menu
person

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԵԾԵՐԸ. Վլադիմիր Վիսոցկի / Владимир Высоцкий

 


 

   erkusov.com

1965 թվականին ռուս լեգենդար երգիչ-երգահան, բանաստեղծ և դերասան Վլադիմիր Վիսոցկին արդեն կուռք էր: Նա միայն 1967 թվականին կարողացավ կայացնել իր առաջին մենահամերգը: Մեկ տարի անց թողարկվեց առաջին ձայնապնակը, թեև տպագրվելու թույլտվությունն ավելի ուշ ստացվեց` խորհրդային վերակառուցման շրջանում։

Նա երգում էր Տագանկայի թատրոնի դերասանների հետ, որտեղ նաև Համլետ էր խաղում։ Նկարահանվում էր ֆիլմերում:

Վիսոցկու հեռուստատեսային-ֆիլմային կենսագրությունը 1987 թ.-ին վավերագրել է Էլդար Ռյազանովը:

Ռուս լեգենդար այս երգիչը Հայաստանում հայտնվեց գրեթե պատահաբար, իսկ միակ համերգը, որ ունեցավ, կազմակերպվել էր, որպեսզի երգիչը տոմսի գումար աշխատի և կարողանա վերադառնալ Ռուսաստան։ Հազարավոր երկրպագուներ նրա մեկնումից հետո ակնկալում էին ևս մեկ այդպիսի համերգ։

2002 թվականին Վիսոցկու մասին իր հուշերն է տպագրել նրա վաղեմի ընկեր Դավիթ Կարապետյանը։ Գիրքը հարուստ է բացառիկ լուսանկարներով, վերահրատարակվել է 2005—ին։

1980 թվականին հուլիսին Վիսոցկին տվեց վերջին համերգը և մի քանի օր անց մահացավ... Մոսկվայում ընթանում էին օլիմպիական խաղերը. քաղաքի տոնական տրամադրությունը ակնթարթորեն վերածվեց սգի...

 

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol13/visotski2.jpg
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: Kiss.am (01.02.14) | Հեղինակ: erkusov.com W
Դիտումներ: 1497 | Տեգեր: Դիմանկարներ, Շոու-բիզնեսի լուրեր | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика