menu
person

Ովքե՞ր ունեն ամենամեծ ուղեղը

 


 

   

 
Երկրագնդի հյուսիսային շրջանների բնակիչների ուղեղներն ու աչքերը այլ տարածքների բնակիչների համեմատ ավելի մեծ են, քանի որ մեծ ուղեղով ու աչքերով ավելի հեշտ է դիմակայել ցրտաշունչ ձմեռներին: Այդպիսի եզրահանգման են եկել ՕքսՖորդի համալսարանի մասնագետները, հաղորդում է Reuters-ը:
 
Ովքե՞ր ունեն ամենամեծ ուղեղը
 
Գիտնականներն ուսումնասիրել են 12 տարբեր ժողովուրդների 55 ներկայացուցչի աչքերի ու գլխուղեղի ծավալները: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ որքան հեռու են մարդիկ բնակվում էկվատորից, այնքան նրանց ուղեղի ծավալը մեծ է: Բայց ոչ այն պատճառով, որ նրանք ավելի խելացի են, այլ քանի որ նրանց ուղեղին անհրաժեշտ է ավելի շատ վիզուալ տեղեկատվություն ստանալ՝ հյուսիսային շրջաններում լույսի ցածր ինտենսիվության պատճառով:
 
Հետազուտության ընթացքում ուսումնասիրվել են Անգլիայի, Ավստրալիայի, Կանարյան կղզիների, Չինաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Քենիայի, Միկրոնեզիայի, Սկանդինավյան երկրների, Սոմալիի, Ուգանդայի և ԱՄՆ-ի բնակիչների ուղեղի ծավալները: Գիտնականները նաև հայտնել են, որ ամենամեծ ծավալով ուղեղն ունեն Սկանդինավյան երկրներ, իսկ ամենափոքրը՝ Միկրոնեզիայի բնակիչները:                  



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (10.10.13)
Դիտումներ: 1472 | Տեգեր: Սա հետաքրքիր է | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика