menu
person

Իմաստուն մտքեր կանանց համար՝ Շանելից

 


 

   Եղիսե Մնացականյան

Աշխարհահռչակ դիզայներ ու մոդելիեր Կոկո Շանելն իր կյանքի ընթացքում կարողացել է բացահայտել կնոջ հավերժական կանացիության ու գեղեցկության արտասովոր գաղտնիքները: Նա կարողացել է հազարավոր կանանց պարգևել ժպիտներ, գեղեցկություն ու երջանկություն, իսկ տղամարդկանց ստիպել՝ գնահատել կանանց արժանիքներն ու գեղեցկությունը:

Ձեզ ենք ներկայացնում Կոկո Շանել գեղեցիկ և երջանիկ լինելու արտասովոր գաղտնիքներից 15 կանոն.

1. Իսկական կինը պետք է գիտակցի, որ երջանկությունը հենց կին լինելն է:

2. Որքան շատ լինեն կնոջ համար նախատեսված սիրելի զբաղմունքներն ու հետաքրքրություններն, այնքան նա ավելի քիչ կզբաղվի ուրիշների գործերով:

3. Փողի նկատմամբ կնոջ վերաբերմունքը պետք է լինի թեթև: Եթե նա ունի փող, պետք է սովորի այն ծախսել, իսկ եթե չունի, չպետք է տխրի:

4.Կինը չպետք է շտապի անհաջողակ տղամարդկանց արցունքների ու դժգոհությունների համար դառնալ հարմարավետ հենասյուն. իսկական տղամարդն ինքնուրույն է կարգավորում սեփական խնդիրները:

5. Կինը պետք է իմանա իր արժեքը, բայց երբեք չպետք է բարձրաձայնի այդ մասին:

6. Եթե կինը ցանկանում է գեղեցիկ լինել ցանկացած պատահական հանդիպումների ժամանակ, նա պետք է սովորի գեղեցիկ լինել միշտ. անգամ աղբը թափելուց նա հաճելի տեսք պետք է ունենա. կդառնա սովորություն, կդառնա նաև ճակատագիր:

7. Մի´ շտապեք ձերբազատվել ձեզ դուր չեկած տղամարդկանցից: Որքան շատ տղամարդկանցով լինեք շրջապատված, այնքան ավելի գրավիչ կլինեք մյուսների համար: Սպասե´ք մի փոքր, և վաղ թե ուշ այդ շրջապատում կհայտնվի նա, ով ձեզ պետք է:

8. Կնոջ արցունքները հզոր զենք են, սակայն դրանք պետք է կիրառվեն հնարավորինս հազվադեպ: Մշտապես լացող կինը ոչ թե կարեկցանք, այլ զայրույթ է արթնացնում :

9. Կինը կարող է լինել բազմակողմանի զարգացած ու լավ կրթված, բայց «ամեն ինչի ու ոչնչի մասին» առանց խոսելու կարողության, նա չի կարող հետաքրքիր զրուցակից համարվել:

10. Եթե կինը չի ցանկանում պատասխանել որևէ կոնկրետ հարցի, բավական է, որ նա բազմանշանակ ժպտա: Շատ հաճախ ժպիտն ավելի զորեղ է ներգործում:

11. Կինն, ով կարողանում է դուր գալ, չի կարող անմասն մնալ բամբասանքներից: Սակայն դա այն դեպքում միայն, երբ պետք չէ հաշվի առնել հասարական կարծիքը: Գլուխը բարձր պահեք. լավ է լինել սեթևեթող, քան բամբասող:

12. Կինը չի կարող կարիերայում միանգամից ցուցադրել իր բոլոր արժանանիքները: Որքան շատ նրան թերագնահատեն սկզբում, այնքան մեծանում են նրա' վերջում հաղթելու շանսերը:

13. Տղամարդկանց կապվածությո՞ւն: Չկա ավելի հեշտ բան: Սկզբից ևեթ սովորեցրեք տղամարդկանց փող ու ժամանակ ծախսել ձեզ վրա: Տղամարդիկ ավելի շատ գնահատում են այն, ինչ տալիս են, քան այն, ինչ իրենք ստանում են:

14. Առույգ լինելու համար կինը պետք է ժամանակ առ ժամանակ ինչ- որ բան կարողանա փոփոխել կյանքում՝ ձեռնոցները, աշխատանքն ու տղամարդուն: Եթե աշխատանքի և տղամարդկանց հարցում բախտը ձեզ ժպտա, ուրեմն հաճախ փոխեք ձեռնոցները:

15. Քանի դեռ կինն իրեն զգում է կին, ուշ չէ ամեն ինչ վերսկսել սկզբից:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/Vol20/chanel2.jpg
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: Kiss.am (11.04.14) | Հեղինակ: Եղիսե Մնացականյան W
Դիտումներ: 5416 | Տեգեր: ավելի մոտիկից, անձնական կյանք, Դիմանկարներ, իմաստուն մտքեր, կանայք, աֆորզիմներ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика