menu
person

5 միջոց նյութափոխանակությունը լավացնելու համար

 


 

   

Հայտնի է, որ չգիրանալու, կազմվածքը պահպանելու առաջնային պայմաններից մեկը օրգանիզմում նյութափոխանակությունը կարգավորելն է: Բրիտանացի գիտնականները պարզել են, որ նյութափոխանակությունը կարելի է լավացնել, եթե հետևեք այս 5 պարզագույն «կանոններին»:

1. Հաճախ կերեք պրոտեիններ քիչ պարունակող բանջարեղեն (սպանախ, կաղամբ և այլն): Միևնույն ժամանակ սննդակարգում պետք է լինեն նաև քաղցը հագեցնող սննդամթերքներ` հավի, հնդկահավի միս, ձու, ձկնեղեն և ծովամթերք:

2. Հետևեք, որպեսզի շաքարի մակարդակն արյան մեջ չգերազանցի նորման: Շատ դժվար է նիհարել, երբ շաքարի մակարդակն արյան մեջ բարձր է: Հրաժարվեք գազավորված քաղցր ըմպելիքներից, սահմանափակեք քաղցրեղենը:

3. Ամենօրյա սննդակարգ ներառեք կծվահամ համեմունքներ (սև, կարմիր պղպեղ, իմբիր, չաման և այլն) և ցիտրուսներ (հատկապես` կիտրոն):

4. Ամեն օր կանաչ թեյ խմեք: Այն մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ և այլ օգտակար նյութեր է պարունակում, որոնք նպաստում են մարսողության լավացմանն ու կարագավորում նյութափոխանակությունը:

5. Ուտելիս դանդաղ ծամեք:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol22/164942_507977985927889_299396449_n-1-.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (11.06.14) W
Դիտումներ: 3443 | Տեգեր: առողջ սնունդ, Առողջ ապրելակերպ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика