menu
person

Նորաձևության աշխարհի 10 սեքս-խորհրդանիշները

 


 

   Woman’s Day

Ջինա Լոլոբրիջիդա, Ջեյն Բերկին, Վերուշկա և նույնիսկ Մադոննա. ի՞նչն է կապում այդ աստղերին: Նրանք բոլորը ճանաչվել էին ոճի և սեքսի սրբապատկերներ: Woman’s Day-ը կազմել է նորաձևության աշխարհի սեքս-խորհրդանիշների ցուցակը և պարզել է, որ հնարավոր է ու անհրաժեշտ նրանց նորաձևության զինանոցից որոշ բաներ վերցնել:

1. Զգեստները, որոնցով Ջինա Լոլոբրիջիդան հայտնվում էր իր ֆիլմերում, հավանում էին և տղամարդիկ, և կանայք: Գեղեցկության, կատարյալ կազմվածքի, ինչպես նաև սեքսուալ ու նորաձև հագուստների շնորհիվ Լոլոբրիջիդան դարձել է մի քանի սերունդների ոչ միայն կուռքը, այլև ոճի սրբապատկերը: Լոլոբրիջիդայի այցեքարտն են դարձել վառ, մեծ բացվածքով զգեստները:
2. Մերիլին Մոնրոյի կերպարը փորձում են շատերը կրկնօրինակել: Բացվածքը, լայն կիսաշրջազգեստը և նրա մազերի լոքոները միայն մի փոքր մասն են, որ Մոնրոն բերել է նորաձևության աշխարհ:
3. Ջեյն Ֆոնդան խաղացել է ամենասեքսուալ կինոհերոսուհու՝ Բարբարելայի դերը: Ի դեպ, այդ կերպարի բոլոր հագուստները 60-ական թթ.-ներին նույնպես ճանաչվել են ամենասեքսուալը: Շնորհիվ այդ ֆանտաստիկ էրոտիկ դերի Ջեյն Ֆոնդան հայտնի է դարձել:
 
4. Վերուշկան պատմության մեջ առաջին սուպերմոդելն է: Նա աշխատել է Սալվադոր Դալիի հետ, նկարահանվել Անտոնիոնիի ֆիլմում, զարդարել է Vogue-ի շապիկը, նկարահանվել է Ռիչարդ Ավեդովի ալբոմում: Բացի այդ, նա լուսանկարվել է կենսագրական ֆիլմում, որը ներառված է նորաձևության մասին լավագույն ֆիլմերի ցուցակում:
 
5. Ցանցավոր թափանցիկ զգեստները, որոնք մերկացնում են կուրծքը, բարձր կոնքերով նեղ ջինսերը, ֆիլմերում անկեղծ տեսարանները Ջեյն Բիրկինին դարձրել են ամենասադրիչ ոճի սրբապատկերը:
 
6. Օդրի Հեփբերնը հայտնիներից առաջինն է սկսել կրել Յուբեր Ժիվանշիի հագուստները՝ դրանով իսկ փառաբանելով նրան ամբողջ աշխարհով մեկ:
 
7. Մադոննան մեծ ազդեցություն է թողել նորաձևության աշխարհի վրա: Կովբոյի հանդերձանքը, հետաքրքիր ներքնազգեստը նրա կերպարի մի մասն են: Նրանց բոլորին միավորում է մեկ բան՝ կատաղի սեքսուալ էներգիան:
 
8. Դիտա ֆոն Թիզի մասին առաջին հերթին հայտնի դարձավ Մերլին Մենսոնի հետ սիրավեպից հետո: Այդ տարօրինակ հարաբերությունները նորաձևության աշխարհը նվաճելու խթան էին: Դիտան ռետրո ոճը դարձրել է իր այցեքարտը և սկսել ակտիվորեն այն վաճառել:
 
9. Թեթևամիտ աղջկանից Վիկտորյա Բեքհեմը միանգամից վերածվեց լուրջ դիզայների: «Լուրջ» անվան տակ պետք է հասկանալ ոչ միայն նրա հավաքածուների որակը, այլև այն դեմքը, որով նա հայտնվում է կարմիր գորգի վրա: Այդ ամենը չի նվազեցնում նրա սեքսուալությունը: Նրա այցեքարտն են դարձել մեծ արևային ակնոցները, սքինի-ջինսերը և մեծ պայուսակները, որոնք նա անհավանական նրբագեղությամբ է կրում:
 
10. Ռիհաննան տանից դուրս չի գալիս, եթե չի կրում թափանցիկ սվիտեր, ամենահետաքրքիր տեղում բացվող զգեստ կամ էլ առավելագույն կարճ շորտեր՝ կաշվե բոտֆորտների հետ: Բեմի վրա Ռիհաննան պակաս սեքսուալ չէ: Երգերի կատարման ժամանակ նա ավելի շատ նման է մերկապարուհու, քան համաշխարհային մեծության աստղի: Ռիհաննան լիովին հասկանում է իր սեքսուալությունը, ինչը միայն դրական է ազդում նրա բիզնեսի բոլոր ոլորտների վրա:
 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol14/401x512_0x59f91261_13454430161372332062-1-.jpeg
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: Kiss.am (05.02.14) | Հեղինակ: Woman’s Day W
Դիտումներ: 1199 | Տեգեր: աստղային նորաձևություն | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика