menu
person

Google-ում ստաժավորվողների աշխատավարձերն ապշեցրել են վերլուծաբաններին

 


 

   1in.am

Google կորպորացիայում ստաժավորվող ծրագրավորողի ամսական աշխատավարձը հասնում է մոտ 6700 դոլարի, մյուս փորձաշրջան անցնողներն ամսական ստանում են 5800 դոլար: Այս մասին են վկայում կոմերցիոն ընկերությունների և կարիերայի մասին Glassdoor.com ռեսուրսի տվյալները:

Նշվում է, որ, որպես կանոն, ստաժավորվողների ամսական եկամուտներն աշխատանքի շուկայում ամենացածրերից մեկն են: Մինչդեռ այլ ընկերություններում ստաժավորվողները չեն վճարվում, ինչպես նաև կատարում են ոչ պատասխանատու աշխատանքներ: ՏՏ հսկայի պարագայում ամեն ինչ այլ է:

Ստաժավորումը տևում է 3 ամիս, այդ ընթացքում նրանք աշխատում են մոտ 20 հազար դոլար: Աշխատանքի վիճակագրության բյուրոյի տվյալներով՝ ԱՄՆ բնակիչների ամսական եկամուտը կազմում է մոտ 2800 դոլար:

Glassdoor-ի ներկայացուցչի խոսքով՝ Google-ի նման շռայլության պատճառը տաղանդների համար պայքարն է:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol21/fbe233e5f424-1-.jpg
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: Kiss.am (18.06.13) | Հեղինակ: 1in.am W
Դիտումներ: 1472 | Տեգեր: IT ոլորտ, ինտերնետ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика