RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր

Կույսերի և կուսության մասին (մաս 3-րդ)

Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն

 


 


   «Կրքերի լեգենդը» գիրք

Կարդացեք նաև հրապարակման 1-ին, 2-րդ մասերը
 
Կույսերի և կուսության մասին (մաս 2-րդ)

Իսկ այժմ խորհրդածենք այն մասին, ու՞մ է պատկանում առաջնությունը, ո՞վ իշխողն ու նախաձեռնողը սեռական գործողություններում: Ավանդական պատասխանը հայտնի է՝ տղամարդը: Նա է հարձակվողը, ներգործողը, կնոջն էլ հենց բնության օրենքն է դատապարտել միայն ենթարկվել, հավերժաբար կատարել կրավորական դեր: Սակայն շատ կանայք, հատկապես նրանք, ովքեր օժտված են բուռն խառնվածքով, հպարտ և անկախ բնավորությամբ, և՛ խոսքով, և՛ գործով հերքում են այդ ընդունված գաղափարը: Սեռերի փոխհարաբերություններում կարևոր է կնոջ անձը: Սեփական արժանապատվության զգացումով ղեկավարվող կինն՝ ուժեղ կամքի տեր, ըմբոստ բնավորությամբ, երբեք չի հանդուրժի լինել ամուսնու կամ սիրեկանի ցանկասիրական պոռթկումների միայն հեզ և անպատասխան առարկա:

 Ահա թե ինչ դեպքի մասին ինձ պատմեցին, որը պատահել Է մեր մայրաքաղաքի ընտանիքներից մեկում: Ամուսինն ուշ գիշերով տուն Է վերադառնում ընկերական խնջույքից: Երբ նա մտնում Է ննջասենյակ, անկողնում պառկած կնոջ գայթակղիչ մարմինը բորբոքում Է պագշոտ ցանկությունը: Հաշվի չառնելով, որ կինը խորը ու անուշ քնի մեջ Է, նա նետվում է նրա վրա և բավարարում իր սեռական կարիքը: Տիկինն արթնանում Է այն պահին, երբ ամուսինն արդեն ավարտին է հասցնում իր գործը: Կռահելով կատարվածը, սաստիկ զայրացած, որ խախտվեց իր անուշ քունը՝ նա մի քանի ծանր ապտակ Է տալիս մարդուն և ասում. «Կոպիտ, վայրենի՛ անասուն, դու քո րոպեական հաճույքի համար խանգարեցիր իմ անուշ քունը՝ առանց ինձ հաճույք պատճառելու: Ես հիմա նույնը կանեմ քեզ հետ, չեմ թողնի քնես, մինչև չստանամ իմ բաժին հաճույքը»: Հաղթանդամ, ամրակազմ կինը բռնի ուժով շուռ Է տալիս ամուսնուն մեջքի վրա, ձեռքի շարժումներով լարում Է արդեն կիսաքուն ամուսնու առնին, նստում վերևից և լիուլի հագեցնում իր սեռական ծարավը: Հետո վեր կենալով վրայից՝ ասում Է. «Սա քեզ համար լավ դաս կլինի, որ մեկ Էլ չհամարձակվես ինձ բանեցնել քնած վիճակում»:
Հայտնի Է, որ կա կանանց մի տեսակ, որը ոչ մի կերպ չի հանդուրժում տղամարդու բռնությունն ու իշխանությունը սեռական հարաբերություններում և ձգտում Է ինքը կարգադրել, թելադրել իր կամքը սիրեկանին:

Ինձ պատմել են մի քանի մեծահարուստ տիկնանց մասին, որոնք տարփածուներ են վերցնում ստորադաս խավերից, որպեսզի սրանք ստրկորեն ենթարկվեն իրենց հեշտասիրական քմահաճույքներին: Սի մարկիզուհու մասին բամբասում Էին, որ նա չի գարշում մերձենալ իր ծառաների հետ՝ մե՛րթ կառապանի, հետո՝ խոհարարի, ապա՝ այգեպանի, դերձակի, վարսավիրի և այլն: Այս համեստ, հասարակ մարդիկ հաճոյանում Էին տիրուհուն՝ հնազանդվելով նրա բոլոր տարփոտ քմայքներին և փոխարենը ստանում Էին նվերներ ու դրամական պարգևներ:

Ահա մի պատմություն, որի հերոսուհին ոչ միայն նախաձեռնողը եղավ սիրային գործերում, այլև սրամիտ տրամաբանությամբ ապացուցեց, որ այրի տիրակալությունն ու առավելությունը սոսկ պատրանք է, հնարած տղամարդկանց կողմից ինքնամխիթարության համար, և որ սեռական վայելքներում հենց կինն Է, որը ճաշակում Է իսկապես անխառն հաճույք: Ագնես անունով մի օրիորդ բուռն զգացմունք էր տածում իր մանկության ընկերոջ՝ վիկոնտ ժորժ դը Առնուի նկատմամբ և երազում էր դառնալ նրա կինը: Սակայն տղայի ծնողներն այլ կերպ վճռեցին նրա բախտը և ամուսնացրին հարուստ և մեծատոհմիկ ընտանիքից սերող մի օրիորդի հետ: Այսպես, ճակատագիրը խլեց Ագնեսից իր փափագած երիտասարդին, որը ոչ միայն չդարձավ իր կյանքի ընկերը, այլև ամուսնությունից հետո տեղափոխվեց Ֆրանսիայի հակառակ ծայրում գտնվող մի քաղաք: Հուսահատ աղջիկը նույնպես ամուսնացավ, ունեցավ երեխաներ: Անցան տարիներ: Ագնեսն այրիացավ և որոշեց՝ ինչ գնով էլ լինի իրականացնել իր վաղեմի տենչը՝ դառնալ ժորժի՝ եթե ոչ օրինական կինը, ապա գոնե՝ սիրուհին: Նա գնաց այն քաղաքը, ուր ապրում Էր ժորժը և այնտեղ վարձեց մի բնակարան: Այնուհետև նա կարողացավ գաղտնի տեղեկացնել վիկոնտին, որ գտնվում Է նույն քաղաքում, նշեց իր բնակարանի հասցեն և խնդրեց այցելել իրեն: Պատանեկան հիշողությունները ներխուժեցին ժորժի հոգին: Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն է այսօրվա Ագնեսը՝ երբեմնի այնքան անմեղ ու մաքուր, բայց և կրքոտ ու բռնկվող աղջիկը:

Նա ընդունեց հրավերը և ներկայացավ նշված հասցեով, իհարկե, գաղտնի սեփական կնոջից: Երբ այցելուին ներս հրավիրեցին տանտիրուհու ննջասենյակ, նա տեսավ բազմոցին նստած արտակարգ հրապուրիչ մի տիկնոջ. դա իր Ագնեսն էր, որին նա չէր տեսել գրեթե քսան տարի: Նրա կիսամերկ մարմինն ու քաջալերող ժպիտը պերճախոս կոչ էին: Համբուրվելով՝ նրանք գրկախառնվեցին, փռվեցին բազմոցի վրա, և այն, ինչ պետք է կայանար քսան տարի աոաջ, կատարվեց հիմա: Երբ նրանք մի քանի անգամ մեծագույն հաճույքով բավարարեցին փոխադարձ կիրքը, երջանիկ ու հպարտ Ագնեսն ասաց. «Վերջապես, թող և ուշացումով, ես տոնեցի իմ հաղթանակը»: ժորժն այսպես առարկեց. «Սխալվում ես, սիրելիս, դա քո՛ հաղթանակը չէ: Առհասարակ կինը երբեք հաղթողը չի լինում: Ասե՞մ՝ ինչու, հաղթողը չի կարող պարտվածի տակը գտնվել: Սիրային մարտերում հաղթողը նա է, ով վերևում է, այսինքն՝ տղամարդը»: Բայց Ագնեսին ամենևին չշփոթեցրեց իր հոմանու դատողությունը: Նա պարտքի տակ չմնաց և կծու հեգնանքով պատասխանեց. «Ի՛մ սիրելի վիկոնտ, դուք, թեպետև պատկանում եք արիստոկրատիային և,  կարծես, մեծաշխարհիկ կրթություն եք ստացել, բայց ձեր հայացքներով ոչնչով չեք տարբերվում տղամարդկանց մեծամասնությունից, որոնք զարմանալի պարզունակ մոտեցում են ցուցաբերում այդ նուրբ հարցում: Դուք այնպես եք դատում, կարծես, սիրեկանների զույգը պայքարող ըմբշամարտիկներ են, որոնցից նա է հաղթող համարվում, որը հակառակորդին գետնին թավալեց և հպեց հողին: Իսկ հիմա, սիրելի բարեկամ, եկեք սթափ ու անաչառ տեսնենք, թե ո՞վ է սեռական գործողության մեջ ավելի շահեկան, դուրեկան վիճակում: Այրը, գրավելով վերին դիրքը, լարում է իր բոլոր ուժերը, չարքաշ մշակի պես չարչարվում, հոգնում, քրտնում, հյուծվում է, իսկ կինը, հանգիստ ու հարմարավետ պառկած, առոք-փառոք վայելում է տղամարդու աշխատանքի պտուղները: Դրան ավելացնենք մի անհեթեթ նախապաշարմունք ևս, չգիտես ինչու, ընդունված է կնոջ մասին ասել, որ նա տալիս է, հանձնվում է: Բայց իրականում տվողը տղամարդն է. չէ՞ որ նա է իր մարմնի մի մասը տալիս կնոջը, որն այն ստանում է իր հաճույքի համար: Ուրեմն սպասարկողն ու ծառայողը տղամարդն է, իսկ օգտվողն ու վայելողը՝ կինը»: ժորժին հիացրին և զվարճացրին սիրուհու պերճախոս և անհերքելի փաստարկները և նա խոստովանեց, որ Ագնեսի յուրահատուկ տեսության մեջ անժխտելի ճշմարտության մի հատիկ կա:
Նորայր Սանթրոսյան

 




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Հրապարակման պատրաստեց` Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (08.09.14) | Հեղինակ: «Կրքերի լեգենդը» գիրք
Դիտումներ: 6354 | Տեգեր: Սա հետաքրքիր է, կանայք, սեքս | - Վարկանիշ -: 0.0/0