menu
person

Ես շատ ավելի բարդույթավորված եմ, քան դուք եք պատկերացնում. Հրաչ Մուրադյանը՝ անձնական կյանքի մասին (հատված հարցազրույցից)

 


 

   Aysor.am

Aysor.am

- Խոսենք անձնական կյանքից. չե՞ք մտածում զավակներ ունենալու մասին:


- Մտածում եմ, նույնիսկ անհանգստանում, բայց սա երևի այն դեպքն է, որը ոչ պատվերով է, ոչ էլ միայն ցանկությամբ: Սերը դուռդ շատ անսպասելի է թակում, ես դրան հավատում եմ: Մի օր սերն իմ դուռը պետք է թակի անպայման…

- Փաստորեն, Ձեր կյանքում այդ միակը դեռ չկա:

- Առանց մեկնաբանության կթողնեմ Ձեր հարցը. իմ անձնական կյանքը միայն իմն է: Յուրաքանչյուրը հնարավորություն ունի իր անձնականը դարձնել հանրային կամ փակ պահել: Ես օգտվում եմ իմ՝ փակ պահելու հնարավորությունից:

- Շատ հետաքրքիր է, ամենահանրային ու բաց թոք-շոուների հեղինակն ու վարողը բնույթով այդքան փակ մարդ է:

- Ես շատ ավելի բարդույթավորված եմ, քան դուք եք պատկերացնում:

- Եթերից այդպես չի զգացվում:

- Եթերից ես իմ անձնականի մասին չեմ խոսում, իսկ ասածս վերաբերում է անձնականիս: Ես սիրում եմ ջերմ, տնային, հայկական հարաբերություններ:

- Հրաչ, շատ-շատերը մեր հանրապետությունում իրենց խնդիրներով Ձեզ հետ են կիսվում, հետաքրքիր է, խնդիրների դեպքում դո՞ւք ում հետ եք կիսվում:

- Ես ժամանակ չունեմ խնդիրներիս մասին խոսելու, աշխատում եմ դրանցից խուսափել: Իսկ եթե, այնուամենայնիվ, խնդիրների մեջ եմ լինում, ապա դրանք միայն իմն են մնում: Չեմ սիրում որևէ մեկին ծանրաբեռնել իմ խնդիրներով: Այդ պատճառով ընկերներս նույնիսկ հաճախ կռվում են ինձ հետ, ասում, թե ինչու չեմ պատմում: Բայց դե ես միշտ այդպիսին եմ եղել:

- Այդ լռությունը օգնո՞ւմ է Ձեզ ձերբազատվել խնդիրներից:

- Հավատացեք՝ այո: Ի վերջո որոշողը, քայլ անողը ես եմ, ինքս եմ պատասխանատու իմ ամեն մի քայլի համար:

- Ձեր ամեն մի քայլը կշռադատվա՞ծ է:

- Միանշանակ: Գիտեք, ես չեմ ապրում աստղային գայթակղիչ կյանքով, ինքնադրսևորվելու մոլուցքով: Ինձ մոտ վաղուց անցել է այդ շրջանը:

- Փաստորեն, աստղային հիվանդությամբ տառապել եք ժամանակին:

- Իհարկե, ինչի՞ մասին է խոսքը: Եթե որևէ մեկը կասի, որ նման բան չի եղել իր հետ, ես ընդամենը «քմծիծաղ» կտամ: Բայց երբ մեծանում ես ու հասկանում, թե որն է իրական արժեքը, արժեհամակարգդ էլ է փոխվում: Երբ քեզանով հրապուրված են 16 տարեկանները, ապա հասկանալի է, որ նրանք ուղղակի տարված են քեզանով: Բայց երբ կյանք տեսած մարդիկ են գնահատական տալիս աշխատանքիդ, ապա դա այլ է: Ես այսօր հաճախ եմ լսում արտահայտություններ՝ «մամաս կամ տատիս քեզ ահավոր շատ է սիրում»: Դա ամենախոսուն գնահատականն է:

- Այսօր շատերն իրենց համար ինքնահաստատվելու նոր դաշտ են գտել՝ համացանցը: Դա էլ արդեն հիվանդության է վերածվում:

- Այո, Facebook սոցիալական ցանցը ևս ինքնակայանալու անարդարացված տեղ է՝ անտեղի ստատուսներով ու մեկնաբանություններով: Ինձ համար կարևոր չի, թե չկայացած ինչ-որ «ֆեյք» ինչ է գրում այս կամ այն մարդու հասցեին: Ախր նա ոչ դեմք ունի, ոչ էլ պատրաստ է նստել ու առերես իր մեկնաբանությունների համար պատասխան տալ: Նրա հետ երկու րոպե խոսելուց հետո հասկանում ես՝ դատարկություն է, ուրիշ ոչինչ:

 

 

 






 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: Kiss.am (03.02.17) | Հեղինակ: Aysor.am W
Դիտումներ: 1635 | Տեգեր: Ես, քան, բարդույթավորված, Հրաչ, եք, Դուք, պատկերացնում., շատ, եմ, ավելի | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика