menu
person

Մարդիկ ամենաշատը ստում են հաղորդագրություններ ուղարկելիս

 


 

   

Սաուդերի բիզնեսի դպրոցի ու Բրիտանական Կոլումբիայի համալսարանաի գիտանականները պարզել են, որ մարդիկ ավելի հեշտ են թաքցնում ճշմարտությունը SMS-ների ու օնլայն շփման հետևում, քան իրական կյանքում: Իսկ այն մարդիկ, ում ստում են այս ճանապարհով, շատ ավելի ծանր են տանում այդ սուտը, քան դեմ առ դեմ շփման մեջ: Հաղորդում է Mashable-ը:
Ուսումնասիրությունն անցկացվել է 170 ուսանողների շրջանում: Կազմակերպվել է գնորդ-վաճառող խաղ, որի ընթացքում մասնակիցները կարողացել են շփվել մի քանի եղանակներով՝ խոսքով, տեքստային հաղորդագրություններով և այլն: Խաղի նպատակը ստելու միջոցով ավելի շատ վաստակելն է եղել: Պարզվել է, որ մասնակիցների 95 տոկոսը վիդեոհաղորդագրությամբ ու տեքստային հաղորդագրությամբ ավելի հեշտ է կարողացել ստել, քան դեմ առ դեմ շփման մեջ:

«SMS-ով ստելը հոգեբանորեն բավական հարմար տարբերակ է, քանի որ կարիք չկա կառավարել քեզ մատնող ժեստերն ու միմիկաները»,- ասել է ուսումնասիրության ղեկավար Ռոնալդ Ցենֆետելլին:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (28.02.12)
Դիտումներ: 4744 | Տեգեր: սուտ ասել, Վիճակագրական հարցում, տվյալներ կանանց և տղամարդկանց մասին, հոգեբանություն | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *