menu
person

Իմ խիղճը բյուրեղի պես մաքուր է. Աննա Ավանեսյան (տեսանյութ)

 


 

   

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որդու՝ Դավիթ Տեր-Պետրոսյանի կին, հաղորդավարուհի Աննա Ավանեսյանը խոսում է իր ամուսնությունից։

Սա Դավիթ Տեր-Պետրոսյանի երկրորդ ամուսնությունն է։ Նախորդ կնոջից նա ունի երեք զավակ։

«Կյանք ափի մեջ» հաղորդմանը տված հարցազրույցում Աննան նշել է, որ ամուսնությունից հետո իր կյանքը փոխվել է։

Հարցին, թե որն է պատճառը, որ իրենց ամուսնության մասին լուրին հաջորդել է չարախոսությունների ալիքը, նա պատասխանել է.

«Հայտնի մարդկանց կյանքը մշտապես ուշադրության կենտրոնում է։ Չէր կարող ուշադրության կենտրոնում չհայտնվել, բայց մենք երբեք դրան չենք ձգտել։ Մեր հարաբերությունների սկզբից եղել ենք տարբեր հասարակական վայրերում, որեւիցե բան գաղտնի չենք պահել, որովեհտեեւ այդ ժամանակ Դավիթն ամուսնալուծված էր։ Չենք ձգտել այդ հարաբերությունները հանրայաննել, չենք հրապարակել լուսանկարներ, որովհետեւ դա մեր տեսակին խորթ է։ Մեր ցանկությանը հակառակ, մեզնից անկախ բարձրացավ չարափոխությունների ալիքը, համացանցում անանուն, անստորագիր ինչ-որ գոյություն չունեցող բլոգերի հրապարակում էր, որի հիմնական միտքն այն է, որ ես եմ Դավիթի ամուսնալծություն պատճառը, բայց մեր ծանոթության պահին Դավիթի ամուսնալուծությունը կայացած փաստ էր։

Իմ խիղճը բյուրեղի պես մաքուր է։ Դա իմ դեմ արված միտումնավոր արշավ էր»,- անկեղծացել է հաղորդավարուհին։

Մանրամասները՝ տեսանյութում.

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: Kiss.am (27.07.17)
Դիտումներ: 7307 | Տեգեր: Իմ, բյուրեղի, Աննա, է., պես, խիղճը, Ավանեսյան, (տեսանյութ), մաքուր | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика