menu
person

Wikipedia-ն ամսական ավելի քան 500 մլն մարդ է այցելում...

 


 

   

hitech.vesti.ru կայքը ներկայացնում է 10 հետաքրքիր փաստ խոշորագույն առցանց հանրագիտարանի մասին։

1.    Wikipedia-ն, որը թողարկել է Ջիմի Ուեյլսը 2001թ. հունվարի 15-ին, ամսական ավելի քան 500 մլն մարդ է այցելում։ Դրանում հաշվվում է 30 մլն հոդված, որոնց վրա աշխատում է մոտ 100 հազ. կամավոր հեղինակ ամբողջ աշխարհում։ Բացի այդ, կայքն ունի ավելի քան 280 լեզուներով տարբերակներ։

2. Ամենախոշոր առցանց տեղեկատուի անվանումը բաղկացած է 2 բառից՝ «վիկի» (wiki) և «պեդիա» (pedia), այսինքն՝ հանրագիտարան։

3. Ըստ Time ամսագրի՝ 2006թ. «Տարվա մարդ» է ճանաչվել «Դու»-ն։ Տեղադրելով You բառն ամսագրի շապիկին՝ պարբերականը որոշել է ընդգծել միլիոնավոր մարդկանց գործն ամբողջ աշխարհում, ովքեր հոդվածներ են գրում Wikipedia-ի համար և հոլովակներ տեղադրում YouTube-ում։



4.    Այսպիսի տեսք է ունեցել Wikipedia-ն 2001-ին՝ իր հիմնադրման տարում։ Ներկայինիս մոտ դիզայնն այն ստացել է 2003-ին։
 

 

5.    Wikipedia-ն ունի իր երգը՝ Hotel Wikipedia, որը հանրագիտարանի խմբագիրներն ընտրել են որպես ոչ պաշտոնական հիմն։ Այն հիմնված է Eagles խմբի «Hotel California» երգի վրա։

6. Wikipedia-ում ամենաքիչ տարածված լեզուն Cheyenne է, որով խոսում են ԱՄՆ Մոնտանա և Օկլահոմա նահանգների հնդկացիները։ Այն գիտի ընդամենը 1.700 մարդ աշխարհում։ Ամենահայտնի լեզուները կայքում շարունակում են մնալ անգլերենը, գերմաներենը և ֆրանսերենը։ Հետաքրքրական է, որ Wikipedia-ն կատալոնյան լեզվով (այդ լեզվով խոսում է 13 մլն մարդ) կրկնակի հայտնի է, քան ինդոնեզականը (165 մլն լեզվի կրող ամբողջ աշխարհում)։

7. Wikipedia-ն հաշվառում է ամենատարօրինակ անվանումներով հեռացված հոդվածները։ Այդ բաժնում պահպանվում են բացարձակապես անպիտան էջեր, որոնք նախագծի մասնակիցներն ավելացրել են կատակի համար կամ անգործությունից։ Օրինակ՝ «Հայտնի մարդկանց խայթած մեդուզաները», «Կիսամերկ կովը», «Էլվիս Փրեսլիի սիրելի գրքերը», «Ինչպես թռչել», «Ես կերա թխվածքաբլիթ» և այլն։

8.    Wikimedia հիմնադրամը բացի Wikipedia-ից աջակցում է նաև այլ բազմաթիվ նախագծերի՝ «Wikiquote», «Wiktionary», «Wikisource» և այլն։

9.    2001թ. հունվարին անգլալեզու Wikipedia-ում տեղադրված է եղել ընդամենը 25 հոդված։ Առաջին ուղղումն արել է Ջիմի Ուեյլսը՝ գլխավոր էջում գրելով «Hello, World»: Եվ այդ արտահայտությունը հաճախ օգտագործվում է ծրագրավորման լեզվի ուսուցման օրինակներում։

10.    Առցանց տեղեկատուի մասին առաջին հիշատակումը ԶԼՄ-ներում եղել է 2001թ. օգոստոսի 26-ին։ Գրեթե անհայտ Wikipedia-ի մասին գրել է բրիտանական «Wales on Sunday» պարբերականը։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (18.08.17)
Դիտումներ: 619 | Տեգեր: ամսական, Wikipedia-ն, քան, մարդ, մլն, 500, այցելում..., ավելի | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика