menu
person

5 խորհուրդ սննդաբան-բժիշկներից

 


 

   

 


Սննդաբան-մասնագետների հավաստմամբ` այս խորհուրդներին պետք է հետևեն բոլորը` և' նիհարել ցանկացողները, և' նրանք, ովքեր հոգ են տանում իրենց առողջության մասին:

1. Սնվել պետք է հաճախակի, սակայն քիչ-քիչ: Երբեք մի' հրաժարվեք նախաճաշից, ճաշից և ընթրիքից: Հաճախ, բայց փոքր չափաբաժիններով սնվելով` կնպաստեք նյութափոխանկության կարգավորմանը, կխուսափեք ճարպային կուտակումներից:

2. Սննդակարգը պետք է բազմազան լինի. պետք է լինեն և' ախծաջրեր, և' սպիտակուցներ, և' ճարպեր: Այնուամենայնիվ, նախապատվությունը տվեք մրգերին և բանջարեղենին, որոնք հարուստ են նաև վիտամիններով, բջջանյութով, անհրաժեշտ միկրոտարրերով և հանքանյութերով:

3. Մի' չարաշահեք կենդանական ճարպերը, քաղցրեղենը, շաքարն ու աղը, ալկոհոլը:

4. Հրաժարվե'ք գազավորված քաղցր ըմպելիքներից:

5. Պահպանե'ք հեղուկի ընդունման օրվա չափաբաժինը` օրը 2 լ (ջուր, բնական թարմ հյութեր, ապուրներ, թեյ, 1-2 բաժակ սուրճ և այլն):   



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol22/a75841579266-1-.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (08.03.13) W
Դիտումներ: 2433 | Տեգեր: դիետաներ, Առողջ ապրելակերպ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика