menu
person

Ամուսնալուծություններ, որ «քամել» են ամուսինների փողերը

 


 

   Դեսից դենից

Stern ամսագիրը հրապարակել է պատմության 10 ամենաթանկ ամուսնալուծությունների ցուցակը, որում տեղ են գտել էլ մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկից մինչև հոլիվուդյան դերասան Քեվին Քոսթների ամուսնալուծությունները:

10-րդ հորիզոնական

1994 թվականին կինոդերասան Քեվին Քոսթները բաժանվեց իր 16 տարվա կնոջից՝ Սինդի Սիլվայից: Քոսթները ամուսնական պայմանագիր չէր ստորագրել ժամանակին, իսկ ամուսնացել էր հայտնի դառնալուց առաջ, ուստի ստիպված էր նախկին կնոջը զիջել իր կարողության կեսը, ինչը թվային արտահայտումով կազմեց 80 միլլիոն դոլար: Դերասանը արդեն 9 տարի է, ինչ դերասանն ամուսնացած է պայուսակների գերմանական դիզայներ Քրիստին Բաումգարտների հետ (նկարի միջի շիկահերը):

9-րդ հորիզոնական


21-ամյա ամուսնալուծությունից հետո լեգենդար դերասան Հարիսսոն Ֆորդը ամուսնա։լուծվեց իր կնոջ՝ Մելլիսա Մեթսոնի հետ: Դա բավականին թանկ նստեց սիրառատ դերասանի վրա, իսկ ավելի կոնկրետ՝ 85 միլլիոն դոլար: Ամուսնալուծության հիմնական պատճառին կարող եք տեսնել ֆոտոյի վրա: Կալիստա Ֆլոկհարթի հետ Ֆորդը ծանոթացել է 2002 թվականին և նրանք այժմ էլ համարվում են երջանիկ զույգ, բայց Ֆորդը դասեր քաղել է իր դառը փորձից և իրենց հարաբերությունների չի շտապում պաշտոնական կարգավիճակ տալ:

8-րդ հորիզոնական

4-ամյա մաուսնությանը վերջ դնելու համար, Ստիվեն Սփիլբերգը հրաժարվեց իր կարողության կեսից, այսինքն՝ 100 միլլիոն դոլարից: Այնուամենայնիվ, երկարաժամկետ հեռանկարում սա հաջող ֆինանսական գործարք դարձավ, որովհետև հիմա Սփիլբերգը մի քանի միլլիարդ դոլարանոց կարողություն: 1991 թվականից ի վեր նա ամուսնացած է ֆոտոյի վրա պատկերված կնոջ՝ Քեյթ Քեփշոուի հետ, ում հետ ապրում է երջանիկ և բախտավոր կյանքով:

7-րդ հորիզոնական

 

Ֆորբս ամսագրի տվյալներով, լեգենդար երգիչ Նեյլ Դայմոնդը 1994 թվականին իր արդեն նախկին կնոջը զիջեց 150 միլլիոն դոլար՝ ամուսնալուծության արդյունքում: Ի պատիվ Դայմոնդի, պետք է նշել, որ նա իրեն ջենթլմենավարի պահեց և հայտարարեց, որ 25 տարվա համատեղ կյանքն արժեին իր զիժած ամեն մի սենթին:

6-րդ հորիզոնական

Լեգենդար բասկետբոիստ մայքլ Ջորդանի վրա 2007 թվականին կայացած իր ամուսնալուծությունը Հուանիտա Վանայի հետ նստեց 160 միլլիոն դոլար, ընդ որում, այս թիվը դեռ կարող էր ավելի մեծ լինել, որովհետև փոխադարձ համաձայնության շնորհիվ 17 տարվա կնոջը հասանելիք կարողության կեսի փոխարեն զիջվեց միայն կարողության երրորդ մասը:

5-րդ հորիզոնական

Ռուսաստանցի օլիգարխ Ռոման Աբրաամովիչը 16 տարի ամուսնական կյանքից հետո որոշեց բաժանվել իր կնոջից, որովհետև արդյունքում նա ստիպված էր իրինա Աբրաամովիչին վճարել 300 միլլիոն դոլար՝ 2007 թվականին:

4-րդ հորիզոնական

Հեռուստահաղորդակցական ոլորտի մագնատ Կրեյգ Մակկոի ամուսնալուծությունը վերջինիս վրա նստեց ամբողջ 460 միլլիոն դոլար, չնայած, որ Մակկոուն փորձում էր դատական պատերազմի միջոցով հնարավորինս քիչ գումար վճարել: Կերյգն ու իր կինը դատարանին ներկայացրի 205 հազար էջ ընդհանուր ծավալով փաստաթղեր, բայց հաղթեղ նրա կինը, իսկ Կրեյգն իր կորուստը ամոքեց Ավտրայում ԱՄՆ նախկին դեսպան Սյուզեն Ռասինսկու գրկում:

3-րդ հորիզանական

Պատվավոր եռյակը բացում լայն հանրությանը քիչ հայտնի սաուդյան արաբիացի զինավաճառ Ադնան Խաշոգգին, ում առաջին ամունության վախճանը նրա վրա նստեց 874 միլլիոն դոլար: Սա տեղի ունեցավ հեռավոր 1982 թվականին՝ 13 տարի տևած ամուսնությունից հետո: Հետագայում զինավաճառը նորից մաուսնացավ իտալուհի Լաուրա Բյանկոլինու հետ, ով փոխեց իր անունն ու կրոնը: Հավանաբար, առաջին ամուսնալուծությունից դասեր քաղաց միլլիարդատերը տպավորված էր կորցրած փողերի քանակով, որովհետև նա չի շտապում երկրորդ անգամ ամուսնալուծվել:

2-րդ հորիզոնական

Viacom ընկերության սեփականատեր Սամներ Րեդսթունը 2002 թվականին հասկացավ, որ այլևս չի կարոողանում տանել 52 տարի տևած իր ամուսնությունը Ֆրենսիս Գլորիա Ռաֆաելի հետ: Աստղաբաշխական 1 միլլիարդ դոլար արժողությամբ ամուսնալուծությունը չվախեցրե ծեր լովելասին և նա արդեն 3 տարի անց ամուսնացավ իրենից 39 տարի փոքր ուսուցչուհու՝ Պաուլա Ֆորտունատոյի հետ, ում կարող եք ակնդրել նկարի վրա:

1-ին հորիզոնական

Այս շքերթի ոսկե մեդալը բաժին է ընկնում մուլտիմիլլիարդատեր Ռուպերտ Մերդոկին, ինչը չեմ կարծում, որ շատ դուր գար նրան, քանզի առաջին հորիզոնականը՝ նույնն է ամենաթանկ ամուսնալուծությունը նրա վրա նստել է ռեկորդային 1.7 միլլիարդ դոլար: Կինը բացի 1.7 միլլիարդ դոլար կարողությունից Մերդոկից խլեց նաև նրանց երեք երեխաներին: Ավստրալացի մագնատը վճարեց այս աստղաբաշխական գումարրը, որպեսզի կարողանա ամուսնանալ իր ենթականերից մեկի՝ Վենդի Դենգի (տես նկարում) հետ, ով իրենց 38 տարով ավելի երիտասարդ է: Ամուսնությունը կայացավ ամուսնալուծությունից ընդամենը 17 օր հետո:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol23/Top201020Divorces2010-1-.jpg
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: Kiss.am (09.04.14) | Հեղինակ: Դեսից դենից W
Դիտումներ: 1376 | Տեգեր: ավելի մոտիկից, անձնական կյանք | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика