menu
person

Հիսուսի կյանքի և պատմության մասին հայալեզու փաստագրական այս ֆիլմը մոտ կես միլիոն դիտում ունի YouTube-ում

 


 

   


Հիսուս Քրիստոսի մասին ամենահավաստի ֆիլմը
Ո՞վ էր Հիսուս Քրիստոսը: Մրցանակակիր պրոդյուսեր Ջոն Հեյմանն այս հարցին պատասխանում է «Հիսուս» ֆիլմում: Հեյմանի նկարահանած ֆիլմն իրականությանն այնքան մոտ է, որ թվում է, թե մարդ ապրում է Փրկչի հետ առաջին դարի Պաղեստինում: Իրական պատկերն առավել ամբողջական դարձնելու համար, աշխատակազմը մանրամասնորեն ուսումնասիրել է այդ ժամանակաշրջանի հատուկ ճարտարապետու թյունը, հագուստները, սովորույթներն ու կերակրատեսակները: «Հիսուս» ֆիլմը նկարահանվել է աստվածաշնչյան վայրում՝ Իսրայելում, ավելի քան 5000 իսրայելցիների և արաբների մասնակցությամբ: Փաստերը վերցված են Ղուկասի ավետարանից:

Հարցեր

Ինչպե՞ս կարող էր արհամարհված մի չքավոր գալիլեացի, ով երբևէ հրամանատար չէր եղել, հարստություն չէր ունեցել, մի օր դառնալ պատմության ամենահայտնի և ամենասիրելի անձը: Արդյո՞ք Հիսուսը այն էր, ինչ ներկայանում էր: Ինչո՞ւ են մարդիկ հիացած Նրա կյանքով և ուսուցմամբ նույնիսկ Նրա հայտնությունից 20 դար անց: Արդյո՞ք Նա այնպիսին է, ինչպիսին ակնկալում են բոլորը:

Պատասխաններ

«Հիսուս» ֆիլմը տվել է միլիոնավոր մարդկանց հարցերի պատասխանները: Թարգմանվել է մոտ 1000 լեզվով, ինչի շնորհիվ այն դիտել են 3-4 միլիարդ մարդիկ: Հիսուսի կյանքի այս իրական պատկերը տալիս է մարդկության պատմության ամենաազդեցիկ և ամենակարող մարդու անձի՝ Հիսուս Նազովրեցու ճշգրիտ նկարագիրը:
Դիտեք այս ֆիլմը և գտեք հիշյալ հարցերի՝ կյանք վերափոխող պատասխանները:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: Kiss.am (07.09.16)
Դիտումներ: 2211 | Տեգեր: Այս, ՀԱՅԱԼԵԶՈՒ, մասին, պատմության, մոտ, կես, փաստագրական, կյանքի, ֆիլմը, Հիսուսի | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика