menu
person

Յուրահատուկ բիզնես-մտահղացումներ, որ միլիոններ են բերել

 


 

   

Գումար աշխատելու համար մարդիկ պատրաստ են դիմել ամեն քայլի: Ահա այն յուրօրինակ բիզնես նախագծերը, որոնց շնորհիվ հեղինակները միլիոնատերեր են դարձել.

Յուրահատուկ բիզնես-մտահղացումներ, որ միլիոններ են բերել

  •  Ինտիմ զուգընկեր (ուհի) գտնելու կայք ամուսնացածների համար: Սա իր տեսակի մեջ եզակի է այն առումով, որ նախատեսված է միայն այն մարդկանց համար, ովքեր ամուսնացած են, սակայն չեն հրաժարվում երբեմն-երբեմն «լիցքաթափվել կողքից»:

19-ամյա Ֆրայզեր Դոգերտին, մի առավոտ արթնացավ և գրպանում գտնելով միայն 1 դոլար, որոշեց պատրաստել այն ջեմից, որը սովորաբար պատրաստում էր իր տատիկը: Ջեմը նա տարավ վաճառելու համալսարանում, որտեղ սովորում էր: Սպառված ջեմի քանակությունն ու քաղցած ուսանողների աննկարագրելի հերթը տեսնելով` տղան որոշեց ստեղծել «Տատիկի մուրաբաների բիզնես»  և  չսխալվեց: 3 ամսում նա կարողացավ աշխատել 1 մլն դոլլար:

  • «Արևից պաշտպանող ակնոցներ կենդանիների համար»  և «Արհեստական ոսկորներ շների համար», սրանց հեղինակները նույնպես այսօր միլիոնատերեր են:
  • «Բարձը ջեռոցում», այս գյուտի հեղինակը մի տնային տնտեսուհի է, ով բարձը լցնելով եգիպտացորենով` կարողացավ տունն ազատել խոնավությունից և հետո այն կրկին օգտագործել շնորհիվ ջեռոցի: Բարձն ի պատիվ հեղինակի կոչվում է Քիմ Լևին:
  • «Ուշացողների պաշտպան» կազմակերպության հիմնադրին ազատեցին իր բոլոր աշխատատեղերից միայն այն պատճառով, որ անընդհատ ուշանում էր: Նա էլ ստեղծեց ուշացողներին պաշտպանող հասարակական կազմակերպություն:  Երբ որևէ մեկն ուշանում է աշխատանքից  և չգիտի` ինչ պատճառաբանել, այս ՀԿ-ի անդամը մեղմում է իրավիճակը և ուշացողի փոխարեն ներողություն խնդրում տնօրենից` իհարկե, ոչ անվճար:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (02.08.13)
Դիտումներ: 1051 | Տեգեր: Գիտեիք որ, ստեղծարար գղափարներ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика