menu
person

Մի բրենդի պատմություն. Chanel

 


 

   FashionYan


«Նորաձևությունը փոքրիկ սև զգեստն է». այս տողերը ճակատագրական եղան աղքատ առևտրականի ընտանիքից սերող Գաբրիելի համար, ով ակումբում երգելու ընթացքում ստացավ Կոկո մականունն ու այդպես էլ կնքեց իրեն` Կոկո Շանել:

Այո’, այս ինքնավստահ ու ճակատագրական կինը, որն իր այդ արտահայտությամբ ստիպեց ֆրանսուհիներին սևավորվել ու միևնույն ժամանակ էլեգանտ ու գեղեցիկ տեսք ունենալ, դժվար մանկություն ու պատանեկություն է ունեցել: Երբ մահանում է նրա մայրը, հայրը 12 տարեկան Գաբրիելին հանձնում է կաթոլիկ մանկատուն: 20 տարեկանը լրանալուց հետո նրան ուղարկում են տրիկոտաժի խանութ: Այստեղ էլ Գաբրիելը սկսում է իր առաջին փորձերը` կարուձևի մեջ: Իսկ ազատ ժամանակը աղջիկն անցկացնում է սրճարանում երգելով, որտեղ նրան Կոկո էին անվանում:

Կոկոն չէր սիրում հիշել իր դժբախտ մանկությունը: Եվ իր աղքատությունը թաքցնելու համար մեծահարուստ սիրեկաններ էր պահում: Հենց նրանցից մեկի` Արթուր Քեյպելի շնորհիվ էլ Փարիզում բացվում է Շանելի գլխարկների խանութը, իսկ 1910 թվականից արդեն հիմվում է  Chanel  ատելյեն:  Սակայն գլխարկների խանութն այն չէր, ինչի մասին երազում էր Կոկոն. նա ցանկանում էր կանացի զգեստներ կարել, բայց քանի որ չուներ համապատասխան կրթություն, վախենում էր, որ նրան կմեղադրեն անհավասար մրցակցության մեջ: Բայց այստեղ էլ Շանելը ելքը գտավ. նա կարում էր կանացի կոստյումներ, տաբատներ, զգեստներ այնպիսի կտորներից, որոնցով տղամարդկանց հագուստ էին կարում: Չնայած Շանելին է պատկանում կանացի տաբատների նորաձևությունը, ինքը` Շանելը, հազվադեպ էր տաբատ հագնում` համարելով, որ դրանք երբեք կնոջ վրա այնքան գեղեցիկ չեն նայվում, որքան տղամարդու: Կոկոն նորաձևություն բերեց նաև մազերի կարճ սանրվածքը, և 1917 թվականից սկսած, ֆրանսուհիներին կարելի էր տեսնել տղայական կարճ կտրվածքով: Կոկոյին է պատկանում նաև ուսին գցովի ոսկեգույն շղթայով փոքրիկ սև պայուսակը, որը կանանց ազատեց պայուսակն անվերջ ձեռքերում պահելու դժվարությունից:

1920 թվականին մահանում է Կոկոյի հովանվորյալն ու սիրեկանը` Արթուրը, այդ ժամանակից սկսած նորաձևություն է մտնում հայտնի փոքրիկ սև զգեստը:

Որոշ ժամանակ անց Կոկոն հանդիպում է ռուս էմիգրանտ Դմիտրի Պավլովիչին, որի հետ սիրավեպը ծնունդ է տալիս հանրահայտ «Chanel N 5» օծանելիքին: Չնայած նորաձևության ոլորտում ունեցած հաջողություններին` Շանելը դժբախտ էր սիրո մեջ: Հաճախակի փոխելով սիրեկաններին և տարվելով նորաձևությամբ, նա մոռացել էր մայրանալու մասին, իսկ երբ հիշեց, արդեն ուշ էր,,,

1939 թվականին Շանելը փակում է գրեթե բոլոր արտադրամասերը, թողնում է միայն մեկը: Նա չէր ցանկանում աշխատել:  Պատերազմի տարիներին Կոկոն հայերնասիրական զգացմունքներ էր ցուցաբերում` կազմակերպելով Ֆրանսիայի դրոշի գույներով հագուստի ցուցադրություններ: Սակայն Փարիզի ազատագրումից հետո օկուպանտների հետ նրա բարեդրացիական հարաբերությունները խոչընդոտ են հանդիսանում նրա հետագա գործունեության համար, և Շանելին ազատության դիմաց առաջարկում են անհապաղ լքել Ֆրանսիան: Մինչև 1953թ. Շանելը բնակվում է Շվեյցարիայում: Նրա ու նրա ստեղծած նորաձևության մասին Ֆրանսիայում մոռանում են:  Սակայն երբ նա կրկին տեղափոխվում է Փարիզ, կարճ ժամանակ անց աշխարհը նորից սկսում է խոսել Շանելի մասին:

 

Չնայած փառքին ու գլխապտույտ հաջողություններին` Շանելը միայնակ էր… և այդպես միայնակ էլ մահանում է` 1971 թ. հունվարի 10-ին, 87 տարեկան հասակում:

1983 թվականին գերմանացի դիզայներ Կառլ Լագերֆելդը կարողանում է իր ձեռքը վերցնել Chanel նորաձևության տան ղեկը, որի` 1986թ. ներկայացրած Haute Couture հավաքածուն վերջնականապես հաստատում է նրան որպես Chanel բրենդի շարունակող:  Կառլը պահպանեց Chanel-ի ոճը, թեև կարճացրեց կանացի շրջազգետները, ինչից միշտ խուսափում էր Կոկոն:

Այժմ Chanel նորաձևության տունը պատկանում է Վերտեյմերների ընտանիքին:

 
Թարգմանությունը` FashionYan
 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol14/1357832634_kokoshanel-1-.jpg
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (08.02.14) | Հեղինակ: FashionYan W
Դիտումներ: 1615 | Տեգեր: success story | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика