menu
person

Ամենակարևորը եղունգների խնամքի մասին

 


 

   Լիլիթ Եղիազարյան

Եթե եղունգները շերտավորվում են և փշրվում, ուրեմն խանգարված են ներքին օրգանների ֆունկցիաները: Անմիջապես դիմե'ք բժշկի: Աշխատե'ք ընդունել անհրաժեշտ քանակությամբ վիտամիններ: Եղունգների աճի համար հատկապես նպաստավոր են A վիտամինը, որը պարունակվում է աղցանների, պոմիդորի և կաթնամթերքների մեջ և D վիտամինը, որով հարուստ են կարագը, կաթը, ձվի դեղնուցը:

Եղունգների շուրջ ավելորդ կոշտուկներ առաջանում են այն ժամանակ, երբ նրա շուրջ գտնվող մաշկը սխալ է մշակվում: Սրանք ժամանակի ընթացքում չեն անհետանում: Կոշտուկները կարող են անցնել ժառանգաբար և տարիքի հետ նույնիսկ շատանալ:

Եղունգների վրա նշմարվող սպիտակ կետիկները անվնաս են, նշանակում է աճի ժամանակ եղունգի տակ օդ է անցել:
Խորհուրդ չի տրվում եղունգները շատ խորը կտրել, քանի որ դրանք հետո կարող են ներաճել մաշկի մեջ և ցավ պատճառել:

Եթե ձեռքի դաստակները մեծ են և ափերը լայն, նման դեպքերում եղունգները մի թեթև կլորացվում են, իսկ նուրբ, երկարավուն մատների եղունգները չպետք է կլոր լինեն, դրանք ավելի են ընդգծում եղունգների փոքրությունը:
Կարճ և կլոր ափերով ձեռքի եղունգներին ավելի հարմար են ոչ շատ սուր ձեւերը:

Եղունգների լաքը մաքրելու համար խորհուրդ է տրվում օգտագործել դրա համար նախատեսված հեղուկներից, որոնք պարունակում են վիտամիններ: Արգելվում է օգտվել տեխնիկական ացետոն: Եղունգները կոտրատվելու դեպքում` խորհուրդ է տրվում 7-10 օր անընդմեջ եղունգներին կիտրոնի հյութ քսել:

Լաքը չորացնում է եղունգները, դրանք կոտրատվելուց պաշտպանելու համար օգտկար է հետևյալ միջոցը.


Մատների եղունգները 5 րոպե դնել գոլորշու վրա տաքացրած 15գ կարագից եւ 85 գ ձիթապտղի յուղից պատրաստված թանձրուկի մեջ: Հետևեք, որ տաք թանձրուկը ծածկի եղունգները: Նույնը կրկնեք ամեն երեկո` 8 օրվա ընթացքում: Թանձրուկից կարելի է օգտվել մի քանի անգամ` այն տաքացնելով գոլորշու վրա:

Որպեսզի եղունգները ամուր լինեն և չկոտրվեն, հարկավոր է թրջոցներ դնել հետևյալ  խառնուրդով.

5գ շիբ, 25գ գլիցերին և 70գ ջուր:

Եղունգների ներկը արագ կչորանա և ավելի երկար կմնա, եթե քսելուց հետո եղունգները մտցնեք սառը ջրի մեջ:

 

Առողջ եղունգը պետք է հարթ լինի, թույլ կարմրավուն փայլ ունենա: Եղունգներն աճում են անդադար, 1 օրում` 0,1մմ, ընդ որում, ավելի արագ՝ մանուկ և ծեր հասակում:

Որոշ հիվանդությունների կամ սխալ սննդի դեպքում եղունգները բարակում են և կոտրատվում: Նման դեպքերում խորհուրդ է տրվում եղունգներին քսել կիտրոնի հյութ կամ մերսել հետևյալ քսուքներով.

30գ յոդի թուրմ, 30գ 70 աստիճան գինու սպիրտ: Օգտակար է նաև 20-30 օրվա ընթացքում եղունգները 10-15 րոպե պահել մի փոքր տաքացրած բուսական (ձիթապտղի, նշի, գերչակի) յուղի մեջ:

Խորհուրդ է տրվում վիտամիններով հարուստ սնունդ. մրգեր, բանջարեղեններ, կաթնամթերք: Բժշկի դեղատոմսերով կարելի է ընդունել A վիտամին:

Պահպանե՛ք եղունգները և մի՛ օգտագերծեք դրանք գործիքի փոխարեն:

Ուժեղ արևն ու ցուրտը, աղի և քլորով հարուստ ջուրը փշրում և չորացնում են եղունգները:

Եղունգները մշակեք փոքրիկ խարտոցի օգնությամբ: Չափից ավելի սուր եղունգները հեշտությամբ ջարդվում են: Եղունգներն անհրաժեշտ է  մշակել զգուշորեն և միշտ նույն ուղղությամբ:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol24/vidyi20nogtey2028229-1-.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (22.04.14) | Հեղինակ: Լիլիթ Եղիազարյան W
Դիտումներ: 3610 | Տեգեր: եղունգների խնամք | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика