menu
person

Նախանձը հիվանդություն չէ

 


 

   «Առողջ»

Նախանձ նկատվում  է  շատերի մոտ: Հոգեբան Մարինե Մարտիրոսյանը պարզաբանում է, որ նախանձը դա հույզ է, որն առաջանում է այն ժամանակ, երբ մենք համեմատում ենք մեզ այլ անձի հետ և համեմատության արդյունքը լինում է ոչ մեր օգտին: 

Համեմատությունը գլխուղեղի ֆունկցիաներից մեկն է, որի ժամանակ, մենք բացահայտում ենք շատ ու շատ նոր երևույթներ: Համեմատություն մենք անում ենք անընդմեջ, կյանքի ցանկացած իրավիճակում՝  գնումներ կատարելիս, աշխատանք և ընկերներ ընտրելիս (համեմատում ենք հին աշխատանքը նորի հետ): Համեմատությունն օգնում է մեզ կողնորոշվել և վերջնական որոշում կայացնել: 

Այսինքն, այդ գործընթացը իրականացնելիս մենք տալիս ենք իրավիճակին, երևույթին «լավ – վատ» գնահատական: Եվ հենց գնահատական տալու ժամանակ է առաջանում նախանձը. երբ անձը գնահատելով իրավիճակը, տալիս է դիմացինին դրական գնահատական, իսկ իր սեփական անձին բացասական: Այդ ժամանակ իր մոտ առաջանում է թերարժեքության զգացողություն, որն էլ իր հերթին առաջացնում է նախանձի զգացողություն: Եվ այդ իրավիճակում պետք է անձը հասկանա, որ «լավ – վատ» ինքնին գոյություն չունի, դա միայն մեր ընկալումն է:

Նախանձը ինքնին բացասական հույզ է և բացասական հետևանք է թողնում մարդու ներաշխարհի վրա: Այդ հույզերի ազդեցության հետևանքով նա կարող է ունենալ տրամադրության անկում, առօրյան լեցուն լինի բացասական հույզերով: Դա անշուշտ ունի իր ազդեցությունը, բայց եթե այն չի կրում հիվանդագին բնույթ, ապա բնական է ֆիզիկական առողջության վրա չի ունենա անդրադարձ:

Նախանձը իհարկե հիվանդություն չէ (իհարկե երբ մենք չենք խոսում պաթոլոգիկ արտահայտումների մասին): Ինչպես վերը նշվեց, այն սխալ գործող գնահատման համարգի արդյունքն է: Ակունքները գալիս են դեռևս մանկուց: Եթե անձը դեռևս մանկական տարիքից չի ստացել բավականաչափ հոգատարություն և սեր, չի սովորել ընդունել ինքն իրեն այնպիսին ինչպիսին նա կա, գնահատել իր արժեքները և արժեքային համակարգը, ապա ավելի հասուն տարիքում, նա անշուշտ, շատ դեպքերում, թերարժեքության բարդույթից ելնելով և անընդմեջ ինքնահաստատման խնդիր ունենալով, անընդմեջ պահանջ կունենա իրեն համեմատել շրջապատի հետ, որպեսզի բավարարի իր  շրջապատից «առավել» լինելու պահանջը: 

Հոգեբանը նշում է, որ նախաձի դեմ պայքարելու անհրաժեշտություն չկա, եթե անձը սկսում է ինքն իրեն սիրել և հարգել, հասկանալ, որ նա անհատականություն է, իր ՉԿՐԿՆՎՈՂ արժեքներով հանդերձ, ապա այդ խնդիրը նույիսկ չի էլ ծագում: Մարդը պետք զարգացնի ինքն իրեն՝  հարստացնելով իր ներաշխարհը, գիտակցելով իր արժեքները: Այդ ճանապարհով միայն նա կկարողանա նայել կյանքին այլ կերպ, և այդ դեպքում արդեն, մեխանիկորեն, իր մոտ չի լինի նույնիսկ պահանջ ձգտելու, ունենալու այն ինչ ունի դիմացինը: 

Խնդիրը կվերանա ինքն իրեն: Նա այդ ժամանակ ուրախություն կապրի դիմացինի հաջողություններով և անհրաժեշտության և ներքին պահանջի դեպքում կձգտի ունենալ նույն չափ հաջողություն, բայց դա կլնի արդեն իր ներքին հոգեկանի պահանջը, այլ ոչ թե դրդված նախանձի զգացումից:  Ստիպել չնախանձելը ճանապարհ չէ, այն միայն փախուստ է սեփական զգացմունքերից և ներաշխարհից: 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (24.04.18) | Հեղինակ: «Առողջ» W
Դիտումներ: 514 | Տեգեր: չէ, հիվանդություն, Նախանձը | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика