menu
person

Համաշխարհային մեծության դերասաններ, որոնք այդպես էլ չեն արժանացել Օսկարի

 


 

   aravot.am

Ամերիկացի դերասան և կատակերգու Բիլ Մյուրեյի մասնակցությամբ ֆիլմերի զգալի մասը արժանացել է բարձր գնահատականների և վայելել կոմերցիոն հաջողություններ: Առավել հայտնի ֆիլմերից են «Գոլֆ ակումբը» (1980), «Ուրվականների որսորդները» (1984), «Արջամկան օրը» (1993), ավելի ուշ` «Թարգմանության դժվարությունները» (2003), ինչի համար լավագույն դերասանի անվանակարգում առաջադրվել է Ակադեմիայի մրցանակի: Սթիվ Մարտին: Հոլիվուդի ամենահայտնի կատակերգուներից, գրող, երաժիշտ, կոմպոզիտոր և պրոդյուսեր Սթիվ Մարտինին մեծ ճանաչում է ձեռք բերել ի շնորհիվ «Անուղղելի խաբեբաները» և «Վարդագույն ընձառյուծ» ֆիլմերի:

 

Ամերիկացի հայտնի դերասան և պրոդյուսեր «Ոսկե Գլոբուս» մրցանակի դափնեկիր Բրեդ Փիթը երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի, սակայն 2 անգամ էլ մնացել է ձեռնունայն:
 


Ջոնի Դեփը խաղացել է 50-ից ավելի ֆիլմերում: Մոտ 46 տարբեր կինոմրցանակի դափնեկիր է: Առավել հայտնի ֆիլմերից են «Մկրատաձեռն Էդվարդը», «Դոննի Բրասկո», «Նիրհած հովտի լեգենդը», «Մի անգամ Մեքսիկայում», «Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը», «Չառլին և շոկոլադի գործարանը»:

Թոմաս Քրուզ Մեպոթեր IV, ամերիկացի դերասան , պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ: Հանդիսատեսին հայտնի է «Անձրևի մարդը», «Հատուկ կարծիք», «Առաքելությունն անիրագործելի է. Ֆանտոմ պրոտակոլը», «Վանիլային երկինք» և «Օրվա ասպետը» ֆիլմերից: Թոմ Քրուզը համարվում է ամենաթանկ վարձատրվող դերասաններից մեկը, բայց այդուհանդերձ չի արժանացել Օսկարի:

Լեոնարդո դի Կապրիո

1997թ.-ին նկարահանված Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմում գլխավոր դերերից մեկում նկարահանվելով, դի Կապրիոն սկսեց իր հաղթարշավը: Նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են նաև Սթիվեն Սփիլբերգի «Բռնիր ինձ, եթե կարող ես», Մարտին Սկորսեզեի «Նյու Յորքի ավազակախմբերը», «Ավիատոր», «Հանգուցյալները», «Անիծվածների Կղզին», Քրիստոֆեր Նոլանի «Սկիզբը»:

Կանադացի կատակերգու Ջիմ Քերրիի ֆիլմերը թերևս սիրված են բոլոր ֆիլմասերների կողմից: Խաղացել է 40-ից ավելի ֆիլմերում, 2 անգամ ստացել է Ոսկե Գլոբուս: Առավել հայտնի ֆիլմերից են «Էյս Վենտուրա. Տնային կենդանիների որոնում», «Դիմակ», «Հիմարը և ավելի հիմարը», «Էյս Վենտուրա 2. Երբ բնությունն է կանչում», «Ստախոս, ստախոս», «Թրումանի շոուն», «Մարդը լուսնի վրա», «Ամենակարող Բրյուսը», «Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները», «Մաքուր բանականության հավերժ փայլատակում», «Լեմոնի Սնիկետ. 33 դժբախտություն» և այլն: 51-ամյա դերասանը այդպես էլ չի արժանացել կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի ամենամյա ազգային մրցանակին: 

Պատրաստեց՝ Անդրանիկ Ջալալյանը,



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol21/e58300d63c5e-1-.jpg
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: Kiss.am (30.05.13) | Հեղինակ: aravot.am W
Դիտումներ: 2565 | Տեգեր: աստղեր | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика