menu
person

Տաթևիկ Հովհաննիսյանի սիրտն ու հոգին մշտապես կապի մեջ են Հայաստանի հետ

 


 

   armenpress.am

Տաթևիկ Հովհաննիսյան անունն անբաժանելիորեն կապված է հայկական ջազի հետ: Մամուլում և երկրպագուների շրջանում «խորհրդային ջազի թագուհի» բնորոշումը ստացած երգչուհին, 1990 թվակականներից ԱՄՆ-ում բնակություն հաստատելով, հայրենիքի սահմաններից հեռու էլ հաջողությամբ շարունակեց իր ստեղծագործական գործունեությունը` օտարազգի ունկնդրին գրավելով ոչ միայն ջազային, այլև հայկական ազգային կատարումներով:  

Նյու Յորքից  երգչուհին պատմում է ԱՄՆ-ում ծավալած իր ստեղծագործական գործունեության և Հայաստանի հետ ունեցած մշտական կապի մասին:

-Անկախ հեռուստացույցի էկրանին հայտնվելու հաճախականությունից և հնչող կատարումների քանակից, Ձեր անունը մշտապես հետաքրքիր է Հայաստանում և նրա սահմաններից դուրս ջազի սիրահարների համար: Ինչպե՞ս է ընթանում Ձեր ստեղծագործական գործունեությունն ԱՄՆ-ում:

- Ես շատ ուրախ եմ և շոյված, որ հայաստանյան ջազի սիրահարները չեն մոռացել իմ մասին, անկախ այն հանգամանքից, թե ինչ հաճախականությամբ է իմ երաժշտությունը հնչում ռադիոյով կամ հեռուստատեսությամբ: Չնայած նրան, որ ես հեռվում եմ, իմ սիրտը և հոգին մշտապես կապի մեջ են Հայաստանի հետ: Եթե փորձեմ կարճ պատասախանել Ձեր հարցին, ապա իմ ստեղծագործական գործունեությունը լավ է ընթանում Միացալ Նահանգներում: Բայց եթե ծավալեմ իմ պատասխանը, ապա պետք է նշեմ, որ իմ կյանքի ընթացքում իմ ստեղծագործական, արտիստիկ ճանապարհը երբեք հեշտ չի եղել թե Հայաստանում, թե Միացյալ Նահանգներում: Ես միշտ ստիպված եմ եղել անցնել դժվարին, բայց միևնույն ժամանակ` լավ ճանապարհ: Ես երբեք չխուսափեցի դժվար մարտահրավերներից. այդպես էր, երբ ես Հայաստանում էի, և այդպես շարունակվեց նաև ԱՄՆ-ում, և ես ուրախ եմ դրա համար:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol21/8c0605471f84-1-.jpg
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: Kiss.am (18.06.13) | Հեղինակ: armenpress.am W
Դիտումներ: 1313 | Տեգեր: Դիմանկարներ, Երաժշտական մեծեր, Lifestyle news | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика