RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Արդյունավետ միջոց, որը կվերացնի գաստրիտը, կկտրի այրոցը...

Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն

 


 


   

Գաստրիտը հանգեցնում է սահմանափակումների սննդում, իմունիտետի անկման, որոշ դեղեր չեն ընդունվում Պատճառները կարող են տարբեր լինել: Գաստրիտի պատճառների և տնային պայմաններում դրա բուժման մասին...

Չմոռանաս բուժումից առաջ բժշկի հետ խորհրդակցել:

Գաստրիտի առաջացման պատճառները

1. Helicobacter pylori բակտերիա: Այս միկրոօրգանիզմները մակաբույծ են, որոնք ներքին օրգանների լորձաթաղանթը վնասող մեծ քանակությամբ տոքսիններ են արտադրում: Այդպիսի վնասումները հանգեցնում են բորբոքման և գաստրիտի, խոցի, նույնիսկ քաղցկեղի առաջացման:

2. Ոչ ճիշտ սննդակարգ՝ ոչ պարբերական կամ քիմիական սննդային հավելումներով, չափազանց կծու, տաք, ապխտած սնունդ, պահածոներ, մարինադներ, սննդում սպիտակուցների, երկաթի, վիամինների պակաս, չափից շատ ուտել:

3. Սթրես:

4. Ծխել, ալկոհոլ խմել:

5. Որոշ հակաբիոտիկներ:

6. Իմունային համակարգի ոչ ճիշտ աշխատանք, երբ հարձակման է ենթարկվում ստամոքսի լորձաթաղանթը:

Գաստրիտը կարող է լինել սուր և քրոնիկական: Առաջին ձևն արագ է զարգանում և Helicobacter pylori-ով կամ այլ բակտերիաներով ստամոքսի լորձաթաղանթի վարակվելու հետևանք է: Դրանք օրգանիզմում հայտնվում են միկրոբներով վարակված սննդի օգտագործմամբ:

Սուր գաստրիտը կարող է քրոնիկականի վերածվել հիվանդության հաճախակի կրկնությունների պատճառով, վատ բուժման, լորձաթաղանթը գրգռող նյութերի երկարատև ազդեցության դեպքում:

Սուր գաստրիտի ախտանիշեր են՝ ցավը ստամոքսում ուտելուց առաջ կամ անմիջապես հետո, տհաճ համը բերանում, այրոցը և փորկապությունը: Քրոնիկական գաստրիտը բնորոշվում է սրտխառնոցով ուտելուց հետո, առատ քրտնարտադրությամբ, գլխապտույտով, փորլուծությամբ, ստամոքսում ծանրությամբ:

Գաստրիտի դեպքում սնվելու ընդհանուր կանոնները ուտելու ռեժիմի պահպանում են՝ օրական 5-6 անգամ, չափավոր չափաբաժիններով, պետք չէ չափից շատ ուտել, ոտքի վրա կամ շատ արագ ուտել:

Գաստրիտի դեմ օգտակար են գազարի, կարտոֆիլի, կաղամբի հյութերը:

Հիվանդության կանխարգելման համար խորհուրդ է տրվում կտավատի յուղ օգտագործել:

Մենք կներկայացնենք միջոց, որը լավ է ազդում ստամոքսի լորձաթաղանթի վրա և օգնում է բուժել խնդիրը:

Բաղադրիչները՝

2 միջին չափի գազար
1 կարտոֆիլ
1 պտղունց աղացած կոճապղպեղ
Պատրաստումը և օգտագործումը՝

1. Բլենդերով խառնիր բոլոր բաղադրիչները մինչև պյուրե ստացվի:

2. Բուժիչ կոկտեյլը խմիր նախաճաշից անմիջապես հետո ամեն օր: 3-4 շաբաթ անց դրական արդյունք կնկատես: Ցավերն ավելի քիչ կանհանգստացնեն, նույնիսկ եթե շեղվես հատուկ դիետայից:

Այս միջոցը նորմալացնում է ստամոքսի թթվայնությունը և նվազեցնում է լորձաթաղանթի գրգռվածությունը:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (19.04.18)
Դիտումներ: 774 | Տեգեր: կկտրի, որը, արդյունավետ, միջոց, գաստրիտը, այրոցը..., կվերացնի | - Վարկանիշ -: 0.0/0