menu
person

Օտարերկրացիները համտեսում են հայկական ուտեստները. BuzzFeed-ի տեսանյութը՝ թեժ քննմարկման առարկա

 


 

   

 

Ամերիկյան BuzzFeed ինտերնետային պորտալը նախօրեին տեսանյութ է հրապարակել՝ հայկական խոհանոցի մասին: 3.5 րոպեանոց հոլովակում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ համտեսում են հայկական ուտեստներն ու խմիչքները (քյուֆթա, թելով պանիր, թան և այլն) և կիսվում իրենց տպավորություններով։

Տեսանյութը 1 օրում YouTube-ում դիտել են ավելի քան 250 հազար մարդ, իսկ ֆեյսբուքում այն ունեցել է 1.1 միլիոնից ավելի դիտում։

Այն հավաքել է մեծ թվով լայքեր և 10800 անգամ տարածվել։

Տեսանյութի տակ հավաքվել են մեծ թվով մեկնաբանություններ։ Դրանցից դատելով՝ այն նյարդայնացրել է ադրբեջանցիներին և թուրքերին։ Նրանք իրենց մեկնաբանություններում պնդում են, որ ներկայացված ուտեստները ոչ թե հայկական են, այլ պատկանում են թուրքական և ադրբեջանական խոհանոցին։

Բացի հայերից՝ նման մեկնաբանություններին արձագանքում են նաև օտարերկրացիները, ում ակնհայտորեն դուր չի գալիս թուրքերի և ադրբեջանցիների ագրեսիվ ու ոչ ադեկվատ պահվածքը։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (13.08.16)
Դիտումներ: 1059 | Տեգեր: թեժ, Հայկական, Են, համտեսում, BuzzFeed-ի, տեսանյութը՝, քննմարկման, առարկա, ուտեստները., Օտարերկրացիները | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *