menu
person

Անանուխը` որպես կոսմետիկական միջոց

 


 

   

Ճարպոտ, լայն ծակոտիներով մաշկի համար խորհուրդ է տրվում հետևյալ դիմակը. պատրաստել անանուխի թանձր եփուկ (1 բաժակ ջրին` 2 ճաշի գդալ անանուխի տերևներ), որից հետո քամել: Եփուկից 1 ճաշի գդալ վերցնել, ավելացնել հում ձվի սպիտակուց և լավ խառնել: Զանգվածը 3-4 անգամ քսել դեմքին` շերտ-շերտ: Յուրաքանչյուր հաջորդ շերտը քսելիս պետք է սպասել մինչև չորանա նախորդը: Երբ չորանա վերջին շերտը, դեմքը լվանալ տաք ջրով:

Շոգ եղանակներին կարելի է դմքը սրբել անանուխի եփուկով. թարմացնում է մաշկը, մաքրում ավելորդ ճարպից և կեղտից:
Աչքերի հոգնածության և բորբոքման դեպքում խորհուրդ են տրվում անանուխով թրջոցները:

Անանուխի եփուկ պատրաստել (1բաժակ եռացրած ջրին` 1 ճաշի գդալ անանուխի չորացրած տերևներ), քամել, թողնել մի քիչ հովանա, ապա բամբակե խծուծը թաթախել մեջն ու դնել կոպերին: Վերջում, բացելով աչքերը, ակնագունդը շրջանաձև շարժել: Գործընթացից հետո չորացնել աչքերի մաշկը և կոպերին ճարպոտ քսուք քսել:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/Vol20/demqixnamq1.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (14.04.14) W
Դիտումներ: 1308 | Տեգեր: դեմքի խնամք | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика