menu
person

Էդգար Պո. «Մի՛ հասցրեք ինձ հուսալքության…»

 


 

   Լուսին Մկրտչյան

Տասնյակ մարդիկ համատարած զսպանակված լռության մեջ ինչ–որ բան են սպասում: Նրանք կանգնած են փողոցում ժամեր շարունակ և զինված են հեռադիտակներով, ակնոցով, տեսախցիկներով: Նրանք բոլորը նայում են գերեզմանոցի ուղղությամբ և վախենում են նույնիսկ թարթել աչքերը:
«Նա է, նա է»,- տարածվում է մարդկանց շշուկը ամբոխում ` մութ կեսգիշերին: Գերեզմաններից մեկին մոտենում է մի բարձրահասակ տղամարդ՝ սև վերարկուով: Նրա դեմքը թաքնված է գլխարկի տակ, դողացող ձեռքերում կան մեկ շիշ կոնյակ և երեք վարդ… Այն Էդգար Պոի գերեզմանաքարի դիմաց դնելուց հետո տղամարդն անհետանում է:

 

Բալթիմոր քաղաքի այդ հին «Old Western Burial Ground» («Հին արևելյան հողաթումբ») կոչվող գերեզմանատանը թաղված են բազմաթիվ հայտնի ամերիկացիներ` ամերիկյան հեղափոխության և Հայրենական պատերազմի գեներալներ, հրամանատարներ, ամերիկյան նախագահներից մեկի պապիկը, բազմաթիվ արվեստագետներ: Թաղված է այդտեղ նաև Էդգար Պոն` ամերիկացի ամենահայտնի գրողներից մեկը: Սկսած 1851 թ.-ից մինչև 1995 թ.-ը այդ ստվերը այցելում էր Պոի գերազմանին ամեն տարի հունվարի 19-ին` գրողի մահվան օրը: Այդ խորհրդավոր «ուրվական- մարդուն», որին այդ կոչումը տվեց «LIFE» պարբերականը, հաջողվեց լուսանկարել միայն մեկ անգամ: Այն լույս տեսավ նույն ամսագրում 1990 թ.-ին:

Էդգար Ալան Պոն ծնվել է 1809թ. հունվարի 19-ին, մահացել հոկտեմբերի 7-ին, 1849 թ – ին:
Այս հանճարեղ գրողին, որի ամենահայտնի ստեղծագործություններն են` «Ագռավը», «Անբացատրելիի հրեշտակը», «Մորելլա» , «Վիլյամ Վիլսոն», «Օվալային դիմանկար», կյանքը պարուրել է խրհրդավորության մշուշով: Փառքը նրան այցելեց միայն մահվանից հետո, իսկ մահվան հանգամանքներն ու պատճառը անհայտ են մինչև օրս: Հայտնի է միայն, որ իր կյանքի վերջին օրերին նրա միակ ցանկությունը ամուսնանալն էր իր զարմուհի Վիրջինիա Քլեիմի հետ, որին Էդգարը քնքուշությամբ կոչում էր Աննի:

Բացահայտված չեն նաև այն պատճառները, որոնք ստիպեցին Էդգարին և նրա զարմիկին` այրելու հարյուրավոր նամակներն ու գրականությունը, որը պատկանում էր այս հանճարեղ գրողին: Մի քանի նամակ հաջողվել է թաքցնել և պահպանել միայն Էդգար Պոի մորաքրոջը, որոնք նույնպես անհետացել են ամենատարօրինակ պայմաններում 1990 թ.-ին, երբ «Life» («Կյանք») պարբերականում լույս տեսավ տարօրինակ այդ լուսանկարը:
Սակայն ամենամեծ և չբացահայտված միստիկան Էդգար Պոի շուրջ, մնում է նրա դիակի անհետացումը: 1860 թ.-ին Պոի գերեզմանը տեղափոխում են գերեզմանոցի առավել տեսանելի վայր: 1991 թ. որոշում են ուսումնասիրել Պոի դիակը: Եվ հայտնաբերվում է ամենատարօրինակը. պարզվում է, որ Պոի փոխարեն թաղված է ամերիկացի հայտնի հրամանատար Ֆիլիպ Մոշարան, իսկ Պոի դիակը անհետացել է…

Ստորև ներկայացված է Էդգար Պոի եզակի և վերջին նամակներից մեկը` ուղղված Աննիին, մահվանից մի քանի օր առաջ:

«Սեպտեմբերի 29, 1849թ.:

Իմ Աննի, Աննի, Աննի: Ի՜նչ դաժան մտքեր պետք է տանջեին Ձեր սիրտը այս երկու վերջին շաբաթվա ընթացքում, երբ դուք ոչ մի նորություն չունեիք ինձանից, նույնիսկ մի բառ ու մի հնչյուն, որ կարող էի ասել ձեզ: Թող որ պարզապես մի բառ` «ողջ եմ»:
Բայց Աննի, ես գիտեմ , որ դուք չափազանց խորն էիք զգում իմ զգացմունքների անկեղծությունը Ձեր հանդեպ, որպեսզի կասկածեիք իմ զգացմունքների մեջ անգամ մի ակնթարթ, և դա գուցե լիներ իմ թեթևությունը, իմ զգացմունքների ու մեղքի զգացման թեթևությունը: Դա հնարավոր կլիներ տանել գրկած, որպես չարի մարմնացում, և գուցե դա առավել հարիր չարություն լիներ, քան–իմ անհավատարմությունը Ձեր հանդեպ: Ինչու՞ եմ ես այսքան հեռու Ձեզանից: Ես կսեղմեի Ձեր ձեռքը իմ ափի մեջ և երկար ու անթարթ կնայեի Ձեր աչքերի մեջ, Ձեր աչքերի միջով կնայեի երկինք, և բառերը, որոնք ես կարող եմ հիմա գրել, կարող էին թափանցել Ձեր սիրտ և ստիպեին Ձեզ հասկանալ, որ սերը կա: Ես կարող էի ասել… Բայց իմ փոքրիկ, հրաշալի, քնքուշ հրեշտա՛կ, ինչպե՞ս կարող եմ Ձեզ բացատրել կամ էլ բացահայտել խորը-խորը ցավը: Այն կրծում է ինձ այն օրից, ինչ լքել եմ Ձեզ: Բայց չէ՞ որ Դուք տեսնում էիք այն ցավն ու սարսափն իմ աչքերում, որով ես Ձեզ ասում էի` «Հաջողություն»: Ես կարծես չարի մարմնացումը լինեի Ձեզ համար: Եթե անկեղծ, ամենաազնիվ անկեղծությամբ, ինձ թվում էր, թե մահը այնքա՜ն մոտ է ինձ ու այնքա՜ն լավ է հասկանում ինձ: Եվ նույնիսկ տեսնում էի այն ստվերը, որը քայլում էր մահվան դիմացով: Ես ասում էի ինքս ինձ` «Ես տեսնում եմ Ձեզ վերջին անգամ, մինչև որ հանդիպենք երկնքում:

Ես ոչինչ չեմ հիշում այդ պահից մինչև ԱՐԹՆԱՆԱԼՍ, մինչև իմ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ: Ես պառկեցի քնելու և լաց եղա մի ամբողջ գիշեր: Ամբողջ մի հուսալքության ու սարսափի գիշեր: Երբ հասկացա, որ առավոտ է, փորձեցի լռեցնել իմ ուղեղը, ստիպել չմտածել: Ես ժամեր շարունակ քայլում էի ցուրտ փողոցներվ, բայց ամեն ինչ ԱՊԱՐԴՅՈՒՆ էր: Վերադառնալով հյուրանոց՝ ես ուղղակի հավաքեցի իրերս և գալով կայարան` նստեցի Բալթիմոր ուղևորվող գնացք: Ճանապարհին մի նամակ գրեցի Ձեզ` պատմելով իրականության և կյանքի մասին: Ես գրել էի, որ պայքարն ավելի ուժեղ է իմ սիրուց, ուժեղ այն ամենից, ինչ ես ի վիճակի եմ տանել և զգալ:

Ես աղաչում էի Ձեզ գալ, աղաչում էի գալ հիմա, գալ այն պահին ու ակնթարթին, երբ…Հիշեցնում էի Ձեզ Ձեր միակ խոստման մասին` լսելով այն մասին, որ ես մահանում եմ, այցելե՛ք ինձ ամենավերջում և վերջին ակթարթին: Եվ գնացքում գրում էի Ձեզ, հասկանում էի, որ եկել է այդ պահը: Սակայն ես տրվեցի գինուն ու այրեցի նամակս:
Հիմա ես ապրում եմ մի փոքրիկ տնակում, որովհետև իմ ամբողջ գումարը վատնել եմ օփիումի գնման վրա: Դժվար է, գիտեմ, այդ մասին լսելն ու կարդալը, բայց ես փորձում եմ ազատվել կախվածությունից և գիտակցել՝ ինչ է կատարվում: Միթե՞ դա հնարավոր է:
Չե՞ք կարող այցելել ինձ հիմա: Աննի, ես Ձեզ խնդրում եմ այդ մասին: Իմ փոքրիկ հրեշտակ… Թող որ անգամ մեկ շաբաթով: Միայն թե մի՛ հասցրեք ինձ հուսալքության ու խելագարության…»:
«Եղեք ուշադիր, ես Ձեզ կպատմեմ ամենահրաշալիի և գեղեցիկի մասին: Այս մտքերում օրորվում է խաղաղությունն ու բարկությունը, դրանց մեջ է ճշմարտությունն ու կիրքը, որոնք տիրանում են մարդու հոգուն ու սրտին: Հարցը միայն այն է, թե ի՞նչն է ստիպում, որպեսզի աշխատի մարդկանց բանականությունը: Ո՞րն է երևակայության նպատակն ու ավարտը: Ինչո՞ւ է այն բնակվել հենց մարդու մեջ: Ո՞րն է իմը: Երևի հենց այսպիսին է մարդու ինքնագիտակցության շրջապտույտը, որի ափին կարծես թե կանգնել եմ ես ու տեսել` ի՞նչն է հավերժ անհետանում և ո՞րն է դատապարտված վերածննդի: Եվ՛ հասկերը, և՛ քարերը, և՛ ամենահրաշալի ծաղիկները անհետ կորչում են ջրի շրջապտույտից»:

Էդգար Պո


 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://erkusov.com/WebPlayer201/vol25/edgarpo.jpg
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: Kiss.am (02.08.14) | Հեղինակ: Լուսին Մկրտչյան W
Դիտումներ: 1795 | Տեգեր: անձնական կյանք, պատմական դրվագներ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *