menu
person

ԱՐԺԱՆԱՎՈՐ ՀԱՅ ԵՐԱԺԻՇՏՆԵՐ. System Of A Down

 


 

   erkusov.com

Ավելի քան 10 տարի առաջ, ոչ այնքան հայտնի խմբի անդամ Սերժ Թանկյանը հանդիպեց սկսնակ կիթառահար Դարոն Մալաքյանին:
Նրանց հանդիպումը պատահական չէր` այն խումբը, որտեղ նվագում էր Դարոնը, փորձեր էր կատարում նույն ձայնագրման ստուդիայում որտեղ և Սերժը: Նրանց ընդհանուր հետաքրքրությունները և հայկական արմատները դարձան ամուր ընկերության հիմք: Արդյունքում 1993թ. Դարոնը և Սերժը հիմնում են "Soil” խումբը:

Շուտով "Soil”-ին միանում է նրանց ընդհանուր ընկերը` Շավո (Շավարշ) Օդաջյանը, ում նրանք ծանոթ էին դեռ դպրոցական տարիքից: Սկզբում Օդաջյանը զբաղվում էր խմբի մենեջմենտով և միաժամանակ մի այլ խմբի բաս-կիթառահարն էր: Ավելի ուշ խմբին միացավ Էնդի Խաչատուրյանը, որը տեղ զբաղեցրեց հարվածային գործիքների վրա: Սակայն խմբի այս կազմը պահպանվեց մինչև 1995 թ., երբ նրանց լքեց Էնդին, ծագաց որոշ տարաձայությունների պատճառով: Նրան փոխարինեց Ջոն Դոլմայանը: Իր հերթին Շավոն թողնելով խմբի մենեջերի իր պաշտոնը դարձավ նույն խմբի բաս-կիթառահարը: Այսպես է սկսվում "System Of A Down"-ի պատմությունը: Այս անվանումը գալիս է "Victims Of A Down" պոեմից, որը գրել էր Դարոնը: Victim բառը փոխարինվեց System բառով, քանի որ այն ավելի լավ էր բնութագրում խմբի ուղղվածությունը:

System Of A Down-ի առաջին համերգը կայացաավ հոլիվուդյան "Roxy" ակումբում: Այդ պահից սկսաց նրանք մասնակցել են բազմաթիվ մասսայական երաժշտական իրադարձությունների և որոշ հեղինակություն ձեռք բերեցին մասնագիտական մամուլում:

Համերգներից մեկին ներկա էր հայտնի ամերիկացի պրոդյուսեր Ռիկ Ռուբինը, որը գլխավորում է American Recordings-ը: SOAD-ի հզոր ձայնը մեծ տպավորություն թողեց նրա վրա: 1997թ. Վերջում System-ը պայմանագիր ստորագրեց American Recordings-ի հետ: 1998-ին լույս տեսավ նրանց համատեղ առաջին սկավառակը, որը անվանվեց հենց "System Of A Down”: Սկսվեցին խմբի համերգային շրջագայությունները ամբողջ աշխարհով մեկ: SOAD-ը նույն բեմի վրա համատեղ հանդես է եկել համաշխարհային ռոքի այնպիսի հսկաների հետ ինչպիսիք են Incubus-ը, Soulfly-ը, Limp Bizkit-ը, Slayer-ը, Metallica-ն, Korn-ը և անգամ Black Sabbath-ը: Նրանք հանդես են եկել բազմաթիվ հայտնի ռոք փառատոններում, որոնցից է նաև Ozzfest-ը:

System Of A Down-ը համագործակցում է աշխարհահռչակ խմբերի հետ, ձայնագրում է տարբեր հավաքածուներ, երգեր ֆիլմերի համար: Ռոքի բեմը երեք տարի գրոհելուց հետո System-ը հեղինակություն ձեռք բերեց ոչ միայն երկրպագուների մոտ, այլ նաև քննադատների: Նրանց հաջողությունը ամրապնդեց 2001-ին լույս տեսած նրանց երկրորդ սկավառակը` "Toxicity”-ն: Այն դարձավ պլատինե և տեղ գրավեց բազմաթիվ հիթ-շքերթների առաջատար դիրքերում:

Սակայն մինչ "Toxicity”-ի երաժշտական աշխարհ գալը, տհաճ միջադեպ պատահեց: Հաքերները կոտրել էին ձայնագրման ստուդիայի ցանցը և գողացել մոտ 30 երգ տեղադրելով որոշ ծովահենային կայքերում: Այս երգերը պետք է լույս տեսնեին "Toxicity” նախագծի շրջանակներում: Կատարելով որոշ փոփոխություններ և գրելով նոր երգեր տղաները թողարկում են երրորդ սկավառակը և անվանում այն "Steal This Album” (գողացիր այս ալբոմը): Այն պարունակում է գործեր, որոնք գրվել էին 1995-2001-ը ընկած ժամանակահատվածում:

System Of A Down-ը մեծ հեղինակություն ձեռք բերեց ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխաշհում: Խմբի իմիջին համապատասխան, ինչպես նաև նրանց քաղաքական և սոցիալական դիրքին, System Of A Down-ը մասնակցում է բազմաթիվ ակցիաների: Սերժ Թանկյանը և Թոմ Մորելլոն` Audioslave խմբից, վարում են քաղաքական ռադիո-ռեպորտաժ և գլխավորում են նրանց իսկ կողմից ստեղծված "Axis Of Justice" (արդարության առանցքը) կազմակերպությունը: Այդ նախագիծը զբաղվում է բարեգործությամբ և սոցիոլոգիական տարբեր միջոցառումներ է կազմակերպում: Սերժ Թանկյանը իր սեփական ձայնագրման ստուդիայում իր ընկեր Արտո Թունջբոյաջյանի հետ միասին թողարկում է "Serart” ալբոմը, 2003-ի մայիսի 20-ին:

Դարոն Մալաքյանը ունի իր ստեղծած ձայնագրման պիտակը, որը զբաղվում է նոր նախագծերի հիմնադրմամբ: Երեք տարվա ընդմիջումից հետո վերջապես լույս է տեսնում "Mezmerize/Hypnotize” ալբոմը, որը բաղկացած է 2 մասերից` Mezmerize, թողարկված 2005-ի մայիսի 17-ին և Hypnotize, որը լույս տեսավ նույն թվականի նոյեմբերի 22-ին: Այս ալբոմում Սերժին որպես ոկալիստ միանում է Դարոնը, ինչը և թերևս ալբոմի գլխավոր առանձնահատկությունն էր:

Երբ խումբը 2007-ին ավարտեց իր համերգային շրջագայությունը, հայտարարվեց ստեղծագործական դադարի մասին:

2011-ի գարնանը, 4 տարվա բացակայությունից հետո լեգենդար System Of A Down-ը վերադարձավ: Մայիսի 10-ին կանադական Էդմոնթոն քաղաքում տեղի ունեցավ նրանց առաջին համերգը վերամիավորումից հետո:


 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol13/systemofadown1.jpg
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: Kiss.am (09.12.13) | Հեղինակ: erkusov.com W
Դիտումներ: 1233 | Տեգեր: երաժշտական դիմանկարներ, շոու-բիզնես, ֆիլմեր աստղեր, Դիմանկարներ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика