menu
person

Ահա, թե ինչ հրաշագործ օգտակար հատկություններ ունի դարչինը

 


 

   

Դարչինն առաջին հերթին հայտնի է որպես ամենահայտնի համեմունքներից մեկը: Հնում ինչ-որ մի ժամանակ այն հասանելի էր միայն թագավորներին ու կայսրերին, բայց այսօր այն կգտնվի ցանկացած տնային տնտեսուհու զինանոցում: Դարչինն օգտագործում են թխվածքներ, աղանդեր ու շոկոլադ պատրաստելիս, ավելացնում են սուրճի մեջ, հաճախ դարչինի ձողիկները պահում են պահարանում պարզապես հոտի համար: Արեւելքում հաճախ դարչինով են համեմում գառան եւ թռչնի մսով պատրաստված ճաշատեսակները: Ափսոս, որ քչերը գիտեն, թե ինչպիսի օգտակար եւ վնասակար հատկություններ ունի այս մթերքը:

Դարչինը շագանակագույն ծառերի չորացրած կեղեւն է: Այն պարունակում է եթերային յուղեր (մոտ 2%), խեժորըհարուստ է կալցիումով եւ սննդային մանրաթելերովԱյսպիսովի՞նչ ազդեցություն ունի դարչինն օրգանիզմի վրա:Ի՞նչ օգուտ կարող է այն բերելեւ նրանից ի՞նչ վնաս կարող է լինել:

Եկեք պարզենք.

 

Դարչինի օգտակար եւ բուժիչ հատկությունները

1. Իր բաղադրության շնորհիվ դարչինը խոչընդոտում է այնպիսի սարսափելի հիվանդությունների զարգացմանը, ինչպիսիք է հաստ աղիքի քաղցկեղը:


2. Դարչինում պարունակվող մանրաթելերը փորկապության եւ լուծի դեմ պայքարելու հիանալի կանխարգելիչ միջոց են:


3. Դարչինի հակաօքսիդանտ եւ հակաբակտերիալ հատկությունները եւս ունեն նույնքան կարեւոր նշանակություն: Դարչինի թանձրուքն օգտագործվում է որպես մրսածության դեմ պատրաստվող դեղամիջոցների բաղադրիչներից մեկը: Բոլորին է հայտնի մրսածության դեմ հին ու բարի, «տատիկի» դարչինով մեղրի բաղադրատոմսը:


4. Գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ այս համեմունքը նպաստում է արյան մեջ շաքարի նվազեցմանը, ինչն իրենից արժեք է ներկայացնում դիաբետիկների համար: Ընդամենը կես թեյի գդալ դարչինը կարող է զգալիորեն ազդել ինսուլինի ակտիվության եւ բջիջների գլյուկոզա կլանելու ունակության վրա:


5. Դարչինը նպաստում է արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակի նվազեցմանը: Աշխատանքային օրվա սկզբին դարչինով մի բաժակ թեյ խմելու սովորությունը կարող է զգալիորեն նվազեցնել սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը: Նույնիսկ նրանց համար, ովքեր արդեն սրտի կաթված են տարել, դարչինը կարող է օգնել ամրապնդել սրտամկանները եւ նվազեցնել կրկնվող ինֆարկտի վտանգը:


6. Իր հակաբակտերիալ հատկությունների շնորհիվ, դարչինը կարելի է օգտագործել պահածոների մեջ, հատկապես որպես թթվաջրի բաղադրիչ: Իսկ ընդհանուր առմամբ դարչինն օգնում է երկարաձգել ապրանքների պահպանման ժամկետը, որոնց մեջ այն ավելացվում է:


7. Դարչինի յուղն ունի մաշկի գրգռվածությունը վերացնելու հատկություն, ուստի այն ավելացվում է տարբեր քսուքների մեջ:


8. Դարչինի բույրն ունի տրամադրությունը բարձրացնելու, ուղեղի աշխատանքը եւ տեսողական հիշողությունը բարելավելու հատկություն:


 

Դարչինը որպես նիհարելու միջոց

Դարչինն իսկապես կարող է օգնել նիհարել ցանկացողներին` նյութափոխանակությունն արագացնելու իր հատկության շնորհիվ: Դրա համար անհրաժեշտ է աղացած դարչինով թեյ եւ մեղր: Այն ավելի լավ է պատրաստել երեկոյան եւ խմել երկու անգամ` առավոտյան եւ երեկոյան:

Բացի այդնույն նպատակով դարչինը կարելի է ավելացնել սուրճիյոգուրտիշիլայի (դդմիբրնձիվարսակիեւ այլուտեստների մեջ:


Դարչինով սուրճ

Դարչինով սուրճի բազմաթիվ երկրպագուներ չեն էլ կասկածում, որ այս եղանակով կարող են նորմալ քաշ պահպանել: Դարչինով սուրճ պատրաստելը չափազանց հեշտ է. հարկավոր է մի պտղունց փոշի ավելացնել ըմպելիքի մեջ, եւ այն պատրաստ է:

Հիմնական պայմանն այն էոր չի կարելի ճարպեր եւ շաքար ավելացնելքանի որ նրանց հետ զուգակցման դեպքումդարչինը զրկվում է իր օգտակար հատկությունների ց: Ոչ մի սերուցքշաքարպաղպաղակ եւ մեղրպարզապես սուրճեւ դարչին:

Ծայրահեղ դեպքում կարելի է այլ համեմունքներ եւս  ավելացնել, օրինակ՝  մի պտղունց կոճապղպեղի արմատ եւ հիլ:


 

Հակացուցումներ

Ինչպես եւ ցանկացած այլ, նույնիսկ ամենաօգտակար մթերքի դեպքում դարչինը եւս չի կարելի չարաշահել: Օրական կես թեյի գդալը դժվար թե վնասի որեւէ մեկին, սակայն ավելի լուրջ չափաբաժինների հետ պետք է զգույշ լինել:

1. Դարչինի մեջ պարունակվում է «կումարին» կոչվող նյութը: Այդ նյութը կարող է գլխացավ առաջացնել եւ բացասական ազդեցություն ունենալ լյարդի աշխատանքի վրա, եթե մեծ քանակությամբ օգտագործեք:

2. Որոշ դեպքերում էլ դարչինի չարաշահումը կարող է հանգեցնել նյարդային գրգռվածության աճի:

3. Երբեմն բարձր ջերմություն ունեցող մարդկանց մոտ դարչինը կարող է ուժեղացնել գլխացավը:

4. Հղիության վաղ փուլերում դարչինի հետ պետք է զգույշ լինել:

5. Դարչինը ջրիկացնում է արյունը:



 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (13.06.17)
Դիտումներ: 2591 | Տեգեր: օգտակար, ԻՆՉ, Թե, հատկություններ, դարչինը, ունի, Ահա, հրաշագործ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика