menu
person

Հայ դասականների և ժամանակակիցների ԱՈՒԴԻՈԳՐՔԵՐ

 


 

   

 

Եթե ժամանակի սղության կամ ինչ-ինչ այլ պատճառներով չեք կարողանում ավելի շատ ժամանակ անցկացնել ձեր սիրելի գրքի հետ,  People meter ընկերության նախաձեռնությամբ «Արձագանք» ռադիոկայանը իրականացնում է հայ և համաշխարհային դասականների ու ժամանակակիցների ստեղծագործությունների հնչյունավորում, աուդիոգրքերի ստեղծում:

Այսուհետև կարող եք ԼՍԵԼ  գրական լավագույն գործերը՝ Նարեկացուց մինչև Թումանյան, Սահյանից մինչև Վազգեն Սարգսյան, շարքը մեծացվում է: Կարդում են տարբեր սերունդների և՛ անվանի, և խոստումնալից խոսնակներ (Գուժ Մանուկյան, Ամիրան Գալստյան, Կարեն Վարդանյան, Արտավազդ Բայաթյան, Հայկ Բլբուլյան...):

Աուդիոգրքերը ստեղծվում են նաև ռուսալեզու մեր հայրենակիցների և այն օտարազգիների համար, ովքեր հետաքրքրված են հայ մշակույթով: People meter ընկերության audiobook.am կայքը թարմացվում է ամեն ամիս, և շուտով տեղադրված աուդիոգրքերի քանակը զգալիորեն կմեծանա, բայց այն նյութն էլ, որն արդեն տեղադրված է, ձեզ հաղորդակից կդարձնի բարձր արվեստին:

Օրինակ, ինչու՞ չսկսել մեկ անգամ ևս լսել-վերհիշել Սասնա ծռեր էպոսը կամ օրվա մեջ որոշ ժամանակ տրամադրել Նարեկացու ամոքիչ ուղերձները լսելուն՝ Գուժ Մանուկյանի հիանալի մեկնաբանությամբ:

Այցելե՛ք կայք հենց հիմա և ընտրեք այն, ինչ ձեզ հոգեհարազատ է: Թողեք ձեր մեկնաբանություններն ու առաջարկները:

Աուդիոգրքերի ցանկում արդեն կան....

    Վահան Տերյան
    Ակսել Բակունց
    Գրիգոր Նարեկացի
    Անտոն Չեխով
    Պարույր Սեվակ
    Խաչատուր Աբովյան
    Ժողովրդական բանահյուսություն(Էպոսը)
    Սիամանթո
    Համո Սահյան

Հաճելի ունկնդրում:

www.audiobook.am
 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://s019.radikal.ru/i617/1307/d6/96a8dacb9098.png
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: Kiss.am (05.07.13) W
Դիտումներ: 6631 | Տեգեր: Հայկ Բլբուլյան, Արձագանք, պոեզիա, աուդիոգրքեր, Արժե լսել, ասմունք | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *