menu
person

Աղի օգտագործման հետ կապված խորհուրդներ

 


 

   

 
 
Ահա աղի հիմնական աղբյուրները.
 
  • մշակում անցած կերակուր,
  • աղ, որն ավելացվում է կերակուրը պատրաստելիս և մատուցելիս,
  • աղ, որը պարունակվում է հենց մթերքներում:
 
Իսկ ինչպես կարելի է կրճատել աղի օգտագործումը. մշակում անցած մթերքները պետք է հանել սննդակարգից: Հետևեք այս պարզ խորհուրդներին սննդում օգտագործվող աղի քանակը քչացնելու համար:
 
  • Խանութում. Վնասակար աղի ուտետները (չիփսեր, աղով բոված ընկույզներ) փոխարինեք սովորական անալի ընկույզներով և տապակած հացերով: Հրաժարվեք սոուսներից: Սոյայի սոուսը հատկապես հարուստ է աղով: Ընտրեք առանց աղի պահածոյացված բանջարեղեն: Ուշադրություն դարձրեք սննդի փաթեթի վրայի գրվածներին. 0.5 գ նատրիում 100գ մթերքի համար շատ է, իսկ 0.1 գ նատրիում 100գ մթերքի համար քիչ է: Չափահաս մարդու համար օրվա ընթացքում նատրիումի չափաբաժինը չպետք է գերազանցի 6գ-ը:
  • Խոհանոցում. Մսին, ձկանը, հավին հաճելի համ հաղորդելու համար դրանց վրա թարմ կանաչի (ռեհան, անանուխ) ավելացրեք: Եփելիս աղ մի ավելացրեք: Արդեն պատրաստի կերակուրը համտեսեք, որպեսզի հասկանաք, պետք է աղ ավելացնել, թե չէ: Աղցանների մեջ թարմ անանուխ և ռեհան կտրատեք անմահական համ ստանալու համար;
  • Սրճարանում. աղ մի լցրեք կերակուրի վրա, քանի դեռ այն չեք համտեսել: Փորձեք ոչ թե աղ, այլ պղպեղ ավելացնել:
 
Ծովային աղ. այն քիչ քանակությամբ պարունակում է հանքային նյութեր, որոնք չկան սովորական աղի մեջ: Սակայն, չնայած այս առավելությանը, ծովային աղի օգտագործումը նույնպես պետք է սահմանափակել:
 
 
 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol14/ax2.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (11.02.14) W
Դիտումներ: 1180 | Տեգեր: Առողջ ապրելակերպ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика