menu
person

Արդյունավետ շփման մի քանի հնարքների մասին

 


 

   

Հավանաբար ձեր շրջապատում կա մեկը, ում մարդիկ ձգտում են ինչպես մագնիսի: Բավական Է նա հայտնվի հասարակության մեջ՝ ամենքն սկսում են ժպտալ: Եթե բանակցություններ Է վարում, գործընկերները պատրաստ են վաղօրոք ընդունել նրա պայմանները: Հակառակ սեռը երազում Է սիրավեպ ունենալ նրա հետ:

Հնարավոր Է՝ բնությունից Է մարդուն տրված այդպիսի տաղանդ: Բայցևայնպես, հոգեբաններին այսօր հայտնի են հնարքներ, որոնք ենթագիտակցաբար կիրառում են այդ «փոխշփման հանճարները»: Սա նշանակում է, որ ընկերական միջավայրի հոգին դառնալու համար պարտադիր չէ բնածին տաղանդ ունենալ, դա կարելի է և ձեռք բերել: Պարզապես պետք, է կարողանալ տիրապետել մի քանի հնարքների:

Մենք սիրում ենք նրանց, ովքեր նման են մեզ: Պարտադիր չէ՝ արտաքուստ: Դա կարող է լինել շարժուձևը, խոսելու եղանակը և այլն: Այդ իսկ պատճառով մարդու համակրանքը շահելու գլխավոր պայմանը նրան նմանվելն է:
Դա կոչվում է «հայելացում»: Առաջինը, ինչ հարկավոր է անել՝ զրուցակցի դիրքը նմանակելն է. նա թիկնում է բազկաթոռին՝ դու անում ես նույնը, նա ոտքը ոտքին է գցում՝ դու կրկնում ես շարժումը: Սակայն այդ ամենը պետք է նրբանկատորեն անել, քանի որ դա բավականին հայտնի հնարք է, և հնարավոր է քո զրուցակիցը, նույնպես իրազեկ է դրան: Այս դեպքում նրան կարող է թվալ, թե իրեն ծաղրում են, հոգու հետ խաղում: Ավելի արդյունավետ է կիրառել մի նրբին հնարք՝ որսալ զրուցակցի շնչառության ռիթմը և շնչել ճիշտ նույն կերպ, կամ էլ խոսել նրա տեմպով՝ նույն արագությամբ:

Ինչպես հայտնի է, մարդը բազում ներքին ռիթմեր ունի: Գլխավորները սրտայինն ու շնչառականն են: Եթե քեզ հաջողվի հարմարվել դրանցից որևէ մեկին, զրուցակիցդ կունենա այնպիսի զգացողություն, թե ձեր սրտերը համահունչ են զարկում: Դա նրան հաճելիորեն կտրամադրի քո հանդեպ:
Առհասարակ ընկալման տեսակետից մարդիկ բաժանվում են երեք հիմնական խմբերի:


Արդյունավետ շփման մի քանի հնարքների մասին• Առերևույթների ընկալման հիմնական աղբյուրը տեսողականն է: Այս մարդիկ հաճախ են օգտագործում «տեսանելի» բառեր՝ «պայծառ», «աղոտ», «տգեղ», «լույս» և այլն: Մարդկանց դիմելիս հիմնականում ասում են. «Տեսեք, թե...»:

• Ունկնդրականները աշխարհն ընկալում են հիմնականում լսողությամբ: Նրանց խոսքում բավականին հաճախ են հնչում՝ «աղմկոտ», «կամաց», «ճիչ», «գոռգոռոց» և նմանատիպ այլ բառեր: Խոսակցի ուշադրությունը գրավելու համար սովորաբար ասում են. «Լսիր...»:

• Զգայականների համար կարևոր են շոշափելի զգացողությունները: Նրանց խոսքին հատուկ են որակական նշանակության բառեր՝ «ճռճռան», «փափուկ», «թեթև» և այլն: Եվ եթե նրանք ուզում են գրավել զրուցակցի ուշադրությունը, դիպչում են նրա ուսերին կամ ձեռքերին:
Այս երեք տեսակները տարբերակելն այնքան Էլ բարդ չէ, պետք է պարզապես ուշադիր լսել զրուցակցին և խոսել նրա հետ իր իսկ լեզվով:

Լռելու տաղանդը

Բոլորս էլ սիրում ենք, երբ մեզ լսում են, և գաղտնիք չէ, որ ավելի հաճելի է շփվել ոչ թե նրա հետ, ով կարողանում է լավ խոսել, այլ նրա, ով ունակ է լսելու: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ տաղանդն ունի մարդկանց միայն 10 տոկոսը: Ճիշտ է, լուռ լսելն այնքան էլ հեշտ չէ, սակայն եթե դու զրույցի ես բռնվել, աշխատի՛ր շադրությունդ չշեղել որևէ այլ բանով: Պետք չէ ինքդ քեզ Բոնապարտ երևակայել, ով կարողանում էր միաժամանակ մի քանի, բան անել:    

Սակայն, բացարձակ լռությունն էլ, անշուշտ, խրախուսելի չէ: Եթ դու որևէ կերպ չարձագանքես, զրուցակցիդ, նրա մեջ կասկած կառաջանա՝ արդյո՞ք մտքերով իրենից հեռու չես, գուցե չես էլ լսու՞մ իրեն: Ուստի անպայման պետք է պահել հետադարձ կապը, ասենք, գլխով անել կամ ասել՝ «ըհը», «այո»՝ ի պատասխան զրուցակցիդ պնդումների: Բայցևայնպես, դա ևս չպետք է հաճախ անել, քանի որ նրան կթվա, թե դու շտապեցնում ես իրեն:
Եթե այնքան էլ համաձայն չես զրուցակցիդ հետ, մի՛ շտապիր նախադասությունդ սկսել «ոչ» բառով: Դա նրան զգուշավոր կդարձնի, և նա քեզ ընդհանրապես չի լսի, ուղղակի կպատասխանի՝ չկենտրոնանալով ասածներիդ վրա: Նախ փորձիր համաձայնել նրա հետ «այո», «իհարկե» կամ նման այլ բառերով և հետո միայն ավելացրու՝ «բայց...» ու ասա այն ամենի մասին, ինչը քեզ համար անընդունելի էր:

Այսպիսով, միջավայրում սպասված և ցանկալի անձ լինելն այնքան էլ դժվար չէ, եթե միայն չպակասի համբերությունն ու ինքնավերահսկումը: Այդ հարցում մենք փորձեցինք օգնել ձեզ վերը նշված խորհուրդներով, որոնց հետևելն ու մտապահելը ձեր իսկ հաջողության բանաձևն է:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol23/shpvelukaroxutyun2.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (10.09.14) W
Դիտումներ: 1780 | Տեգեր: Աշխատող խորհուրդներ, Հաջողության քո ուղին | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика