menu
person

Ժամանակակից սրամտություններ

 


 

   Ալբերտ Փարսադանյան

Ջոն Փիրս անունով մի մարդ ժողովել է ասույթների մի ամբողջ հավաքածու: Նա հեղինակ է համակարգչի և էլեկտրոնային արտադրության ու նրա զարգացման մասին չափազանց արժեքավոր մտքերի: Տվյալ հարցի կապակցությամբ նրա սիրած մտքերից մեկը դրված է Փիրսի օրենքի ձևակերպման մեջ. «Խնդրի լուծումը փոխում է հենց խնդիրը»: Փիրսը նկատի է ունեցել, որ ժամանակակից համակարգիչների առաջարկած զանազան լուծումներն սկսում են նոր, ավելի լուրջ խնդիրներ առաջ բերել: Իր ճշմարտությունն ապացուցելու համար նա «Նյու Յորք» ամսագրում իր ստեղծած «Ադամ» համակարգչի գովազդներ տպագրեց և դիմելով ընթերցողներին, խնդրեց ուղարկել նախընտրած գաղափարներ, սկզբունքներ, օրենքներ, տափակ մտքեր, մտորումներ… Նամակները թափվեցին հեղեղի պես և արդյունքում կազմվեց մի ամբողջ գիրք, որ վկայում էր, թե ինչքան շատ են աշխարհում անհայտ փիլիսոփաները: Ահա նրանցից մի քանիսը:

1.Ֆլինի մտորումները

Եթե կարողանայի նորից ապրել կյանքս, ապա միևնույն սխալներն ավելի արագ կկատարեի:

2. Բարախի կանոնը
Ալկոհոլիկը այն մարդն է, ով ավելի շատ է խմում, քան իր բժիշկը:

3. Հորովիցի կանոնները

Իմաստությունն այն է, որ գիտես, թե երբ խուսափես կատարելությունից:
Երկու վայրկյանում համակարգիչն այնքան սխալ  է անում, որքան քսան հոգին` քսան տարում:

4. Փոնսի պոստուլատը

Այն պահին, երբ տղամարդը հմտություն է ձեռք բերում կնոջը բաց գրքի նման կարդալու, ուրեմն չափազանց ծեր է գրադարան պահելու համար:

5. Սոդերքվիստ տատիկի տափակությունը

Խոզերի մեծ մասը վերջանում է երշիկ դառնալով:

6. Չագերի կողմից հաստատված փաստ

Ասացեք ինչ-որ մեկին, թե տիեզերքում 300 մլն աստղ կա, կհավատա: Ասացեք, որ նստարանը նոր է ներկված, կուզենա շոշափել, որ վստահ լինի:

7. Տորոյի օրենք

Երբ գլխի եք ընկել, որ ինչ-որ մեկը մոտենում է ձեզ ակնհայտորեն բարություն անելու մտադրությամբ, անհապաղ փախեք, փրկվեք:

8. Հարաբերականության երկրորդ տեսություն

Եթե ձեր ծնողները երեխաներ չունենային, դուք, ամենայն հավանականությամբ, նույնպես չէիք ունենա:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol21/15a49ec6a969-1-.jpg
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (04.06.13) | Հեղինակ: Ալբերտ Փարսադանյան W
Դիտումներ: 2948 | Տեգեր: Արժե կարդալ, իմաստուն մտքեր | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика