menu
person

Նինո Կատամաձե. «Ամբողջ կյանքում բոբիկ եմ քայլել խոտ ու հողի վրա...»

 


 

   Յանա Ավչյան


Նույնիսկ նրանք,ովքեր անտեղյակ են Նինո Կատամաձեի գունավոր՝ "Black", "White", "Blue"-ի մասին, հաստատ լսած կլինեն նրա հանրահայտ "Olei" հիթը: Յանա Ավչիյանի հարցազրույցը երգչուհու հետ բացահայտում է նրա թե՛ ստեղծագործական, թե՛ զուտ մարդկային կողմերը:
 

- Այն իրադարձությունը, որ մայրիկ դարձաք, փոփոխություն մտցրեց ձեր ստեղծագործության «աշխարհզգացման» մեջ:

- Հրաշք բան է: Սա ամենահիանալի բանն է, որ կարող է կինը զգալ, մանավանդ եթե տղա է ծնվում: Բայց արմատական փոփոխությունների մասին կարելի է դատողություններ անել, եթե քո կյանքում ինչ-որ բան շատ կտրուկ է փոխվում: Բայց եթե անցումը սահուն է, ապա աշխարհզգացման փոփոխությունն էլ սահուն է կատարվում: Առաջին իսկ օրվանից, երբ իմացա,  որ արդեն մենակ չեմ, չփոխեցի ոչ հյուրախաղերիս ժամանակացույցը, ոչ էլ չեղյալ հայտարարեցի որևէ համերգ: 40 համերգ եմ տվել: Ձայնագրել եմ Կարեն Հովհաննիսյանի սաունդտրեքները և ալբոմ նվագախմբի հետ: Ու ամեն անգամ փորձում էի պայմանավորվել փոքրիկիս հետ« խնդրում էի նրան. «Մի քիչ էլ, հա՞, դիմացիր»: Մինչև հիմա նա արձագանքում է այն երգերին, որոնք երգում էի, երբ փոքրիկս փորումս էր, ու ձայնակցում է: Կան երգեր, որոնք նրա դուրը գալիս են, երգեր էլ կան, որ դուրը չեն գալիս:

- Ձեր բոլոր ալբոմները գունավոր անուններ ունեն: Երևի նկարու՞մ եք:

- Չէ, նկարում է իմ կիթառահարը: Իսկ իմ վրձինն ու կտավը երաժշտությունն է:

- Մի առիթով ասել եք, որ ապրում եք այնտեղ, որտեղ երգում եք: Որտե՞ղ է, այնուամենայնիվ, ձեր տունը:

- Ծնվել եմ Քոբուլեթում, բայց այնտեղ հազվադեպ եմ լինում: Այժմ այնտեղ եմ մեկնում տղայիս համար, մինչև որ երկու տարեկան կդառնա. չեմ ցանկանում փոքրիկիս հետս հյուրախաղերի քարշ տալ: Տանս անկյուններ չկան, միայն պատուհաններ են: Ողջ օրը արև է մեջը: Տաք ու ընդարձակ տարածություն է: Ու չնայած այնտեղ հազվադեպ եմ լինում, մտքով միշտ այնտեղ եմ: Երբ փոքր էի, ունեի իմ ձկնիկները, իմ լողավազանը: Խաղում էի արջերի, եղջերուների հետ: Բոլոր բարի հիշողություններս այնտեղից են, տատիկիցս: Այնտեղ ես սովորեցի սիրել երկիրս: Մանկությունս պահպանվում է ինչ-որ երևակայական շրջանով, որը ոչ ոք չի կարող խզել-ընդհատել:

- Հայ ընկերներ ունե՞ք:

- Այո, Կարեն Հովհաննիսյանը, ում հետ շատ հաճույքով աշխատեցի: Գայուշկան «Պիկասոյի երեխաները» խմբից, ում անչափ սիրում եմ: Նրա եղբորը՝ նույնպես: Մենք ծանոթացել ենք ութ տարի առաջ, երբ ես առաջին անգամ ժամանեցի Մոսկվա՝ «Մենք Անդրկովկասից ենք» փառատոնին՝ 2000-ին:

- Ժամանակին այսպիսի գովազդ կար՝ «Թե անկարող ես փոխելու կյանքդ, աշխատիր, գոնե, փոխել իմիջդ»: Սրանո՞վ եք առաջնորդվել ձեր իմիջում փոփոխություն կատարելիս:

- Ինչն եմ փոխե՞լ: Միայն այն, որ առաջ արձակ ծամիկներ էին, իսկ հիմա ծամիկներով սանրվածք է: Ծամիկներ սիրում եմ: Բեմում դրանցով հարմար է: Առաջ ես պարզապես ժամանակ չունեի ուրիշ ոչ մի բանի համար: Նույնիսկ դեմքս լվալու ժամանակ չունեի: Որովհետեւ ամեն ինչ ինքս էի կազմակերպում: Արագ ինչ-որ բան էի հագնում, մազերս ռեզինով կապում, գլխավորն այն էր, որ ժամանակին հասցնեի բեմ դուրս գալ: Ինձ համար կարևոր է, որպեսզի հագուստս չխանգարի, երբ ցանկանամ բեմում ցատկոտել, որպեսզի լույսն ուղիղ աչքերիս մեջ չմտնի: Որ հարմարավետ լինի, որպեսզի հնարավոր լինի մտածել միայն երաժշտության մասին:

 

- Համերգի վերջնամասում սովորաբար ոտաբոբիկ եք բեմ դուրս գալիս: Դա էպատա՞ժ է, թե՞ տուրք Ցեզարիա Էվորային:

-Դե չէ: Ուղղակի շոգում եմ, այդ պատճառով: Ամբողջ կյանքում բոբիկ եմ քայլել խոտ ու հողի վրա:

- Հիշու՞մ եք ձեր առաջին համերգը, ձեր զգացողությունները:

- Առաջին անգամ բեմ եմ դուրս եկել 4 տարեկանում, մորեղբորս հետ: Կանգնել էի անկյունում, դաշնամուրի կողքին, որն ինձանից բարձր էր: Մեր ընտանիքում բոլորը երգում էին, բոլորը ստեղծագործող մարդիկ էին: Ընտանիքս ինձ որոշումներ ընդունելու, սխալներ գործելու ու դրանք ուղղելու ազատություն տվեց: Շատ կարևոր է սեփական հայացք ունենալը: Չեմ հիշում, թե ինչ եմ զգացել առաջին համերգիս ժամանակ: Միայն հիշում եմ, որ կատարել եմ աջարական պոպուրի, որ խաղալիք նվիրեցին: Իսկ համերգից հետո ինչ-որ տեղ էի փախել, ու ինձ հազիվ էին գտել: Խուլիգանի մեկն էի:

- Ձեզ հատու՞կ է ձեր երաժշտությունը, ձեր ելույթները վերլուծելը:

- Ընդհանրապես, ինձ համար միշտ տանջալից են երաժշտության մասին խոսակցությունները: Ավելի լավ է քննադատների կարծիքը լսեմ իմ երաժշտության մասին, քան դրա մասին ինքս խոսեմ: Ես կարող եմ երաժշտության մասին կիսվել միայն երաժիշտների հետ: Այո, համերգից հետո սովորաբար վերլուծում եմ: Շատ զգույշ եմ վերաբերվում հետհամերգային զգացողություններին: Ինքնաբավարարվածություն չեմ ցանկանում:

 
 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol21/katamadze2.jpg
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: Kiss.am (03.04.14) | Հեղինակ: Յանա Ավչյան W
Դիտումներ: 1206 | Տեգեր: աստղեր, շոու-բիզնես, դիմանկար | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика