RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հայտնիներ

ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ. Նիկոլո Պագանինի և Պոլինա Բորգեզե

Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն

 


 


   

 

Այս  սիրո  պատմության մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Մեծ ջութակահարն  այն պահել է իր սրտում, և միայն մի քանի ականատեսների վկայությամբ  ու մտերիմ ընկերների պատմածով գիտենք, թե ով է եղել Պոլինա Բորգեզեն Պագանինիի կյանքում:


ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ. Նիկոլո Պագանինի և Պոլինա Բորգեզե


Պոլինան Նապոլեոն Բոնապարտի քույրն էր` պայծառ, կրակոտ, կուրացուչիչ գեղեցկությամբ կին, որին  հաջողվել էր նվաճել Եվրոպայի ամենաճանաչված տղամարդկանց սրտերը: Պոլինայի նկատմամբ անտարբեր չմնաց նաև հանճարեղ ջութակահարը: Պոլինան իսկապես գեղեցկուհի էր. նրա  մարմինը կատարյալ էր: Շատերն էին  գնահատել նրա մարմնի բարեմասնությունների հմայքն ու գեղեցկությունը, քանզի գեղեցկուհին գրեթե ոչ մեկին չէր մերժում. նրան համարում էին երկրի ամենանբարո կինը... Նա մի անսովոր  համադրություն էր  մարմի կատարյալ գեղեցկության  և անհավատալի անբարոյականության: Դեռ վաղ տարիքից ճանաչելով մարմնական սերը` նա չէր ջանում երևալ բարեպաշտ, սիրում էր աղմկալից խրախճանքներ, կոպիտ զվարճանքներ: Նրան ամենևին չէին  հետաքրքրում պոեզիան, գեղանկարչությունը, երաժշտությունը, լսել անգամ չէր ուզում կրթության մասին և իր սիրեկաններին արգելում էր զրուցել իր հետ իմաստուն բաների շուրջ:

Բոնապարտին հայտնի էին իր 16 ամյա քրոջ անբարո կյանքի մանրամասները: Խայտառակությունից ազատվելու և քրոջը մի փոքր խելքի բերելու համար նա որոշեց ամուսնացնել Պոլինային:

Շուտով մահանում է Պոլինայի ամուսինը, և նա կրկին նետվում է  իր  անհամար սիրեկանների գիրկը, ինչը  կրկին խիստ զայրացնում է եղբորը՝ Բոնապարտին: Նա քրոջը նորից  ամուսնացնում է. այս անգամ իշխան Բորգեզեի հետ: Սակայն դա էլ արդյունք չի տալիս. նա շարունակում էր անառակ կյանքով ապրել: Խենթացած կնոջ անամոթությունից`  Բորգեզեն առաջարկում է նրան առանձին ապրել: Պոլինան ուրախությամբ համաձայնում է:


ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ. Նիկոլո Պագանինի և Պոլինա Բորգեզե


 

Եվ հենց այդ ժամանակաշրջանում էլ Պոլինան հանդիպեց  տարօրինակ ու խորհրդավոր, մեծ երաժշտին:
Կային մարդիկ, ովքեր  Պագանինիի հանճարեղության ֆենոմենը  կապում էին մի հազվագյուտ հիվանդության՝ Մարֆանի համախտանիշի հետ: Շատերն էլ համարում էին, որ նա հոգին սատանային է վաճառել: Որոշ մարդկանց վախեցնում էին Պագանինիի արտաքինն ու դյուրաբորբոք բնավորությունը, և նրանք աշխատում էին չմոտենալ երաժշտին, իսկ ոմանց հիացնում, կախարդում էր  նրա  կերպարը, աստվածացնում էին նրան:

Հանճարեղ ջութակահարին  սիրում էին կանայք, սակայն միայն Պոլինան դարձավ նրա  իսկական մուսան: Շատերն էին զարմանում, թե ինչն էր գրավել զգուշավոր ու նրբամիտ ջութակահարին այդ անբարո, անառակ, ցանկասեր կնոջ մեջ... Նրանք դարձան  անբաժան սիրեկաններ:

Պագանինին իր սիրավեպի մանրամասները ոչ մեկին չի պատմել: Շուտով նրանք բաժանվեցին,  և Պոլինայի հերթական սիրեկանը դարձավ Պագանինիի մոտ ընկերը՝ Բլանջինին, որը չկարողացավ դիմակայել գեղեցկուհու հմայքներին, որով  մեծ  հարված հասցրեց ընկերոջն իր դավաճանությամբ: Խաբված ջութակահարը վերադարձավ Տոսկանիա: Պոլինան շատ արագ Բլանջինիին էլ թողեց՝ նետվելով մի երիտասարդ նկարչի գիրկ:

45 տարեկանում ընդհատվեց Պոլինայի բուռն ու անառակ կյանքը: Ջութակահարի նախկին ընկերն ու մրցակիցը գրեց նրան. «Հիշե՞ց քեզ արդյոք կոմսուհին, Նիկոլո, կարծում եմ՝ ոչ... Նա իր նախկին սիրեկաններին մատների արանքով էր նայում»: Հանճարեղ ջութակահարի համար անտանելի մռայլ ու տխուր օրեր էին դրանք... Եվ միայն մեկ ամիս անց, երբ ծնվեց որդին, Պագանինին  կարողացավ ուշքի գալ խոր վշտից:

Կոմսուհի Պոլինա Բորգեզեի մասին հիմա հիշում են որպես միակը Նապոլեոնի հարազատներից, ով խնդրեց կայսերը թույլ տալ իրեն սիրելի   եղբոր հետ մեկնել աքսորավայր՝ Սուրբ Հեղինե կղզի: Ահա այսպիսին էր Եվրոպայի այդ  ամենաանառակ  կինը...

Մեծ ջութակահարի  և  դարաշրջանի ամենահայտնի ու գեղեցիկ կանանցից մեկի սիրո պատմության մանրամասներն այդպես էլ մնացին առեղծված, չբացահայտված գաղտնիք բոլորի համար: Սիրահարները ցանկացան  լռել իրենց սիրո մասին:

Նյութի սկզբնաղբյուրը`  http://www.lovesto.ru/nikolo-paganini-polina-borgeze.html




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Հրապարակման պատրաստեց` Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: erkusov.com (03.04.13)
Դիտումներ: 4560 | Տեգեր: սերը և մեծերը, պատմական դրվագներ, Նիկոլո Պագանինի, Պատառիկներ պատմությունից | - Վարկանիշ -: 0.0/0