menu
person

«Ես հասկացել եմ, որ վստահել պետք է միայն ինքդ քեզ՝ քո էներգետիկային, քո զգացմունքներին». Արմեն Ջիգարխանյան

 


 

   tert.am

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին պատմել է իր առողջական վիճակի մասին՝ նշելով, որ իրեն նորմալ է զգում, հաղորդում է Москва 24 հեռուստաալիքը:

«Ես ինձ նորմալ եմ զգում, սակայն դա շատ բարդ հարց է, ի վերջո՝ ես 80 տարեկան եմ (Ջիգարխանյանը 82 տարեկան է- tert.am)։ Այնպես որ, երբ ասում եմ «նորմալ»՝ ասում եմ որոշակի վերապահումներով: Ես ունեմ շատ լավ բժիշկներ, որոնք հետևում են ինձ», - ասել է հայ դերասանը:

Ինչ վերաբերում է իր նախկին կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, ԽՍՀՄ արտիստը նշել է. «Ես հասկացել եմ, որ վստահել պետք է միայն ինքդ քեզ՝ քո էներգետիկային, քո զգացմունքներին: Իսկ հետոն կհուշի կյանքը: Թեև երբեմն պատահում են ողբերգական սխալներ»:

Հիշեցնենք, որ Ջիգարխանյանի և նրանից 44 տարով փոքր կնոջ շուրջ ընտանեկան սկանդալը ծագել էր նախորդ տարվա հոկտեմբերին: Այն ժամանակ արտիստը հոսպիտալացվել էր ու պատմել, որ «ստոր կինը խաբեությամբ տիրացել է իր ունեցվածքին»:

Անցյալ տարվա նոյեմբերի վերջին դատարանը բավարարել է Ջիգարխանյանի՝ ամուսնալուծության վերաբերյալ հայցը, իսկ դեկտեմբերի սկզբին Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ մեղադրանք է ներկայացվել՝ տարեց ամուսնու անձնական կյանքին վերաբերող նյութերն առանց նրա համաձայնության լրատվամիջոցներում տարածելու համար:

Նշվում է, որ կնոջն ազատ են արձակել չմեկնելու մասին ստորագրության դիմաց: Մինչդեռ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի փաստաբանը նշել է, որ մեղադրանքները հորինված են և որ ինքը գործում դատական հեռանկար չի տեսնում:

Թեև Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան բողոքարկել էր ամուսնալուծության մասին որոշումը՝ դատարանը որոշել է այն անփոփոխ թողնել:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: Kiss.am (19.02.18) | Հեղինակ: tert.am W
Դիտումներ: 591 | Տեգեր: պետք, ինքդ, որ, Միայն, «Ես, վստահել, քեզ՝, հասկացել, քո, եմ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *