menu
person

Մերկելը պատմել է, որ իսկապես գարեջուր է տարել Պուտինի համար

 


 

   news.am

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատմել է, որ իսկապես երբեմն դելիկատեսներ է փոխանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հայտնի է, որ ՌԴ նախագահը հաճույքով գերմանական գարեջուր է խմում, երբեմն փոխանակման հնարավորություն է լինում: Մեկ անգամ ես շատ լավ ապխտած ձուկ եմ ստացել»,- ասել է Մերկելը երկուշաբթի օրը այլ կուսակցությունների առաջնորդների հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ, որոնք կմիանան Գերմանիայի ապագա կառավարությանը:

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Մերկելը ժամանակ առ ժամանակ իրեն մի քանի շիշ իր սիրած ռադենբերգյան գարեջրից է բերում:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (12.03.18) | Հեղինակ: news.am W
Դիտումներ: 399 | Տեգեր: տարել, որ, իսկապես, Պուտինի, ՀԱՄԱՐ, գարեջուր, Մերկելը, պատմել | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *