menu
person

Խոտերի օգնությամբ կարելի է գուշակել ճակատագիրը

 


 

   erkusov.com

Շատ հաճախ մոգական բույսերն ու խոտերը օգնում են ճակատագիրը կսւնխագուշակելիս: Դրանք հատկապես լավ են ազդում քնած մարդու վրա, որի ապագան գուշակում են: Կանխագուշակելու ծեսեր կատարելու ինչ-որ խիստ որոշակի կանոններ գոյություն չունեն: Չի պահանջվում նաև հատուկ սեղան: Երբեմն վառում են դեղին կամ սպիտակ մոմ:
 
Խոտերի օգնությամբ կարելի է գուշակել ճակատագիրը

Ապագան տեսնելու իր ընդունակությունն ուժեղացնելու համար անհրաժեշտ է ճակատին մի քանի կաթիլ մշկընկույզի յուղ քսել:
Մաքրագործող լողանալու ջրին պետք է ավելացնել մի քիչ անիսոնի յուղ՝ իրեն հոգեբանորեն ծիսական գործողությանը նախապատրաստելու համար: Կարելի է օգտագործել հավասար քանակությամբ ակացիայի, աճառի (լոբազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, թփերի կամ ոչ մեծ ծառերի տեսակ) և անիսոնի յուղից պատրաստված յուղ:

Հատուկ նշենք, որ այն տեսիլքները, որոնք առաջանում են մարդու մոտ թմրանյութերի ազդեցությամբ, տարբերվում են իսկական պայծառատեսությունից: Հալյուցինածին խոտերի և բույսերի ազդեցությամբ արված կանխագուշակությունների մեծ մասը ձեր երևակայության պտուղն է:
Ընդհակառակը, խունկն օդը հագեցնում Է ֆլյուիդներով, որոնք կարող են օգնել ապագան կանխագուշակելիս: Ստորև ներկայացնում ենք խնկի պատրաստման մի քանի եղանակ:

«Մոգական խունկ»

Խառնուրդի կազմի մեջ մտնում են հետևյալ բաղադրիչները, գիհի, պաչուլի, դարչին, սանդալենի և հերձի ծառի (մազտաքի) խեժ: Այն կարելի Է օգտագործել ամենատարբեր նպատակներով. այրել «մոգական բյուրեղի» վրա, խաղաթղթով գուշակություն անելիս, մտավարժանքների ժամանակ և այլն:
Խառնուրդը պետք Է պատրաստել չորեքշաբթի, աճող լուսնի ժամանակ: Դրա համար խառնեք հավասար քանակությամբ վերոհիշյալ բույսերի մանրացրած փոշիները և ավելացրեք մի քանի կաթիլ գորշ համպարի կամ մշկընկույզի յուղ: Կարելի Է օգտագործել նաև գորշ համպարի արհեստական յուղ: Եթե այս բաղադրիչները չունեք, կարելի է վերցնել մշկընկույզի և մեխակի յուղ:
Խառնուրդը պետք է խառնել այնքան ժամանակ, մինչև բոլոր մասնիկները թրջվեն: Այն պետք Է լինի ոչ այնքան խոնավ և փխրուն: Այնուհետև մեկ գիշեր թողեք մնա, ապա լցրեք ապակյա տարայի մեջ կափարիչը ոչ այնքան ամուր փակելով:

«Մոգական բյուրեղով» գուշակություն անելու անուշահոտություններ

«Մոգական բյուրեղները» ներկայացնում են բյուրեղապակյա գնդեր: Այդպիսի գնդի ուժը մեծացնելու համար անհրաժեշտ Է այն շփել արտեմիզիայի թարմ տերևներով: Այս բյուրեղով գուշակություն սկսելուց առաջ վառեք հավասար քանակությամբ արտեմիզիայից ու օշինդրից կազմված խունկը: Սեղանին երկու սպիտակ մոմերի միջև դրեք գունդը: Գնդի հետևում դրեք ծխացող խնկով խնկամանը:

Տեսիլքները արթնացնող անուշահոտություններ

Անուշաբույր խեժ պատրաստելու համար վերցրեք 1 բաժին մե-խակ, 3 բաժին եղերդակի արմատ և 3 բաժին սողացող մատնունի: Մանրացրեք և խառնեք չորեքշաբթի երեկոյան:
Այս բաղադրատոմսով պատրաստված անուշահոտությունը նպաստում Է ենթագիտակցության հետ կապի հաստատմանը: Պետք Է նաև հիշել, որ խեժը պետք է վառել միայն այն ժամանակ, երբ գուշակություն Է արվում առանց որևէ օժանդակ միջոցների:

Եթե ուզում եք որևէ կոնկրետ հարցի պատասխան ստանալ, անպայման հիշեք այդ մասին ծեսը կատարելիս: Ապագան կանխագուշակելու ընթացքում ստացված ինֆորմացիան երբեմն կարող է ձեզ հասկանալի չլինել: Սակայն ժամանակի ընթացքում դուք այն կկարողանաք իմաստավորել:

Ծեսի ընթացքում ձեզ ոչինչ չպետք է անհանգստացնի, ձեր գիտակցությունը պետք է հանգստանա: Անհրաժեշտ է բացառել սենյակ ինչ-որ կողմնակի աղմուկների թափանցումը:


 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://erkusov.com/WebPlayer201/vol26/xoteriuzhy2.jpg
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (16.09.14) | Հեղինակ: erkusov.com W
Դիտումներ: 3063 | Տեգեր: Սա հետաքրքիր է, առեղծվածներ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика