menu
person

Կարմա և ճակատագիր. ի՞նչ է այն

 


 

   

Մենք «կարմա» բառն օգտագործում ենք առիթով ու անառիթ և հաճախ՝ բացասական իմաստով: Ինչ-որ քիչ հաճելի բան է տեղի ունեցել, մենք վհատված գլխով ենք անում՝ «այդպիսի կարմա Է»: Կարման պատժի հետ չշփոթելու համար արժե իմանալ նրա աշխատանքի նուրբ մեխանիզմների մասին:

Կարմայի հասկացությունը

Կարմայի հասկացությունը մեզ եկել Է հինդուիստական կրոնից: Քրիստոնեա-եբրայական ավանդույթում նման հասկացություն չկա, ուստի համեմատել և զուգահեռներ անցկացնել կարմայի ու քրիստոնեության մեջ գոյություն ունեցող մեղքի և պատժի միջև սխալ Է: Սրանք երկու տարբեր հայեցակարգեր են, բազմաթիվ սեփական նրբերանգներով, ու չարժե համեմատություններով զբաղվել, եթե դուք կրոնի մասնագետ չեք:
Ի՞նչ Է կարման: Կարման մեխանիզմ Է: Տիեզերական: Այդ մեխանիզմի ամենամատչելի ու ընդհանրացված մոդելը կարելի Է ներկայացնել Նյուտոնի օրենքով. «Յուրաքանչյուր գործողություն առաջացնում Է ուժով նրան հավասարազոր հակազդեցություն»: Կարմայի  դեպքում պարտադիր չէ, որ այն միանգամից առաջանա, և ավելի շուտ, ոչ այն ձևով, որը մենք սպասում ենք: Այլ խոսքերով՝ մեր ցանկացած գործողություն առաջացնում է ոչ միայն անմիջական հետևանք (Ա-ն հավածել է Բ-ին, որի հետևանքով Բ-ի մոտ կապտուկ է առաջացել, հետո էլ Բ-ն է հարվածել Ա-ին), սակայն ավելի նուրբ, հաճախ ժամանակի մեջ չափից ավելի երկարաձգված դրսևորում մեր ճակատագրում: Թեպետև կարման հանդիսանում է պատճառահետևանքային մեխանիզմ, նրա ճանապարհը գծային չէ: Հետևանքը կարող է լինել և հետագա մարմնավորման ժամանակ, չէ՞ որ կարման անմիջականորեն կապված է վերամարմնավորման գաղափարի հետ, որը, ի դեպ, նույնպես գոյություն չունի աշխարհաստեղծման քրիստոնեական մոդելում:

Գործողություններ ու հույզեր

Եթե հետևելու լինենք կարմայական օրենքի գաղափարին, ապա անհրաժեշտ է գիտակցել, որ կարևոր են ոչ միայն մեր գործողությունները, այլև մտքերն ու հույ-զերը: Չէ՞ որ նույն արարքի հետևում կարող են տարբեր մտքեր լինել, հետևաբար, կարմայական հաշվարկը կարող է զանազանվել: Ակնառու օրինակ, մեկը բարեգործություն է անում: Մի բան է, եթե նա դա թաքուն է անում, մեկ այլ բան, եթե այդ մասին պատմում է առաջին իսկ հանդիպածին հաճոյախոսություն ստանալու հույսով, «Ա՜յ թե ինչ անկեղծ ու բարի մարդ ես»: Այսինքն՝ նույն արարքի դրդապատճառները կարող են տարբեր լինել: Մի դեպքում մարդ անկեղծորեն օգնում է, մյուսում ձգտում է իր և ուրիշների աչքում լավ տեսք ունենալ: Զգո՞ւմ եք տարբերությունը:

Կարմա ու պատիժ

Ինչպես արդեն ասացինք, կարման ոչ թե պատիժ է, այլ, այսպես կոչված, բերքը, որ մենք քաղում ենք մեր ցանած արարքներից: Այսինքն՝ հետևանք: Իսկ թե այն որպես ինչ ենք ընկալում բարի՞ք, թե՞ անհաջողություն, կախված է մեր ընկալումից: Այս առիթով զվարճալի ասք չկա. մի անգամ տերերը մոռանում են փակել դեղձանիկի վանդակը: Դեղձանիկը վանդակից դուրս է թռչում, շրջում է, ուրախանում, երգում: Խոհանոց է մտնում կատուն: Տեսնում է վանդակը բաց, թռչունը նստած աթոռին: Հա՛մփ, և ուտում է դեղձանիկին: «Հրաշալի օր է»,- մտածում է գոհ կատուն:
Տեսնում ենք նույն իրավիճակը մասնակիցների կողմից բացարձակապես տարբեր կերպ է ընկալվում. կատվի համար ուրախություն, դեղձանիկի համար՝ անսպասելի ու ողբերգական ավարտ, տերերի համար վիշտ (եթե, իհարկե, նրանք վաղուց չէին երազում ազատվել իրենց դեղձանիկից):

Կարմայի տեսակերը

Մոտեցանք ընդարձակ հարցի՝ կարմայի տեսակներին: Տարբեր հեղինակների մոտ դրանք տարբեր անվանում ունեն, սակայն իմաստով կարմայի տիպաբանությունը բավական միանշանակ է: Քննենք հիմնական տեսակները: Տեսակը, իր հերթին, բաժանվում է ենթախմբերի, սակայն սա արդեն տեղեկատվություն է «լուսավորյալ օգտագործողների համար»:
Նախ՝ կարման լինում է դրսևորված ու չդրսևորված, ասես իր ժամին սպասող: «Նիրհող» կարմայի դրսևորման խթան կարող է ծառայել այս կամ այն գործողությունը կամ հույզը:

Սաբիջա-կարման (ժառանգական կարման) արգանդային շրջանում դրված կարման է կուտակված նախկին կյանքերի ընթացքում: ժամանակակից լեզվով արտահայտվելով՝ կարելի է ասել՝ դա մեր գենետիկան է, մեր հոգեկանը: Կարմայի այս տեսակը վերաբերում է քնածներին: Մեր կյանքի իրադարձությունները, ավելի ճիշտ մեր ապրումները, ռեզոնանսի մեջ մտնելով սաբիջա-կարմայի հետ, դրանք կյանքի են կոչում:
Ի դեպ, յոգայի մի ուսմունքի համաձայն՝ բնությունը թույլ չի տալիս մարդկանց հիշել իրենց անցյալ կյանքերի մասին, որովհետև այդ հիշողություններն ավելի շատ կխճճեին մեզ կարմայի ցանցերում, քանի որ մարդիկ ի վիճակի չեն յուրացնել այդքան հիշողություններ:

Ագամի-կարմա: Ագամի-կարմայի հաշիվը բացվում է մեր ծննդյան օրից, մենք այն կուտակում ենք օրեցօր: Այն ձևավորվում է մեր արածների հետևանքներից: Ագամա-կարմայի կուտակումը համեմատում են սերմերի հետ, որոնք դեռ չեն ծլել, սակայն ցանկացած պահի կարող են ծլել:
Պրարաբաթհա-կարման այն կարման  է, որն արդեն սկսել է գործել, և այն արդեն չես կանգնեցնի:

Ու վերջապես՝ դրիդհա-կարման: Սրան շատ դժվար է բնորոշում տալ: Սակայն այն պատասխանատու է մեր կյանքի ամենաանբացատրելի իրերի համար, նրանք, որոնք մեզ թվում են առավել իռացիոնալ, ճակատագրական և, գլխավորը, անխուսափելի: Դրան են հանգեցնում մեզնից խորությամբ թաքնված կարմայական օրենքի մեխանիզմները:

Կարմա և ճակատագիր

 

Մարդիկ հաճախ են փոխում ճակատագիր հասկացությունը կարմա հասկացության հետ: Սակայն դրանք հոմանիշներ չեն: Ահա թե ինչ է գրում հանրահայտ «Կարմայի օրենքները» գրքի հեղինակ Ռոբերտ Սվոբոդան: «Գոյություն ունի այդ հասկացությունների որոշակի փոխադարձ փոխարինելիություն: Մարդու կյանքի հանգամանքները միշտ գումարվում են կարմայով որոշվող ճակատագրի ու ազատ կամքի դինամիկ փոխգործողությամբ... Ոչ ոք չի հետևում միայն ճակատագրին... և ոչ ոք չի կարող իր կյանքն ուղղել բացառապես սեփական կամքով»:

Հինդուիստական    ավանդույթին հետևելու դեպքում հարկ է նկատի ունենալ այնպիսի հասկացություն, ինչպիսին դհարման է: Դհարման մեր կանխորոշումն է, կոչումը, ներկայիս կյանքի անկեղծ նպատակը, ճանապարհը, որին մարդ պարտավոր է հետևել: Դհարմային դեմ գնալով, ջանալով «ճակատագրից փախչել»՝ նա կուտակում է վատ կարմա: Ընդհանրապես, ճակատագրի, կարմայի ու մարդու ազատ կամքի փոխադարձ կապը կյանքի ամենանուրբ ու բարդ նրբերանգներից է:

Կարմայի ինտենսիվությունը

«Կարմայի օրենքները» գրքում Ո. Սվոբոդան գրում է, որ կարմայի տեսակներից բացի գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին ինտենսիվությունն է:
Հենց մեր կյանքում այս կամ այն կարմայական դրսևորման ինտենսիվության հետ է կապված դրան դիմակայելու ընդունակությունը կամ անընդունակությունը: Այսինքն կարմայի ինտենսիվությունն ուղղակիորեն ազդում է մեր ճակատագրի վրա:

Եվ այսպես, մեր ամբողջ կյանքը կարմայի գետն անցնելու փորձ է: Այդ գետի ընթացքի ինտենսիվությունը կարող է առավելագույնս ուժեղ լինել: Այդ ժամանակ դա կոչվում է դրիդհան: Որքան էլ լավ լող տաք, հոսանքը ձեզ կտանի: Հոսանքը կարող Է ձեր ուժերին համապատասխան լինել այն պայմանով, որ դուք թիավարեք ամբողջ ուժով: Դա դրիդհա-ադրիդհա կոչվող ինտենսիվություն է: Իսկ ադրիդ-հայի, այսինքն' հանգիստ ընթացքի դեպքում, դուք կարող եք կարմայի հետ ինչ ուզեք անել:

Ինչպե՞ս լավացնել կարման

Ինչպե՞ս կարելի է լավացնել իր կարման: Հենց այդ նպատակին ծառայող կարմա-յոգայի տեխնիկային համապատասխան՝ այն լավացնում են հասարակ բաներ, որոնց այնքան էլ դժվար չէ հետևել առօրյա կյանքում:
Նախ՝ դա այն բանի վերահսկողությունն է, ինչ մենք ասում ենք, խոսքը պետք է զերծ լինի զազրախոսությունից և բացասականից, ցանկացած գանգատից ու տրտունջից: Սկզբի համար որոշ ժամանակ փակեք դրանք ձեր մեջ և դիտեք, թե ինչպես են դրանք ձեր ներսում «կլկլում»: Դրանք լսելով՝ դուք, հավանաբար, կսկսեք ավելի հստակ գիտակցել ձեր դժգոհությունների պատճառը:

Ջանացե՛ք չբորբոքել սեփական հույզերը.

հենց հույզերի խարույկն է հանգեցնում կարմայական կայծերի բոցավառվելուն, կամ, ինչպես հինդուսներն են ասում, կարմայական նավակի ճոճվելուն: Մենք հակված ենք սխալմամբ կարծելու, որ միայն հույզերն են ընդունակ մեր կյանքը դարձնելու իրոք հագեցած: Դա մոլորություն է: Հույզերը միայն մեր էության մի մասն են, ու այս փայտը երկու ծայր ունի, որովհետև մի կողմից հագեցած հուզական կյանքն իրոք տալիս է վառ կյանքի պատրանք, մյուս կողմից որքան շատ հույզեր ենք մենք զգում այս կամ այն առիթով, այնքան ավելի շատ ենք մենք մեզ դրան (այդ առիթին) կապում: Իսկ որքան շատ ենք մենք մեզ ինչ-որ բանի կապում, նույնացնում, այնքան հստակ է այդտեղ կարման դրսևորվում:

Ջանացե՛ք ձեզ չաղտոտել անպետք, ավելորդ, պատահական և օտար տեղեկատվությամբ,

ընդհակառակը՝ ամբողջ ուժով մաքրեք հոգին ու միտքը մտավարժանքներով: Ցանկալի է՝ ամենօրյա: Ինչպես կասեին եվրոպացիները զբաղվեք հոգեկան հիգիենայով:
Եվ հետո, լսե՛ք ձեր ճակատագրի ձայնը, ջանացե՛ք ձեր արարքները ճշտել նրա ուղղության համապատասխանության հետ: Ինչպես ասում են՝ «հնազանդին ճակատագիրն է տանում, համառողին հրում»:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol25/Karma2.jpg
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (12.08.14) W
Դիտումներ: 7193 | Տեգեր: Սա հետաքրքիր է, Հարմոնիա | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика