menu
person

8 պատճառ, որոնցով կարող են պայմանավորված լինել մեջքի ցավերը

 


 

   

Մեջքի ցավերը ոչ միայն տհաճ զգացողություններ են առաջացնում, այլև զգալիորեն ազդում են մարդու կյանքի որակի վրա: Սովորաբար նման ցավի դեմ մարդիկ պայքարում են մերսման ու ցավազրկող դեղամիջոցների օգնությամբ, սակայն դրանք ոչ միշտ են արդյունավետ լինում կամ ազատում են ցավից միայն կարճ ժամանակով: Սա է պատճառը, որ ցավից ազատվելու համար հարկավոր է գտնել դրա առաջացման իրական պատճառը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 8 պատճառ, որոնցով կարող է պայմանավորված լինել մեջքի ցավը:

Նստակյաց կենսակերպ

Օրվա ընթացքում երկար ժամանակ (13 ժամից ավել՝ այդ թվում նաև գիշերվա քնի ժամերը) պառկած անցկացնելու սովորությունը բացասաբար է ազդում ողնաշարի ստորին հատվածի վրա: Այդ հատվածի մկանները սկսում են թուլանալ և չեն կարողանում լիարժեք պահել մեջքի դիրքը քայլելիս:

Սակայն երկար ժամանակ նստած դիրքով անցկացնելը նույնպես վնասակար է, քանի որ այս դեպքում էլ ծանրաբեռնվում են ողնաշարի ստորին ու վերին հատվածները և ի հայտ են գալիս ցավոտ զգացողություններ պարանոցի ու գոտկատեղի հատվածում:

Նման խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում յուրաքանչյուրը ժամը մեկ 5-10 րոպե տրամադրել վարժություններ կատարելուն:

Ալկոհոլ ու ծխախոտ

Մեջքի ցավի պատճառ կարող է դառնալ նաև ալկոհոլի ու ծխախոտի գործածությունը: Այս վատ սովորությունները խանգարում են արյան շրջանառությունը, ինչը բացասաբար է ազդում ողնաշարի, միջողային սկավառակների և մեջքի մկանների վրա: Բացի այդ, դրանք նաև ուժեղացնում են ցավոտ զգացողությունները: Սա է պատճառը, որ մասնագետները խորհուրդ են տալիս շաբաթական առավելագույնը 50 մլ ալկոհոլ օգտագործել և հրաժարվել ծխախոտից կամ գոնե հնարավորինս քիչ ծխել:

Կարիես և աղեստամոքսային տրակտի հիվանդություններ

Մարդկային մարմնի կառուցվածքն այնպիսին է, որ որևէ հատվածում ցավոտ զգացողությունների առաջացման դեպքում ցավի իմպուլսները կարող են նյարդային վերջավորություններով փոխանցվել բոլորովին այլ հատվածներին: Սա է պատճառը, որ աղեստամոքսային տրակտի և բերանի խոռոչի հիվանդությունների դեպքում ցավոտ զգացողություններ կարող են նկատվել նաև պարանոցի և գոտկատեղի հատվածում:

Սթրեսներ ու դեպրեսիաներ

Բոլորն էլ գիտեն, որ նյարդային գերլարվածությունը, դեպրեսիաներն ու անհանգստությունը կարող են դառնալ ծանր հիվանդությունների առաջացման պատճառ, քանի որ այդ բացասական հույզերն ազդում են նաև հորմոնալ ֆոնի և իմունային համակարգի վրա: Սակայն սթրեսների հետևանքով առաջանում է մկանային լարվածություն, ինչն էլ դառնում է մեջքի ցավի պատճառ: Նման ցավից ազատվելու լավագույն միջոցն օրական 15-20 րոպե յոգայով զբաղվելն ու մեդիտացիա անելն է:

Մարզումներ

Ֆիզիկական վարժությունները դրական ազդեցություն են ունենում մեջքի վիճակի վրա, սակայն միայն դրանք չչարաշահելու դեպքում: Չափազանց ծանր վարժությունները, մեծ ծանրությունն ու մարզումների ժամանակ արված սխալները կարող են դառնալ մկանների գերլարվածության ու միջողային սկավառակների տեղախախտման պատճառ՝ հանգեցնելով ցավերի առաջացման և անգամ անշարժացման:

Միզասեռական համակարգի հիվանդություններ

Այնպիսի հիվանդությունները, ինչպիսին են ցիստիտը, շագանակագեղձի բորբոքումը կամ միզասեռական համակարգի վարակները, հաճախ դրսևորվում են գոտկատեղի հատվածի մղկտուն ցավով: Այս դեպքում ցավային իմպուլսները նյարդային վերջավորություններով փոխանցվում են փոքր կոնքի օրգաններին: Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ավելի ուշադիր լինել և չանտեսել միզասեռական համակարգի հիվանդությունները, քանի որ դրանք կարող են ձեռք բերել քրոնիկական բնույթ, ինչն էլ ավելի կվատացնի հիվանդի վիճակը:

Օստեոպորոզ կամ քաղցկեղ

Այնպիսի ծանր հիվանդությունները, ինչպիսին են քաղցկեղն ու օստեոպորոզը, նույնպես կարող են դրսևորվել մեջքի ցավերով: Նման դեպքերում ցավն ինտենսիվ չի լինում, սակայն կարող է տանջել շատ երկար ժամանակ: Մասնագետները նշում են, որ նման ցավը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել, քանի որ հետագա բարդությունները կարող են շատ ավելի լուրջ լինել:

Ծանր պայուսակ

Երկար ժամանակ ծանր պայուսակ կամ ուսապարկ կրելը կարող է բացասաբար ազդել ողնաշարի վրա՝ խանգարելով արյան շրջանառությունն ու մկանների աշխատանքը: Սա է պատճառը, որ մարդը պետք է հավասարապես բաշխի ծանրությունն ու չկրի պայուսակը միայն մեկ ուսին:

Նյութի աղբյուրը՝ medic.ua



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (04.02.18)
Դիտումներ: 732 | Տեգեր: պատճառ, մեջքի, լինել, ցավերը, պայմանավորված, Են, որոնցով, կարող | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика