menu
person

Կարճահասակները` նշանավոր

 


 

   Ալբերտ Փարսադանյան

Մեկ մետր 55սմ հասակ ունեցող մարդիկ սովորաբար ունենում են արտակարգ ունակություններ, անսպառ էներգիա, հաղթանակի հասնելու մեծ ձգտում: Նապոլեոնը, օրինակ, հակառակ իր կարճ հասակին, միշտ ձգտում էր բարձր պաշտոնների, նվաճողական խառնվածք ուներ և հենց այդ արժանիքներով  էլ մտավ պատմության մեջ: Հոգեբանները հենց Նապոլեոնին են պարտական հետազոտելու համար մարդու վարքագծի դրդապատճառները, որոնցում պարզաբանվում էր ցածրահասակ տղամարդկանց ձգտումը դեպի փառքը, հարստությունը, իշխանությունը և հաջողությունը: Նրանք դա կոչեցին «նապոլեոնյան կոմպլեքս»:

Նմանատիպ մարդկանց ցուցակը գլխավորում են Ֆրիդրիխ Մեծը, Մոցարտը, Ազնավուրը, Հերբերտ Ֆոն Կարայանը, Լենինը, Շմիդտը, Չապլինը, Օնասիսը և շատ ոիրիշներ:

Դեռ վաղ հասակում կարճահասակ տղաներն ըմբռնում են, որ հաջողության կհասնեն ո'չ մկանների, ո'չ էլ բռունցքների շնորհիվ, եթե խելացի են և ունեն մեծ հավակնություններ: Միգուցե հենց այդ բնավորության բարդույթը, գումարած դերասանական ունակությունները, ի հայտ բերեցին այնպիսի համաշխարհային աստղեր, ինչպիսիք են հռչակավոր Դասթին Հոֆմանը, Ալ Պաչինոն, Մարլոն Բրանդոն և բոլորի կողմից սիրված Լուի դե Ֆյունեսը:
 Ժան Կլոդ Վան Դամը, չնայած իր կարճահասակ լինելուն, ամերիկյան կինոյի աստղերից մեկն է, սակայն մինչև այժմ նա ցավագին է վերաբերվում իր հասակին` կողքին տեսնելով հոլիվուդյան սուպերմեն Առնոլդ Շվարցենեգերին (1,88մ):
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով կարճահասակ մարդիկ ավելի հազվադեպ են հիվանդանում և ավելի երկարակյաց են:


 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol22/b3473d6e70f7-1-.jpg
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (08.05.13) | Հեղինակ: Ալբերտ Փարսադանյան W
Դիտումներ: 3303 | Տեգեր: Սա հետաքրքիր է, Հոգեբանական | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика