menu
person

Ինչպե՞ս ճիշտ օգտագործել օրվա 24 ժամը

 


 

   vahedarbinyan.wordpress.com

Շատ գործողություններ կատարելը կարճ ժամանակահատվածում դեռ երջանկության և հաջողության բանալին չէ… Կարող ես և հոգնել… Ավելի լավ է մտածիր`  ինչպես անես, որ հաճույք ստանաս այն ամենից, ինչի վրա ծախսում ես ժամանակդ:

 
 
Վերջին 2 տարվա ընթացքում տանից աշխատանքի վայր հասնելու համար մենք ծախսում ենք մոտավորապես 1 ժամ։ Նույնքան ժամանակ էլ ծախսում ենք հետադարձ ճանապարհի վրա. ընդհանուր վերցրած 120 րոպե օրվա ընթացքում կամ 600 րոպե շաբաթվա ընթացքում կամ էլ 28 800 տարվա ընթացքում (այսինքն` 20 օր)։ Իսկ եթե նաև գումարենք շաբաթ կամ կիրակի օրերին աշխատելու փաստը, ստացվում է 30 լիարժեք օր։
 
Այս թիվը շոկի է բերում. 30 օր, մի ամբողջ ամիս տարվա մեջ մենք ծախսում ենք ի՞նչի վրա։ Նստում ենք երթուղայինի ու նայում ուղևորներին կամ էլ փողոցի անցորդներին։ Եթե պատկերացնենք, որ այս ռեժիմով կապրենք նվազագույնը 50 տարի, ապա մեր գերեզմանաքարին կարելի է գրել. «Նա շատ էր սիրում մարդկանց։ Նա ամբողջ 4 տարի մարդկանց էր նայում»։
 
Եվ սա ժամանակի միակ ծախսը չէ, որի մասին նախկինում չէինք մտածում։ Րոպեները և ժամերը անցնում են շատ արագ և արդեն վաղը չենք հիշի, թե ինչի վրա ենք ծախսել այն 4 ժամը, որ աշխատանքից հետո անցկացրել ենք տանը։ Այսպիսով, ի՞նչ ենք մենք արել։ Ինտերնետու՞մ ենք անցկացրել։ Ի՞նչ որ անիմաստ ամսագիր ենք թերթել կամ /նույնիսկ ահավոր է մտածել/  հեռուստացու՞յց ենք դիտել։ Սա իր տեսակով նման է ինքնասպանությանը։ "Շատ մարդիկ ապրում են իրենց կյանքը չմտածելով կամ գուցե չուզենալով գիտակցել, որ ժամանակը անսահման չէ, – ասում է "Եվս 8 ժամ” գրքի հեղինակ Ռոբերտ Պագլիարինին,- Տարիները անցնում են, իսկ նրանք ոնց որ թե չեն նկատում դա։ Իսկ հետո զարմանում են, որ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՑԱՎ ԻՍԿ ԻՐԵՆՔ ԲԱՆ ՉՀԱՍԿԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԻՑ”։
 
Ասում են` ժամանակը ոսկի է։ Բայց ժամանակը ավելի կարևոր ու թանկարժեք բան է, քանի որ ոսկին ինչ-որ մի տեղից կարելի է գտնել, իսկ ահա ժամանակը…
 
 ԱՀԱ ԱՅՆ ՎԵՐՑՐՈՒ և ՃԻՇՏ ՕԳՏԱԳՈՐԾԻՐ Ուղղակի օգտագործիր այն մտածված։ Ժամանակի վրա հսկողությունը քեզ կտա զգացողություն, որ կյանքդ էլ է հսկողության տակ։
 
Եվ այսպես փորձենք հասկանալ` ինչ է կատարվում մեր ժամանակի հետ։ 
 
Բարի առավոտ հերոս 
 
Զարթուցիչդ զնգաց և ի՞նչ… Մարդկանց մեծ մասը գնում են աշխատանքի այդ պահից գրեթե 1 ժամ հետո։ "Մի քիչ անկողնուս մեջ կմնամ, հետո կնախաճաշեմ և վերջում ինտերնետում մի քանի նորություն կարդալուց հետո կգնամ աշխատանքի”,- մեզանից շատ շատերը մտածում են այսպես։ Իսկ այդ ոլորտի մասնագետները ասում են, որ անհրաժեշտ է անմիջապես վեր կենալ անկողնուց։ Եթե շատ մնաք անկողնում, ապա հնարավոր է երեկոյան ժամերին քնի հետ կապված անհարմարությունների հանդիպեք։
 
Ինչ էլ անես առավոտյան տանը` մեկ է հաճույք չես ստանա դրանից, քանի որ քո մտքում անընդհատ պտտվում է միտքը, որ շուտով աշխատանքի ես գնալու։ Առավոտյան մարզանք և նախաճաշ. այս ամենի համար բավական է 40 րոպեն։ Իսկ եթե առավոտյան չես զգում թարմություն ու առույգություն, ապա օրգանիզմիդ հետ ինչ որ խնդիրներ կան։ Հարցը նրանում է, որ այս դեպքում քո քունը քեզ բավականաչափ ներուժ չի տվել։ Հնարավոր է` դու ունես գերհոգնածություն կամ դեպրեսիա կամ էլ քեզ անհրաժեշտ է մի փոքր ավելի քնել։
 
Աշխատանքային օր 
 
Շատերը բուն աշխատանքը սկսում են  աշխատանքի գնալուց 30 րոպե հետո։ Կարևոր է աշխատանքային ժամերը ամբողջությամբ օգտագործել, որպեսզի բուն աշխատաժամից հետո չմնանք գործերը վերջացնելու համար։ Շատերը  թեյ են խմում,  ծխում են և զրուցում են գործընկերների հետ։ Ամերիկացիները անտեղի ծախսում են գրեթե 2 ժամ իրենց աշխատանքից։ Դա կոչվում է ինչ-որ բան անել, որպեսզի գործ չանես։ Ամենացավալին այն է, որ այսպես թե այնպես այդ գործը պետք է արվի և այն չի անհայտանալու։ Անիմաստ անցկացնելով օրվա կեսը սոցիալական ցանցերում` դու ստիպված ես աշխատել մայրամուտից հետո, երբ մնացածը արդեն իրենց երեկոյան ժամանցն են անցկացնում։ Կան հազարավոր կարծիքներ` ինչպես ստիպել քեզ աշխատել աշխատանքի վայրում, բայց կանդրադառնանք դրանցից մի քանիսին.
 
Ստիպիր քեզ և սկսիր աշխատել անդադար 15 րոպե, դրանից հետո ամեն ինչ ավելի կհեշտանա։ Խնդիրը աշխատանքի ռիթմի մեջ մտնելն է:
 
Աշխատիր գիտակցությանդ վրա։ Ոչինչ չի ստացվի, եթե դու մտածում էս. «Ի՞նչ եմ ես այստեղ անում: Ի՞նչ կլինի, եթե հաջողության չհասնեմ: Վայ, ոնց եմ ես հոգնել…»։ Իսկ եթե դու սկսես կենտրոնանալ աշխատանքի վրա, ապ կսկսես մտածել այս ձևով. «Ի՞նչ է անհրաժեշտ, որ ես անեմ հենց հիմա»։
 
Մի' ստուգիր էլեկտրոնային փոստդ ամեն անգամ, երբ հայտնվում է ծանուցում, որ  նոր նամակ ունես։ Այսինքն` պետք չի օրական 80 անգամ մտնել էլ. փոստդ։ Եթե ինչ-որ շտապ բան լինի, քեզ կզանգահարեն։ Ընդհանրապես ճիշտ է էլ. փոստը կարդալ օրվա մեջտեղում, քանի որ դու արդեն այդքան ակտիվ չես, ինչպես առավոտյան և որոշակի դադարի կարիք ունես։
Գլխավորը` հասկանաս, որ օրերով համակարգչի դիմաց կարող են պարզապես նստել միայն նորեկները, ում ղեկավարդ դեռևս չի վստահում։ Քեզանից կազմակերպությունը ակնկալում է նկատելի արդյունքներ կոնկրետ ժամանակահատվածում:
 
Նվիրի'ր քեզ անմոռաց երեկո
 
Եվ այժմ ամենակարևորը. մեր 24 ժամը արդեն ինքն իրեն բաժանվել է երեք մասի՝ Օրվա 1/3-ը մենք քնում ենք, 1/3-ը աշխատում… Եվ մնում է միայն 1/3-ը  ընտանիքի, ընկերների և այն ամենի համար, ինչ մենք անվանում ենք ՄԵՐ ԻՍԿԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ։
 
Մի հավատա այն մարդկանց, ովքեր օրվա 1/3-ը անցկացնում են սոցիալական ցանցերում և ասում են, որ երջանիկ են։ ԵՐՋԱՆԻԿ Է ՆԱ, ՈՎ ԳՈՀ Է ԻՆՔՆ ԻՐԵՆԻՑ… Համեմատիր այն ինչ ունես, նրա հետ ինչ ուզում ես ունենալ։ Դու ուզում էս նմանվել Բրեթ Փիթին, բայց կշռում ես ցենտներից ավելի։ Ուզում ես դառնալ միլիոնատեր, բայց նույնիսկ բարձրագույն կրթություն չես  ստացել։ Հավատացնում ենք,  տարբերությունը քեզ կստիպի մտածել։
 
ՈՒՐԵՄՆ Ի՞ՆՉ ԵՍ ՆՍՏԵԼ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԻ ԴԻՄԱՑ…
 
Սա օրվա այն հատվածն է, երբ դու կյանքիդ քաղցր պտուղներն ես ստանում։ Բայց դա չի նշանակում, որ պետք է ծայրահեղության հասնել և ռոբոտի պես ամեն րոպեն պլանավորես։ Եթե ազատ ժամանակիցդ մի փոքր մաս տրամադրես քո նպատակներին հասնելու համար, ապա տարվա վերջում հաստատ կտոնես բազում հաղթանակներ։ Ամեն օր մի էջ գրելով` տարվա վերջում կունենաս 365 էջանոց գիրք:
 
Հերթերի մեջ…
 
Թվում է, թե դեմոկրատիայի հաստատումից հետ հերթերը պետք է, որ մնային անցյալում, սակայն ինչպես մենք գիտենք օրական հերթերի մեջ մարդիկ անցկացնում են 10 րոպեից մինչև 2 ժամ։ Մենք հերթ ենք կանգնում սուպերմարկետում, պոլիկլինիկայում, կանգառներում և այլն։ Ճիշտ կլինի պայուսակի մեջ միշտ ունենալ գիրք կամ ամսագիր, որը դեռ չեք հասցրել կարդալ։ Այդ ժամանակահատվածը չկորցնելու համար կարդացեք այդ նյութերը։ 
 
Եթե հետևեք նշված բոլոր խորհորդներին, հավատացնում ենք, բավական ժամանակ կշահեք օրվա ընթացքում:
 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/Vol20/68bb049a10d5-1-.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (14.01.12) | Հեղինակ: vahedarbinyan.wordpress.com W
Դիտումներ: 4315 | Տեգեր: Հոգեբանական, կարիերա, Ինչպես արդյունավետ օգտագործել ժաման | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика