաթիվ հրաշագործ միջոցների կողքին մի՞թե իմաստ ունի վերադառնալ սոդային։ Իհարկե այո։ Բացի նրանից, որ սոդան էժան է և անվնաս, նաև շատ արդյունվետ է։ Այն կարելի է օգտագործել տնային տնտեսության մեջ այնպես, ինչպես ձեր մտքով նույնիսկ չի էլ անցնի,- գրում է media-inform.com-ը։

 

1․ Սոդան հիանալի ոչնչացնում է ցանկացած տհաճ հոտ։ Օրինակ, սառնարանու և սառցախցիկում, աղբի դույլի մեջ, ավտոմեքենայում, կոշիկի պահարանում, մի խոսքով ամենուր, որտեղ տհաճ հոտ է հայտնվում։


2. Սոդան կարող է անտացիդի դեր կատարել, որն իջեցնում է ստամոքսի թթվայնությունը, ինչպես նաև չեզոքացնում սննդում առկա քիմիական և արհեստական հավելումները։ Այրոցի դեպքում խորհուրդ է տրվում խմել 1թեյի գդալ սոդայով լուծված մեկ բաժակ ջուր։


3. Այն կարելի է օգտագործել որպես լոգանքի համար օգտակար փափկեցնող միջոց։
Նման աղն օժտված է նաև մաշկի քորը հանգստացնող և հակաբորբոքային հատկություններով։ Լարված աշխատանքային օրից հետո լոգարանում լցրեք մի քանի ճաշի գդալ սոդա և ցանկության դեպքում մի քանի կաթիլ եթերային յուղ։ Նման լոգանքից հետո մաշկը դառնում է շատ փափուկ և հարթ։


4. Սոդայով կարելի է մաքրել ամեն ինչ։ Այն բացարձակապես վտանգավոր չէ, և շատ արդյունավետ է։
Սպիտակեցնելու նպատակով սոդայով կարել է մաքրել նույնիսկ ատամները։


5. Սոդայի օգնությամբ կարելի է մաքրել ջրափողրակները։ Հարկավոր է լցնել մեկ բաժակ սոդա, ապա ավելացրեք մեկ բաժակ քացախ, թողնել 5 րոպե և լվանալ ջրով։
Այն ոչ միայն կմաքրի Ջրափողրակը, այլև կվերացնի տհաճ հոտը։


6. Եթը լվացքի ժամանակ ավելացնեք մեկ բաժակ սոդա, ապա լվացքի փոշին կդառնա ավել արդյունավետ, գույներն ավելի վառ, սպիտակ գույնն ավելի սպիտակ, իսկ կոշտ ջուրը փափուկ։


8. Անհրաժեշտության դեպքում սոդան կարող է փոխարինել շամպունին։ Անհրաժեշտ է սոդային խառնե մի քիչ ջուր, վերածել մածուկի, քսել մազերին և առատ ջրով լվանալ։ Մազեևը կդառնան մաքուր, փափուկ և փայլուն։


9. Եթե ցանկանում եք մաքրել գորգերը և ազտվել այնտեղ կուտակված հոտերից, ապա մակերևույթը ցողեք սոդայաջրով կամ շաղ տվեք սոդայի փոշի, թողեք 30 րոպե, իսկ հետո մաքրեք փոշեկուլով։ Այս մեթոդը կօգնի ազատվել նաև նոր գորգերում առկա քիմիական հոտից։


10. Սոդայով կարելի է արագ հանգցնել կրակը։  Այն հեշտությամբ մարում է ցանկացած բոց։


11․ Սոդան ազատում է միջատների խայթոցից առաջացած քորից և հանգստացնում մաշկի գրգռվածությունը։ Սոդայով և մի քանի կաթիլ ջրով շիլա պատրաստեք և քսեք մաշկի բորբոքված հատվածին կամ միջատի խայթած տեղին։


 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (23.05.17)
Դիտումներ: 3117 | Տեգեր: կրկին, կենցաղում, հատկությունները՝, ՍՈԴԱՅԻ, օգտագործելու, արժե, բազմաթիվ, հիշել, ՀԱՄԱՐ, հրաշագործ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика