menu
person

Լավագույն վայրերը մեղրամիսն անցկացնելու համար. ՎԵՆԵՏԻԿ

 


 

   

«Մեղրամիս» հասկացությունը հորինել և օգտագործել է Վոլտերը իր «Զադիգ, թե ճակատագիր» վեպում  XVIII դարում: Այդ ժամանակից սկսած ընդունված է երջանիկ զույգի ամենահիանալի ժամանակը` հարսանիքից հետո առաջին օրերը, անվանել մեղրամիս: Որտեղ գնալ, այդ ամիսը իսկապես հիշվող և ռոմանտիկ դարձնելու համար:

 

Վենետիկ, Իտալիա

Մեղրամիսը Վենետիկում այնքան հիանալի ընտրություն է, որ շատերն  առանց մտածելու այստեղ են անցկացնում մեկ, երկու և նույնիսկ երեք մեղրամիս: Եվրոպական ռոմանտիկայի մայրաքաղաքը դարեր ի վեր չի զիջել իր դիրքերը: Հնագույն փողոցները, շքեղ հյուրանոցները, ջրանցքներով զբոսանքը, լուսամփոփները ակնկրկնելի են... նման անմոռաց ճանապարհորդությունից հետո  ընտանեկան կյանքն արդեն այնքան էլ վախեցնող չի թվում: Անպայման այցելե՛ք օպերա, ավանդական խոհանոցով ռեստորաններ, պատմական սրճարաններ, որոնք այստեղ բավականին շատ են: Հատկապես հիասքանչ է երեկոյան Վենետիկը, երբ վառվում են բոլոր լույսերը և քաղաքը վերակենդանանում է մինչև աշխատանքային օրվա սկիզբը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (25.04.13)
Դիտումներ: 5505 | Տեգեր: Որտեղ ճանապարհորդել, հարսանեկան, հաճելի զբաղմունք | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *