menu
person

Մարդու ձայնի գաղտնիքները

 


 

   

 

Ձայնը մարդու բերանից դուրս է թռչում 1200 կմ/ժ արագությամբ (340 մ/վ): Արագ խոսելու դեպքում մարդն արտաբերում է մոտավորապես 300 բառ րոպեում: Տղամարդու ձայնի տարածման շառավիղը կազմում է 180 մ: Սա, իհարկե, փոքր ցուցանիշ է՝ համեմատած ամենաաղմկարար միջատի արձակած ձայնի հետ, որը կարելի է լսել նույնիսկ 400 մ հեռավորությունից: Սակայն տղամարդու ձայնի տարածման ռեկորդը  (գիշերով, իդեալական ակուստիկայի պայմաններում) գրանցվել է 17 կմ:

Շշնջոցի դեպքում մարդու ձայնալարերը չեն աշխատում, շշունջն արտաբերվում է արտաշնչվող օդի և բերանի շարժումների հաշվին:

Ընդհանրապես մարդը խոսում է միայն արտաշնչելիս: Միայն հազվադեպ դեպքերում են մարդիկ խոսում ներշնչելիս, այն էլ կարճ բառերով «այո», «ոչ» և այլն: Երբ մարդը խոսում է օդ ներշնչելիս, նրա ձայնն անճանաչելիորեն փոխվում է:

Սովորական մարդը ձայնն անփոփոխ կարող է պահել միջին հաշվով 20-25 վայրկյան, իսկ ռեկորդ այս ասպարեզում հավասար է 55 վայրկյանի:

Երգչային ձայներն ըստ ուժգնության դասակարգվում են հետևյալ կերպ.

սովորական ձայն – 80 դեցիբել
համերգային ձայն – 90 դեցիբել
օպերետայի ձայն – 100 դեցիբել
ձայնը կոմիկական օպերայիում – 110 դեցիբել
օպերային ձայն – 120 դեցիբել
համաշխարհային ճանաչում ունեցող օպերային ձայն – 120 դեցիբելից բարձր:

Համեմատության համար նշենք, որ գերձայնային «Կոնկորդ» ուղևորատար ինքնաթիռը մեկնարկի ժամանակ թռիչքուղուց պոկվելու պահին արձակում է  130 դեցիբել աղմուկ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol21/589319f15079-1-.jpg
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (26.05.13) W
Դիտումներ: 6573 | Տեգեր: Սա հետաքրքիր է, Գիտեիք որ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика