menu
person

Մեր երեխաներին պետք է բացատրենք, որ «պրեստիժնի» է ոչ թե հանցագործ լինելը, պատերի տակ պպզելը, այլ կրթությունը. Փաշինյան

 


 

   

Մենք մեր դպրոցական երեխաներին պետք է բացատրենք, որ «պրեստիժնի» է ոչ թե հանցագործ լինելը եւ պատերի տակ պպզելը, այլ եթե դու առնվազն երկու օտար լեզու չմացար, դու խնդիր ես ունենալու: Այս մասին, նախօրեին Սանկտ Պետերբուրգում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քո խնդիրն է այսօր երկու օտար լեզու իմանալը, մասնագիտություն ու կրթություն ունենալը: Ավելի քիչ հաց ուտել, այո, մի քիչ նեղվել հագուստից, խնայել ու կրթության վրա ծախսել: Իհարկե, պետությունն էլ պետք է ապահովի, որ այդ կրթությունը հասանելի լինի»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ իրենք անընդհատ այսբերգի երեւացող կողմը տեսնում են ու ճիշտ են անում, բայց պետք է տեսնել նաեւ չերեւացող մասը. «Հիմա մենք այդ երեւացող մասը կտրել ենք, բայց տակը հսկայական բան կա, որ պետք է հետեւողական դրա վրա աշխատենք»,-հայտարարեց ՀՀ վարչապետը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: Kiss.am (27.07.18)
Դիտումներ: 568 | Տեգեր: որ, բացատրենք, Ոչ, Մեր, հանցագործ, պետք, Թե, լինելը, երեխաներին, «պրեստիժնի» | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика