menu
person

Կա՞ն արդյոք մարդու մարմնում ոչ պիտանի օրգաններ

 


 

   

Ավելի քան 100 տարի առաջ շատ գիտնականները համոզված էին, որ մարդն ավելորդ օրգաններ ունի: Սակայն, ինչպես պարզվեց, բնությունը ոչինչ «հենց այնպես» չի անում. «ավելորդ» օրգանները մարդու օրգանիզմում որոշակի ֆունկցիաներ են կատարում: Դարվինի էվոլյուցիայի տեսության հետևորդները կարծում էին, որ մարդու օրգանիզմում հաշվվում են 200 «անպետք» օրգան ու կենսաբանական կառուցվածք: Ռուս հայտնի կենսաբան Իլյա Մեչնիկովը կարծում էր, որ ոչ միայն կույրաղիքն է իր ելուստով ավելորդ, այլև բոլոր հաստ աղիքները ու գտնում, որ դրանց հեռացումը միայն օգուտ կտա ստամոքս-աղիքային տրակտին: Որոշ վիրաբույժներ էլ նման վիրահատություններ կատարում էին անցած հարյուրամյակի 50-ականներին:

Հետագայում պարզվեց, որ հաստ աղիքում է կատարվում վիտամինների սինթեզումը, ինչպես նաև մթերքներից հեղուկի ու աղերի ներծծման պրոցեսը: Գտնվեցին գիտնականներ, որոնք համարձակվում էին հայտարարել, որ օրգանների մի մասը սխալ տեղադրություն ունի: Օրինակ` ֆրանսիացի բժիշկ Ֆրանց Գլենարը որովայնի ցավերով հիվանդներին վիրահատում էր ու փոփոխում ստամոքս-աղիքային տրակտի դասավորությունը: Եվ չնայած նրան, որ հիվանդների վիճակը դրանից հետո վատանում էր, Գլենարն իր համոզմունքը չէր փոխում:

Այսօր արդեն գիտնականներն այն եզրակացության են հանգել, որ մարդու օրգանիզմում ոչ մի ավելորդ բան չկա: Շատ օրգաններ են «վերականգնվել», սակայն դրանց մեծ մասը դեռևս անբավարար է ուսումնասիրված, ու ֆունկցիոնալ նշանակությունը նույնպես մինչև վերջ պարզված չէ:

Նշագեղձեր

Սա այն օրգաններից է, որոնք անպետք են համարվում: Հետո պարզվեց, որ նշագեղձերը օրգանիզմ ներթափանցած մանրէների դեմ պայքարի առաջամարտիկներն են: Նշագեղձերում փոսիկներ կան` կրիպտներ, որոնցում կատարվում է մեր կերած ու շնչած նյութերի հակագենային բաղադրության վերլուծությունը: Նշագեղձերում մշակվում են պաշտպանական սպիտակուցներ` ինտեֆերոնն ու իմունագլոբուլինը:

XX դարի առաջին կեսին ամերիկացի վիրաբույժները կանխարգելման նպատակով հեռացնում էին նշագեղձերը: Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ նշագեղձերը հեռացնելու հետ նրանք օրգանիզմը զրկում են պաշտպանական պատնեշից, որը, ըստ էության, խոչընդոտում է մանրէների ներթափանցումը:

Տոնզիլէկտոմիան` նշիկների հեռացումը, հիմա կատարվում է բացառապես բժշկական ցուցման համաձայն, երբ դրանք դադարում են ըստ նշանակության գործել ու վերածվում են վարակիչ օրգանի:

Կար ժամանակ, երբ հեռացնում էին նաև կույրաղիքը` գտնելով, որ այնվառոդի տակառ է, որն ամեն րոպե կարող է պայթել: Հետագայում գիտնական բժիշկները պարզեցին , որ այդ օրգանը լիմֆոիդ հյուսվածք է պարունակում ու օրգանիզմին օգնում է պայքարելու վարակների դեմ: Բացի այդ, կույրաղիքը մշակում է հորմոնանման նյութ, որը կարգավորում էհաստ աղիքի շարժունակությունը: Ուռուցքաբանները համոզված ասում են, որ հեռացված կույր աղիքի դեպքում հաստ աղիքի քաղցկեղների հավանականությունը մեծանում է:

Երբ մարդը ցրտի կամ որոշակի զգացումներ է ունենում (ասենք` հուզում), ապա փշաքաղվում է (սագամաշկ):

Հնում, երբ փշաքաղվելու արդյունքում մազածածկույթը բարձրանում էր ու մարդուն սարսափելի տեսք հաղորդում, առաջացավ մի արտահայտություն` «մազերը բիզ-բիզ կանգնել»: Իսկ այսօր դա օգնում է մարդկանց հետ հաղորդակցությանն այն իմաստով, որ սագամաշկի տեսքից կարելի է դատել մարդու հուզական վերաբերմունքի մասին: Այսօր էլ լսում ենք` կատարումդ ինձ հուզեց, ես նույնիսկ փշաքաղվեցի: Երբ որևիցե բան իսկապես հուզում է, մենք փշաքաղվում ենք:

Մինչև վերջերս էլ կենսաբանության դասագրքերում պոչուկը համարվում էր ռուդիմենտար օրգան, այսինքն` օրգանն էվոլյուցիայի ընթացքում կորցրել է իր հիմնական նշանակությունը: Ինչպես պարզվեց, պոչուկը կոնքոսկրի մկանների ամրացման համար է: Այն պատասխանատու է որովայնի խոռոչում ներքին օրգանների վիճակի համար: Այն հիվանդների մոտ, որոնց պոչուկը բժշկի ցուցմամբ հեռացվել է, ժամանակի ընթացքում տեղի է ունենում ներքին օրգանների իջեցում. նման երևույթ հաճախ է պատահում պոչուկի լուրջ վնասվածքներից հետո:

Մի կենսական կարևորություն ունեցող օրգան ևս` թիմուսը (եղանանման գեղձը), որը գտնվում է կրծքամասի ետևի վերին հատվածում: Առաջներում կարծում էին, որ թիմուսը պիտանի չէ, սակայն այսօր արդեն հայտնի է, որ այն իմունիտետի համար պատասխանատու ամենակարևոր օրգաններից է: Ցողունային բջիջները, հայտնվելով թիմուսում, վերածվում են Т-լիմֆոցիտների, այդ թվում`«քիլլեր-բջիջների», որոնք ոչնչացնում են մանրէներն ու վարակները: Նորածինների եղանանման գեղձը բավականին մեծ է, սրտի չափ (որը, սակայն, ժամանակի ընթացքում փոքրանում է): Մեծերի մոտ տեղի է ունենում այդ օրգանի տարիքային հետաճ, սակայն Т-լիմֆոցիտները շարունակում են կատարել պաշտպանական գործառույթը: Բացի այդ, թիմուսը նպաստում է ներզատիչ համակարգի նորմալ աշխատանքին:

Կար ժամանակ, որ անպետք օրգան էր համարվում լեղապարկը: Հնում հեռացնում էին թեթևատլետների այդ օրգանը` կարծելով, որ այն խանգարում է վազքին: Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, լեղապարկը պատասխանատու է բջջային իմունիտետի համար և զտիչի դեր է կատարում` մաքրելով արյունը, նաև նպաստում է հետինֆարկտային վիճակի վերականգնմանը:

Կենդանիներն ունեն խոփանման շնչառական օրգան, որն օգնում է ճանաչելու ֆերոմոնները, ինչը հնարավորություն է տալիս տարբերելու հոտերը: Մարդը նույնպես նման օրգան ունի, սակայն այն կորցրել է ակտիվությունը օրգանն ուղեղի հետ կապող նյարդային վերջույթների մեռուկացման պատճառով:

Իսկ իմաստության ատամները մեր նախնիների մասին հիշողությունն են, որոնք խոտակեր էին ու բուսական կոշտ սնունդն աղալու համար ամուր ատամների կարիք ունեին: Գուցե իզուր չէ, որ դրանք հայտնվում են, գուցե հարկավոր է ականջալուր լինել բնության կանչին, փորձել լինել նրան մոտիկ ու հաճախ վերադառնալ նրա հզոր գիրկը:

Մարդու օրգանիզմի կատարելագործման գործընթացը շարունակվում է այսօր էլ: Դրան նպաստում են նաև հաջողությունները գենային ինժեներիայի բնագավառում:

Որոշ հերոնտոլոգներ (հերոնտոլոգիա-մարդու ծերացման պատճառներն ուսումնասիրող գիտություն) կարծում են, որ վերակառուցված մարդը կարող է ապրել 200 տարի: Բայց արժե՞ արդյոք այդքան շատ խառնվել Բնության գործերին:

Դեռևս այս հարցում միասնական կարծիք չկա:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol21/f3856962613f-1-.jpg
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (29.05.13) W
Դիտումներ: 8140 | Տեգեր: հղիների համար, Առողջ մայրիկ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика