menu
person

ՓԱՍՏԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ. լեզուների և բառերի պատմությունից

 


 

   

 

Բարև բառը «բարի» բառի գրաբարյան գործիական հոլովն է, որ նշանակում է «բարիով», այսինքն` ձեր բարևով դուք մարդկանց բարին եք ցանկանում:
Բարևի մեկ ձև էլ կա` «ողջույն»: Բառի արմատն է ողջ, որ նշանակում է «կենդանի, առողջ»: Փաստորեն ողջույնը նույնպես բարեմաղթություն է` մարդուն ցանկանում եք ողջություն, կենդանություն:
Իսկ հրաժեշտի համար գործածում ենք նաև «ցտեսություն» բառը, որը գրաբարյան կազմություն է «ց» նախդիրով և նշանակում է «մինչև»: Այսինքն` ցտեսություն նշանակում է մինչև տեսություն:
***
Հայոց լեզուն ամենից շատ փոխառություններ կատարել է իր դարավոր հարևանից` պարսկերենից, մոտ 1410 բառ` նվեր, նամակ, պատկեր, բժիշկ, աշխարհ, արձակ, արշավ, հրապարակ, շաքար, կապույտ և այլն:
***
Եկվորներ են նաև ծրար, կեղև, գուլպա, շաբաթ, թատրոն, եկեղեցի, տղա, կաթողիկոս, կլիմա, տաղանդ, տետր (հունարենից), բալ, գազար, հարիսա, մեխակ, նարինջ և քիմիա և այլն (արաբերենից):
***
Թեև հայ ժողովուրդը դարեր շարունակ ապրել է թուրք–թաթարական ցեղերի հարևանությամբ, նրանց դաժան լծի տակ, սակայն նրանցից առել է ամենաքիչ թվով բառերը` բեղ, երշիկ, տոպրակ, մեխ, դաբաղ, սվաղ, ղըռ և այլն:
***
Հետաքրքիր է, որ այլ լեզուներից փոխառնված մի շարք բառեր արտահայտում են ամբողջական հասկացություններ, որևէ բնագավառում կատարված նվաճումներ: Պատահական չէ, որ ‎ֆրանսերենից են փոխառնված սալաթ, լիմոնադ, կոտլետ, պյուրե, կոստյում, էկրան, բալետ բառերը: Անգլիական են ‎ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, թենիս, սպորտ, պիջակ, տանկ  բառերը: Իտալական ծագում ունեն հատկապես երաժշտական տերմինները (եզրերը). օպերա, կվարտետ, ադաջո, արիա, բաս, տենոր, սոնատ և այլն:
Օտար լեզուներից հայոց լեզու ներմուծվել են ոչ միայն հասարակ անուններ, այլև անձնանուններ:
***
«Շաբաթ» նշանակում է հանգստանալ:
***
«Ղուրան» արաբերեն նշանակում է ընթերցարան:
***

  Պարզվում է այօր մեզ հայտնի մանդարին բառը   բոլորովին ուրիշ իմաստ էլ ունի: Մանդարինը չինարեն լեզվի տեսակ է, որով խոսում են հյուսիսային Չինաստանում: Այս բարբառը խիստ տարբերվում է այն բարբառից, որով խոսում են հարավային Չինաստանում: Այն գործնական փաստաթղթերի լեզու է: Այս բարբառով խոսում են մոտ 650 մլն. մարդ: Մանդարինը նաև Չինական կայսրությունում բարձրաստիճան պաշտոնյա էր:
***
Մեկ բառի մասին` «ալիբի», որը հավանաբար հաճախ լսած կլինեք դետեկտիվ ֆիլմերում: Ալիբի բառը, որը հայերեն թարգմանվում է այլուրեքություն, վերցված է լատիներենից և նշանակում է «ուրիշ տեղ»: Ալիբիի օգնությամբ մարդը կարող է ապացուցել իր անմեղությունը որևէ հանցանքում, այսինքն` հանցանքի պահին ինքը ուրիշ տեղ է եղել:
***
Հավանաբար նկատել եք, որ ամեն ժողովուրդ ունի ազգանվան իր յուրահատուկ վերջավորությունը. ռուսները` ով և ին (Շոլոխով –Պուշկին), ուկրաինացիները` յուկ - ենկո (Բորոդյուկ, Կովալենկո), վրացիները` շվիլի և ձե (Դավիթաշվիլի, Չիվաձե):
Հայկական ազգանունների ամենատարածված վերջավորությունը «յան» ածանցն է, պատահում են նաև «ենց» (Չարենց), «ունց» (Բակունց), ունի (Արծրունի): Պարզվում է, որ ազգանվանը բնորոշ վերջնամասնիկները հիմնականում ծագել են սեռական հոլովի վերջավորություններից և, ասենք, Վարդանյան Երվանդ նշանակել է Վարդանի (արդանենց) Երվանդ:  Նման ձևեր մինչև օրս էլ գործածում է մեր ժողովուրդը, հատկապես գյուղերում. Սարգսի Սիմոն, Արտաշի Հովսեփ, Մինասենց Հակոբ և այլն:
***
Թեև հայերենում կա «ր»-ով սկսվող ընդամենը 2 բառ, բայց գործածության հաճախականությամբ «ր» -ն 3-րդ հնչյունն է հայերենում` «ա»-ից և «ն»-ից հետո:
***
Հայերենում րոպե և Րա‎ֆֆի բառերը հասկանալի, պարզ, գործածական բառեր են: «Րա‎ֆֆի» նշանակաում է «վսեմ», «ականավոր»: Բառն արաբական ծագում ունի:
Րոպե և Րա‎ֆֆի բառերից բացի, հայերենում գործածվել է «րաբբի» բառը Եղիշե Չարենցի ակրոստիքոսներից մեկում, որը նվիրված է Արփենիկ Չարենցին: Բառը «ր»-ով է գործածվել ակրոստիքոսի պահանջով: Ռաբբին (որ նշանակում է տեր և ներկայում եբրայական հոգևոր սպասավոր է նշանակում), բնականաբար, փոխ է առնված եբրայերենից: «Րոպե»-ն հին հունարենից է վերցված: «Ռե»-ով սկսվող շատ բառեր փոխ են առնվել իրանական լեզվախմբից` ռազմ, ռամիկ, ռահվիրա:
***
«Դպրոց» բառն  առաջին անգամ արտասանել են Հունաստանում, հենց այստեղ է ծագել այդ բառը: Թարգմանվել է` «ձեռքբերում, հանգիստ»: Այս բառով են անվանել փիլիսոփայական մտքեր փոխանակելու ու քննարկելու սովորությունը: Երբ փիլիսոփաների աշակերտները շատացան, և զգացվեց հատուկ տարածքների անհրաժեշտություն, որտեղ կուսուցանեին նրանց, հիմնվեցին հատուկ կենտրոններ «Դպրոց» անվամբ:
***
Ամենաերկար բառը Օքսֆորդի բառարանում «Floccinaucinihilipilification»-ն է, որը նշանակում է «ինչ-որ բանի ցածր գնահատական տալ»:

***

Ռուսերենում և անգլերենում գոյություն չունի ծնկի հակառակ կողմն անվանելու համար նախատեսված բառ:

***

Ամսանունների պատմությունը

ամսանունների պատմությունից

Բոլոր ամսանունները փոխառություններ են: Հնում հայերը գործածել են այլ անուններ՝ Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրե և այլն, որոնք կամ աստվածների անուններ էին, կամ էլ կապված էին գյուղատնտեսական աշխատանքների, եղանակի հետ: Այժմյան ամսանունները ունեն հռոմեական ծագում՝ կապված հին աշխարհի պատմության, պատկերացումների և աշխարհայացքի հետ: Հռոմեացիների Նոր Տարին սկսվում էր մարտից:
Մարտ - Գարնան առաջին ամիսը, որը կոչվել է պատերազմի, դաշտերի աստված Մարսի անունով:
Ապրիլ - Բնությունն արթնանում է ասես, օրերը տաքանում են դառնում արևոտ: Ապրիլ նշանակում է տաք, բացող:
Մայիս - Ծագել է հողի, գարնան աստվածուհի Մայայի անունից:
Հունիս - Պտղաբերության, անձրևի և բերքի աստվածը Հռոմում կոչվում էր Հունոն, որից էլ` հունիս ամիսը:
Հուլիս - Ամիսն այսպես է կոչվել  ի պատիվ հռոմեական հռչակավոր զորավար Հուլիոս Կեսարի:
Օգոստոս - Հին Հռոմի նշանավոր միապետներից մեկի անունով է կոչվել:
Սեպտեմբեր - Եթե Նոր Տարին սկսվում էր մարտին, ապա սեպտեմբերը դառնում էր յոթերորդ ամիսը: Ըստ այդմ էլ ամսանունը:
Հոկտեմբեր – «Օկտավա» և «օկտետ» նշանակում է ութնյակ: Լատիներեն հոկտեմբեր բառի արմատը նշանակում է ութ.  այստեղից էլ` հոկտեմբերը, որը ութերորդն էր:
Նոյեմբեր - Նշանակում է իններորդ:
Դեկտեմբեր - Նշանակում է տասներորդ: «Դեկադա» նշանակում է տասնյակ, տասնօրյակ, տասներերդ:
Հունվար - Հին հռոմեացիների արևի և լույսի աստված Յանուսի անունից է առաջացել:
Փետրվար - Տարվա այս շրջանում հռոմեացիները զոհեր էին մատուցում մեռածների հիշատակին, ամիսը այդ անունն ստացավ ի պատիվ Փեբրուս աստծու:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://s45.radikal.ru/i107/1307/b7/2434dbe80079.jpg
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (02.07.13) W
Դիտումներ: 7968 | Տեգեր: Արժե կարդալ, փաստերի շտեմարան, Գիտեիք որ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика