menu
person

Ոսկու իշխանությունը. Ինչո՞ւ Է հենց այս մետաղը մեր կյանքում այդպիսի դեր խաղում

 


 

   

Արցունք, անեծք և արյան գետեր. այս ամենը եղել է, կա և, հավանաբար, դեռ երկար կուղեկցի ոսկե հոսքի շրջապտույտը: Սակայն չարագործությամբ ու նենգությամբ չի սպառվում փայլուն մետաղի ամենազորությունը և մոգական հմայքը...
 
Ոսկին մարդուն հայտնի առաջին մետաղներից է... Նրա դերն ու արժեքը արդեն մեծ էին խոր հնադարում: Համարվում էր, որ ոսկին օժտված է ոչ միայն նյութական արժեքով, այլև խորհրդավոր հատկություններով: Թշնամի ցեղի դեսպանորդի հետ ոսկե սպասքով խնջույքը համարվում էր հաշտության նշան և հավատարմության երդում: Դեսպանորդը կարող էր համոզված լինել, որ ոսկե սպասքում ուտելիքը թունավորված չի լինի, որովհետև ոսկին թույների հետ հարևանություն թույն չի տալիս:

Հնուց ոսկին օգտագործվել է որպես դեղ: ժամանակակից բժշկության մեջ ոսկի պարունակող պատրաստուկներն օգտագործվում են բավական լայնորեն, օրինակ դրանք լայնորեն կիրառվում են պոլիարթրիտի ծանր ձևերի դեպքում: Ոսկին մարդկանց բարիք է բերում և հավատարմորեն նրանց ծառայում, չէ՞ որ այն նման է արևի, ուստի ջերմացնող ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա, ասես դեպի նա ձգում է ջերմություն, ինչը խիստ կարևոր է էներգիայի պակասի դեպքում:
Օրգանիզմում ոսկու կուտակումը շատ քիչ է, սակայն հոմեոպատները պնդում են, որ անգամ այդպիսի քանակությամբ մետաղը ֆիզիոլոգիապես ակտիվ է: Հոմեոպաթիայում ոսկու պատրաստուկներ օգտագործելու, ինչպես նաև ոսկե զարդեր կրելու ցուցիչ են ցերեբրոսկլերոզը, հիպերտոնիան, հոդերի ու ողնաշարի հիվանդությունները, պարոդոնտոզը, սրտի, լյարդի ու լեղուղիների հիվանդությունները, դեպրեսիաները, իսկ կանանց մոտ՝ արգանդի ֆիբրոադենոման և քրոնիկական մետրիտը: Երեխաների մոտ՝ ալերգիկ դիաթեզի ծանր ձևերը:

Այսպիսով, հասուն տարիքի մարդիկ կարող են ոչ միայն չվախենալ այդ մետաղից, այլև ընդհակառակը՝ այն նրանց կենսանականորեն անհրաժեշտ է: Երեխաների հետ յուրաքանչյուր դեպքում հարցը պետք է անհատական լուծվի: Ինչ վերաբերում է երիտասարդությանը, ապա նրանց համար ոսկին ասես ջերմության լրացուցիչ աղբյուր է. նրանց սեփական էներգիան առավել քան բավական է: Նրանք, ովքեր ոսկու հետ բարեկամ են ու խիստ կարիք ունեն նրա կենարար էներգիայի, կարելի է խորհուրդ տալ օրգանիզմը սնելու այնպիսի հնում հայտնի եղանակ, ինչպիսին «ոսկե ջուրն է»: Այդպիսի ջուր պատրաստելու համար ոսկե զարդը (իհարկե, ավելի լավ է ոչ թե շղթան, այլ ոսկե մատանի առանց թանկարժեք քարերի) դնում են թասիկի մեջ, ավելացնում երկու բաժակ ջուր ու եռացնում այնքան, մինչև ջրի ծավալը կրկնակի նվազի: «Ոսկե ջուրը» խմում են մեկական թեյի գդալ, օրը երեք անգամ: Այդ միջոցը խթանում է սրտի աշխատանքը, համաչափ դարձնում անոթազարկը: «Ոսկե ջուրը» խթանում է նաև հիշողության պրոցեսները, նպաստում մարդու մեջ հոգևոր գիտակցության արթնացմանը:
Արևելյան բժշկության հիմքում ընկած է ին ու յան էներգիաների մասին ուսմունքը: Ին ու յան հիերոգլիֆներն արդեն հնում արտացոլում էին առօրյա կյանքի գրեթե բևեռային երևույթներ, յանը արեգակ, ցերեկ, երկինք, տղամարդ, ինը՝ լուսին, գիշեր, հող, կին: Ին էներգիան բացասական է, իսկ յանը դրական: Այս նշանով բնության մեջ բաժանվում են բոլորը, ներառյալ նյութերը, մթերքները, խոտերը, մարդիկ: Նրանք, ում մոտ գերակշռում է ին էներգիան, թույլ են, անտարբեր, քնկոտ, նրանց խոսքը դանդաղ է, հաճախակի ունենում են գլխացավեր, վատ ախորժակ: Յան էներգիայի մարդիկ աչքի են ընկնում համառությամբ, շարժուն են, ակտիվ, բարձր տրամադրություն, հույզեր, բարձր ձայն:
Զարդերն ու թանկարժեք իրերը նույնպես ունեն հստակ էներգետիկ կախվածություն: Օրինակ ին էներգիան կրում է արծաթը: Ոսկին օժտված է յան էներգիայով: Եզրակացությունն ինքնին պարզ է:

Միստիկական մետաղ

Էզոթերիկները պնդում են, որ ոսկու մոգական հատկությունները նպաստում են հետևորդների մեջ միստիկական զգացման զարգացմանն ու սրմանը, այն դեպքում, երբ արծաթը խթանում է մտավոր գործունեությունը, իսկ պղինձն օգնում է կենտրոնացնել կամային ճիգը: Այս պատկերացումների գիտական հաստատման կամ հերքման մասին հարցը բաց է մնում, սակայն մետաղների հին մոգերի կողմից փորձնական ճանապարհով հաստատված հոգեֆիզիկական ազդեցությունը էզոթերիկ գիտության նվաճումն է: Այս մետաղների հոգեֆիզոլոգիական ներգործությունը ընդգրկում է անձի դրսևորման երեք կարևորագույն կողմ՝ կամք, բանականություն ու միստիկական զգացում, առանց որոնց անհնար է որևէ հոգևոր կյանք:

Ոսկին պատվավոր տեղ էր գրավում հին բժշկության մեջ. բուժիչ խոտերի արմատները հանում էին ոսկե գործիքներով: Իսկ ալքիմիկոսները, բացի փիլիսոփայական քարից, փնտրում էին նաև անմահություն պարգևող ոսկե հեղուկը: Նրանք պատկերացնում էին մետաղների վերածումը ոսկու որպես նրանց բուշում, առողջացում:
Տարրերի վերափոխման կանխադրույթով ալքիմիկոսները մարգարեներ էին. մետաղները իրոք հնարավոր է վերածել ոսկու՝ արագացուցիչներով ռմբակոծելով պրոտոնների խրձերով: Ճիշտ է, տնտեսական առումով սա անհեռանկար գործ է, սակայն կարևորը սկզբունքն է: Պատմաբանները կհաստատեն, որ ալքիմիկոսների ոսկին հորինվածք չէ: Տարբեր դրամների ու զարդերի ժամանակակից վերլուծությունը ցույց է տվել միջին դարերում ստացված մետաղների արքայի աներևակայելի մաքրությունը, երբ դրան հասնել պարզապես թույլ չէր տա հետամնաց տեխնիկան:

Տարբեր երկրների մոգության մեջ գոյություն ունեն բազմաթիվ ծեսեր, որոնցում անպայման ոսկին մասնակցում է: Դրանք կարող են հաճախ լինել հաջողության, հարստության հասնելու ծեսեր, սակայն մետաղների արքան հատկապես հանդիպում է սիրային մոգության մեջ:

Ոսկու պաշարը դարերով որոշել է պետության ֆինանսական հզորությունը: Ոսկու պատմության մեջ երկրորդ ֆենոմենը դարձավ 1848 թ. Կալիֆոռնիայի ոսկու տենդը, որն սկսվեց նրանից, երբ մի վերաբնակ, հողից սոխի գլուխ հանելիս, դուրս էր բերել «ոսկու մորուք», արմատներին բառացիորեն սփռված էին ոսկու հատիկներ: Ապա ոսկու ցոնրքներ հայտնաբերվեցին Ավստրալիայում և Հարավային Աֆրիկայում, Կլոնդայքում ու Լենայում... Ու պարզվեց, որ 1848 թվականից հետո մինչև մեր օրերը 9 անգամ ավելի շատ ոսկի է արդյունահանվել, քան մարդկության ամբողջ պատմության ընթացքում:

Վերջերս Պերուում գտածոներն ապացուցում են, որ էլդորադոյի մասին լեգենդը ճշմարտանմանությունից զուրկ չէ: Կոփածո ոսկե գահ, թագավորի գայիսոն, ոսկե բազպաններ ու օձիք… Անդերի տիրակալներն իրոք օժտված էին անսահման գանձերով... Ոսկու պատմությունը քաղաքակրթության պատմությունն է: Նրա փայլուն հայելու մեջ արտացոլվում է ամեն ինչ՝ առանց աղավաղման ու գունազարդման:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://erkusov.com/WebPlayer201/vol25/voski1.jpg
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (23.08.14)
Դիտումներ: 4156 | Տեգեր: Սա հետաքրքիր է | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика