menu
person

Նոր սենսացիոն բացահայտումներ Մայքլ Ջեքսոնի մասին

 


 

   spletnik.ru

 
Ոստիկանությունը Սանտա Բարբարայում Մայքլ Ջեքսոնի Neverland առանձնատանը հայտնաբերել է կիսամերկ կամ ամբողջովին մերկ տղամարդկանց և դեռահաս տղաների լուսանկարների 7 պոռնոգրաֆիկ հավաքածու: 

Խուզարկության ընթացքում հայտնաբերվել են նաև կենդանիների դաժան խոշտանգումների և սադոմազոխիզմի ակտերի լուսանկարներ՝ հայտնում է spletnik.ru-ն: 

Նշվում է, որ խուզարկությունները Ջեքսոնի տանն անցկացվել են դեռևս 2003թ. նոյեմբերին՝ Ջեքսոնի մահից 6 տարի առաջ, բայց ոստիկանության զեկույցի արդյունքները միայն այժմ են հայտնի դարձել: Որոշ տեսանյութեր պատրաստվել են «մորֆինգ» տեխնոլոգիայով՝ երբ մանկական դեմքերը համակարգչային անիմացիայի միջոցով դնում են հասուն մարդկանց մարմինների վրա: Հայտնաբերվել է նաև «XIX դարի վերջի մերկ դեռահասների լուսանկարների» հազվագյուտ հավաքածու: 

Խուզարկությունից հետո Մայքլ Ջեքսոնը մեղադրվել է փոքր երեխաների բռնաբարության 7 դեպքի և անչափահասների նկատմամբ թունավոր դեղամիջոցների օգտագործման 2 դեպքի համար: Խուզարկությունների արդյունքում հավաքված նյութերը 2003թ. ներկայացվել են դատարան, բայց երկարատև դատավարությունից հետո Ջեքսոնը 2005թ. արդարացվել է:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ



Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: Kiss.am (08.09.16) | Հեղինակ: spletnik.ru W
Դիտումներ: 1758 | Տեգեր: Մայքլ, մասին, Ջեքսոնի, Նոր, բացահայտումներ, Սենսացիոն | Վարկանիշ: 0.0/0
Яндекс.Метрика