RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հայտնիներ

Իր մուտքը ֆուտբոլի աշխարհ Ծառուկյանը որոշել է շռնդալից անել. 20 ֆուտբոլիստ է դրսից հրավիրել

Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն

 


 


   

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Գագիկ Ծառուկյանն ինտենսիվ զբաղված է Աբովյանի «Կոտայք» ֆուտբոլային ակումբով, ինչը պայմանավորված է ոչ միան Ռուբեն Հայրապետյանի հետ ունեցած հակասություններով, այլեւ Ծառուկյանի որդու՝ ֆուտբոլային ֆանատ Նվերի (նրա 18-ը լրացավ օրերս. շուտով բանակ կգնա)՝ ֆուտբոլի նկատմամբ վերաբերմունքով:

Այս օրերին բանակցում են, փորձում հայտնի ֆուտբոլիստների ներգրավել թիմ։ Մեր տեղեկություններով` 20-ից ավելի ֆուտբոլիստ է հրավիրվելու դրսից․ մի քանիսը՝ հայազգի, մյուսները՝ այլազգի։ Ակումբի ղեկավարումն ուզում են հանձնել Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկուն։ Լավատեղյակ աղբյուրն ասաց. «Տեսնենք ոնց կստացվի»: Իր մուտքը ֆուտբոլի աշխարհ Գ․ Ծառուկյանը որոշել է շռնդալից անել՝ միանգամից հաղթանակներ արձանագրելով ու դիտարժան ֆուտբոլ ապահովելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: erkusov.com (04.04.18)
Դիտումներ: 542 | Տեգեր: ֆուտբոլիստ, որոշել, անել., աշխարհ, Ֆուտբոլի, Ծառուկյանը, 20, մուտքը, իր, շռնդալից | - Վարկանիշ -: 0.0/0