menu
person

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԵԾԵՐԸ. ՄԱՐԿ ԷՆԹՈՆԻ

 


 

   erkusov.com

 
Լատինամերիկյան ծագում ունեցող այս ինքնատիպ երգիչը խոստովանում է, որ պատանի հասակում իր առաջ նպատակ էր դրել մինչև 35 տարեկանը երգել հայտնի "Madison Square Garden" և "Carnegie Hall" դահլիճներում և իր երգերով գրավել հիթ շքերթների բարձրագույն տեղերը: Բայց ստացվեց այնպես, որ նրա ծրագրերը նախատեսածից ավելի շուտ իրականացան` արդեն 23 տարեկանում:

 19 տարեկանում նա երգեց "Carnegie Hall"-ում Դենի Ռիվերի համերգի ժամանակ, իսկ 1991թ-ին ելույթ ունեցավ նաև "Madison Square Garden"-ում, իսկ նրա "Ride on the Rhythm"-ը համաշխարհային հիթ շքերթների առաջին տեղում էր:

Մարկ Էնտոնիի թվով 5-րդ "Contra La Corriente"-ն (Հոսանքին հակառակ) արժանացել է հանրահայտ Գրեմի մրցանակի «Լավագույն տրոպիկական լատինամերիկյան ալբոմ» անվանակարգում: Այստեղ նա որոշեց ցույց տալ իրեն նոր որակով և սկսեց երգել անգլերեն` դրանով իսկ ձեռնոց նետելով անգլերենով երգող լատինամերիկյան այլ կատարողների, առաջին հերթին` Ռիկի Մարտինին և Ջենիֆեր Լոպեսին: Դե, այն ժամանակ նա չգիտեր, որ վերջինս կդառնա իր կինը (հիմա արդեն՝ նախկին):

Գուցե ոմանք չգիտեն, բայց երգիչ Մարկ Էնտոնին իրեն փորձել է նաև կինոդերասանի դերում: Առավել հաջողված դերակատարումներից մեկը կարող ենք դիտել «Հակերներ" և «Մահացածներին հարություն տալով» ֆիլմերում: Ի դեպ, «Հակերներ» ֆիլմում նկարահանվել են նաև Անջելինա Ջոլին և Ջոնի Լի Միլլերը: Իսկ «Մահացածներին հարություն տալով» ֆիլմի ռեժիսորը հայտնի Մարտին Սկորսեզեն էր:

լսել երգչի ընտրանին ԱՅՍՏԵՂ >>>

 


 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol12/marc-anthony01-1-.jpg
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: Kiss.am (04.12.13) | Հեղինակ: erkusov.com W
Դիտումներ: 1624 | Տեգեր: լուրեր շոու-բիզնեսից, Դիմանկարներ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика